User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Նիկա Տուրբինա - Մահով տարվածը

  1. #16
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նիկա Տուրբինա - Մահով տարվածը

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղավ այնպես ինչպես եղա՞վ, թե՞ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ:
    Ո՞րնա ճշմարտությունը…
    Ու մի՞թե ցանկացած դեպքում մահն անխուսափելիա:
    Չգիտեմ` ճշմարտության մասին իմ պատկերացումները որքան են շեղվում ճշմարտությունից, ու ընդհանրապես դրա հետ կապ ունեն, թե չէ, բայց ասեմ:
    Չեմ հավատում նախախնամությանը ու հակված եմ հավատալու, որ մեր կյանքի ընթացքն ի սկզբանե որոշված չէ, ուրեմն` կարելի խուսափել ամեն ինչից, այդ թվում` մահից: Նիկայի դեպքում էլ չեմ կարծում, որ այդպես ՊԵՏՔ է լիներ:

    Իսկ որ հանճարեղ մարդկաց մեջ շատ են վաղամեռիկները ու կյանքը ինքնասպանությամբ ավարտողները, կարելի է բացատրել նրանով, որ նրանք ավելի խորն են ընկալում աշխարհը, ամեն ինչ` թե´ լավը, թե´ վատը, դեռ մի բան էլ այդ ամենը անցկացնում են իրենց միջով, երկար ծեփում, վրայից ավելացնում մի քիչ էլ իրենց ներսի կավից ու վերադարձնում հետ` աշխարհին: Կավը անվերջ չէ... Աշխարհը խելոք-խելոք վերցնում է, իսկ իրենք հոգեպես մաշվում են, քայքայվում, հյուծվում ու ավելի հեշտ են կոտրվում հոգեկան մեծ ցնցումներից: Իմ ունեցած տվյալներով` կոնկրետ Նիկայի դեպքում այդ ցնցումների պատճառն այն էր, որ բեղուն մանկությունից ու մեծ ճանաչումից, մրցանակներից ու փառքից հետո նա հանկարծակի զգաց ուշադրության պակաս, զգաց, որ ինքը` որպես բանաստեղծ, էլ ոչ մեկի չի հետաքրքրում, որովհետև եթե մանուկ պոետները հազվագյուտ երևույթ են, ապա երիտասարդները` որքան ուզեք: Իսկ հնարավո՞ր էր խուսափել այս ապրումներից: Երևի ինչ-որ չափով այո: Իմ տեսած հաղորդումից ինձ պարզ դարձավ, որ հենց շատ փոքր տարիքից ընտանիքի անդամները նրան համարյա աստվածացրել են: Երեխայի լրիվ չձևավորված հոգեբանության համար դա շատ վտանգավոր է ու կարող է դարձնել հետագա հնարավոր անկումը ավելի ցավոտ, դատարկությունը` ավելի մեծ, իսկ անուշադրությունը` սպանող: Չեմ ուզում ոչ մեկի մեղադրել, բայց կարծում եմ` նրա հետ շփվելիս պիտի մտածեին, որ գործ ունեն իր տարիքի համեմատ բավական հասուն, բայց այնուամենայնիվ երեխայի հետ:

    Նիկայի մասին ու նրա բանաստեղծությունները կարդալու համար մտեք.
    http://www.poetnika.ru/
    http://www.starat.narod.ru/poems/mod/nika.htm
    http://www.podrobnosti.ua/person/2004/02/26/104547.html

  2. #17
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նիկա Տուրբինա - Մահով տարվածը

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը

    Լրիվ գրածներիդ հետ համաձայն եմ, բայց կարծում եմ, որ սա մեդալի միայն մեկ երեսն է:

  3. #18
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նիկա Տուրբինա - Մահով տարվածը

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    ... սա մեդալի միայն մեկ երեսն է:
    Գիտեմ, կշրջե՞ս մեդալը:
    Նույնիսկ կասկածներ ունեմ, որ սա մեր իմացած մեդալներից չէ և ունի 2-ից ավելի երեսներ, շատ ավելի:

  4. #19
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նիկա Տուրբինա - Մահով տարվածը

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեմ, կշրջե՞ս մեդալը:
    Նույնիսկ կասկածներ ունեմ, որ սա մեր իմացած մեդալներից չէ և ունի 2-ից ավելի երեսներ, շատ ավելի:
    Enipra ջան, ցավոք ես պատասխաններ չունեմ: Ես հարցեր ումեմ:
    Ո՞նց կարար 10-ամյա երեխան ինքն իր համար էսպիսի ծրագիր գրեր.
    Азбука Морзе - точка, тире...
    Азбука Морзе - дайте мне
    Как можно быстрее сказать -
    Что я потерян во времени...
    Беда не моя -
    Что я утомился от ритма дня.
    ի՞նչ կենսափորձի հիման վրա:
    Ու ի՞նչ, եթե նա իրոք ինքնասպան չի եղել, այլ ուղղակի ընկել է պատուհանից, որտեղ, ականատեսների վկայությամբ, նա միշտ սիրում էր նստել:
    Ջահելը` ջահել, բայց ինչի՞ հենց 27:
    Եթե ընդունենք ինքնասպանության վարկածը, հասկանալի է, ինքն էր նշանակել այդ թվականը ու իրագործեց, բայց եթե իրոք ճիշտ են նրան ճանաչողները…
    Ու գլխավոր հարցը` կլիներ այն ինչ եղավ, եթե նա չծրագրավորեր իրեն խոսքով ժամանակին…
    Այսինքն` եղավ այդպես, քանի որ ի՞նքն էր այդպես ծրագրավորել իրեն, թե՞ ինքը անգիտակցաբար շարադրել էր իրեն տրված ինֆորմացիան լինելիքի մասին:
    10 տարեկան… ախր ինքնածրագրավորումը մի քիչ կասկածելիա թվում…

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •