Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
Օռանժիս քարտը իրանց Հայաստան գալու առաջին օրվանից ունեմ: Երկու տարի առաջ բիլայնի քարտ էի վերցրել փորձելու համար, եթե արդարացներ, կփոխեի: Երկու օր օգտագործեցի ու գցեցի մի կողմ: Պատճառը ոչ թե գինն էր, այլ 3գ ծածկույթը, ահավոր վատ ա աշխատում: Շենքի ներսում չի բռնում, դրսում մի կերպ: Էս վերջերս էլ եմ ստուգել նույն վիճակն ա:
Շատ հարաբերական ա ասելը «շենքի ներսում չի բռնում»: Մեր օֆիսում էլ հենց օրանժն ա վատ բռնում: Օֆիսն էլ ինչ-որ չոլում չի, Բաղրամյանի վրա ա, պատուհանը դեպի Այգեձոր ա նայում: Օրանժով խոսողները հաճախ գնում են պատուհանի մոտ, որ չկտրտի:
Կամ ասենք ինչ-որ մարդաշատ տեղերում (օրինակ SOAD-ի համերգ) հիշում եմ, որ օրանժի բաժանորդներն էին կապ չլինելուց բողոքում, մինչդեռ իմ` romanista-ի ասած «ապուշ, ռսական» կապը նման խնդիրներ չունի: