Շուտով նոր iphone_4-ը Հայաստանում:![]()
Շուտով նոր iphone_4-ը Հայաստանում:![]()
tikopx (23.09.2010)
ժող. մի բան եմ իմացել ,չեմ կարում հավատամ , բայց ցավոք իրականությունա` Օրանջին պետական մարմինների կողմից են ստիպել, որ գին չքցի համ ինտերնետի , համ ել խոսելու համար, թե չէ բոլորը սկսած վիվայից տակ եին տալու
Դասախոսս ասել, չեմ ասի ով, բայց նորմալ պաշտոնի մարդ:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Universe (23.09.2010)
tikopx (23.09.2010)
Հայաստանում մեկնարկել է iPhone 4-ի պաշտոնական վաճառքը. գինը`305 և 360 հազար դրամ
Orange-ն այսօր հայտարարեց Հայաստանում iPhone 4-ի պաշտոնական վաճառքի մասին: Orange-ի խանութներում iPhone 4-ը կարելի է ձեռք բերել հատուկ iPhone-ի համար մշակված սակագնային պլաններով: Այսպես, 16 և 32 ԳԲ հիշողությամբ iPhone 4 հեռախոսները կարելի է ձեռք բերել համապատասխանաբար 305 հազար և 360 հազար դրամով` Ամեն ամիս ամսական բաժանորդագրության հետ միասին: iPhone 4-ն առանձնանում է FaceTime ծրագրով, որի շնորհիվ տեսազանգի երազանքն իրականություն է դառնում: Այն աչքի է ընկնում նաև Apple-ի նորագույն Retina էկրանով, որը հեռախոսի համար երբևէ ստեղծված ամենաբարձր կետայնության էկրանն է, որն ապահովում է տեքստի, պատկերի ու տեսանյութի գերազանց որակ: iPhone 4-ն ունի 5 մեգապիքսելանոց տեսախցիկ` LED լուսարձակով, HD բարձր հստակությամբ տեսաձայնագրման հնարավորություն, Apple-ի A4 պրոցեսոր, գիրոսկոպ և ապահովում է 40 տոկոսով ավելի երկար խոսելաժամանակ: Այն աշխարհում ամենաբարակ սմարթֆոնն է` պատրաստված ապակուց և չժանգոտվող պողպատից` միանգամայն նոր ու գեղեցիկ դիզայնով: iPhone 4-ում տեղադրված է աշխարհի առաջատար բջջային օպերացիոն համակարգը` iOS 4-ը, որը ներառում է ավելի քան 100 նոր հնարավորություններ: Հեղափոխական App Store-ը մուտքի հնարավորություն է ընձեռում ավելի քան 200,000 ծրագրային հավելվածների, այդ թվում` նոր iMovie-ին, որը ստեղծված է հատուկ iPhone 4-ի համար:
Ինչպես նշել է Orange ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը` iPhone 4-ը տեսազանգի հնարավորություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս գտնվող iPhone 4-ից օգտվողների համար։
Նշենք նաև, որ աշխարհի ամենաբարակ այս սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Orange-ի բոլոր սպասարկման կենտրոններում` հատուկ iPhone 4-ի համար մշակված սակագնային պլաններով, նաև` ապառիկ:
iPhone 4-ի գնի և առաջարկի մանրամասների համար կարող եք այցելել iphone.orangearmenia.am կայքը:
Աղբյուրը
http://www.itel.am/am-news-2-3431.htmlOrange Armenia-ն գործարկել է առաջին ինտերնետ-խանութը
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը այսօր գործարկել է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում առաջին ինտերնետային խանութը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, դա բաժանորդներին թույլ կտա գնումներ կատարել անմիջապես տնից կամ աշխատավայրից:
Առաջին ինտերնետ-խանութ կարելի է այցելել Orange-ի պաշտոնական կայքից կամ eshop.orangearmenia.am հասցեով: Այստեղ կարելի է գտնել Orange-ի խանութներում ներկայացված հեռախոսների ընտրանին, աքսեսուարներ, 3G մոդեմներ 1 տարվա պայմանագրով կամ առանց պայմանագրի:
Ինտերնետային խանութում կարելի է վճարում կատարել ArCa վճարային համակարգի միջոցով: Գնված ապրանքների առաքումը Երեւանում կատարվում է 24, իսկ մարզերում` 72 ժամվա ընթացքում: Առաքման արժեքն է, համապատասխանաբար, 500 եւ 2500 դրամ:
«Orange-ը ցանկանում է իր առաջարկները հասանելի դարձնել բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր ունեն տանից դուրս գալու խնդիր, կամ պարզապես ժամանակ չունեն գնումների համար: Այս առումով ինտերնետ-խանութը եւս մեկ հնարավորություն է մոտ լինելու մեր հաճախորդներին»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը մեկնարկեց iPad-ի վաճառքը
Այսօր Orange-ը սկսեց iPad սենսորային էկրանով պլանշետների վաճառքն իր խանութներում` այսպիսով դառնալով հեռահաղորդակցության առաջին ընկերությունը Հայաստանում, որն առաջարկում է պլանշետային համակարգիչներ: Apple ընկերության այս կախարդական և հեղափոխական սարքը թույլ է տալիս ամենուր օգտվել ինտերնետից, կարդալ և ուղարկել նամակներ, դիտել լուսանկարներ և ֆիլմեր, երաժշտություն լսել, խաղալ, կարդալ էլեկտրոնային գրքեր և դեռ շատ ավելին:
iPad-ը ներառում է բազմաթիվ նորարարական ծրագրային հավելվածներ (application), որոնք հատուկ ստեղծվել են iPad-ի համար: iPad-ով կարելի է օգտագործել նաև App Store-ի ավելի քան 140,000 հավելվածներ:
Orange-ն առաջարկում է iPad-ի մեծ պորտֆոլիո` սկսած iPad Wi-Fi + 16ԳԲ-ից մինչև iPad Wi-Fi + 3G 64ԳԲ: Մոդելներն առաջարկվում են հետևյալ սակագներով.
- iPad Wi-Fi 16ԳԲ 290,000 դրամ
- iPad Wi-Fi + 3G 16ԳԲ 365,000 դրամ
- iPad Wi-Fi + 3G 32ԳԲ 415,000 դրամ
- iPad Wi-Fi + 3G 64ԳԲ 470,000 դրամ
iPad կարելի է ձեռք բերել Orange-ի Ինտերնետ Հիմայի սակագնային պլաններից ցանկացածի հետ բաժանորդագրությամբ` iPad-ի համար նախատեսված micro-SIM քարտով կամ առանց բաժանորդագրության, նաև ապառիկ:
iPad-ը կարելի է գտնել Orange-ի հետևյալ խանութներում.
- Հյուսիսային պողոտա, NORD բիզնես-կենտրոն
- Երևան, Կոմիտասի պող. 8
- Երևան, Մաշտոցի պող. 5ա/50
- Երևան, Տերյան փող. 105/1 (Ցիտադել բ/կ)
- Երևան, Հանրապետության փող. 71/24
- Երևան, Տիգրան-Մեծի պող. 29ա/93
Այսօր` նոյեմբերի 5-ին, լրացավ Հայաստանում Orange-ի կողմից ծառայությունների մեկնարկի առաջին տարին: Այս կապակցությամբ ընկերոթյունը հրավիրել էր մամլո ասուլիս` նվիրված ընկերության գործունեության մեկ տարվա արդյունքներին: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` մեկ տարի հայաստանյան շուկայում գործելուց հետո Orange-ն այսօր ունի ձայնային ծառայությունների 300,000 և լայնաշերտ շարժական ինտերնետի 45,000 բաժանորդ: Ընկերության 3G+ ցանցն այսօր ծածկում է երկրի բնակչության 93%-ը:
Բրունո Դյութուայի խոսքերով` մեկ տարի առաջ իր տված խոստմանը համաձայն` Orange-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրություն և առաջարկ ունի ինչպես զանգվածային շուկայի, այնպես էլ բիզնեսի համար: Մասնավորապես, Orange-ի տնօրենի գնահատմամբ, Orange-ը հեղափոխեց ինտերնետի շուկան` շարժական լայնաշերտ ինտերնետը դարձնելով մատչելի լայն հանրությանը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ գնային առումով: Մեկ տարվա ընթացքում Orange-ը բազմաթիվ նորարարությունների հեղինակը դարձավ Հայաստանում` ինտերնետ մինչև 14.4 Մբիթ/վ ներբեռնման արագությամբ, բարձր հստակության HD ձայն, Ինտերնետ խանութ և այլն, ինչպես նաև վերափոխեց սմարթֆոնների շուկան` նշանակալիորեն խթանելով սմարթֆոնների և վերջիններիս միջոցով առաջարկվող ծառայությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը:
Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության: Orange-ի գլխավոր տնօրենի ներկայացրած տվյալների համաձայն` Orange-ն արդեն իսկ վաճառել է շուրջ 400 iPhone, որոնցից մեկ երրորդը iPhone 3 և երկու երրորդը` iPhone 4: Հատկանշական է, որ ներկայացնելով iPhone հեռախոսները հայաստանյան սպառողներին, ընկերությունը գրանցել է վերջիններիս վաճառքի այնպիսի ծավալ, որն անգամ գերազանցել է ընկերության սպասելիքները:
Նշենք նաև, որ իր առաջին տարեդարձից մեկ օր առաջ Orange-ը հաստատեց իր առաջատարի դիրքը նորարարության դաշտում` հանրային կենդանի ցուցադրությամբ ներկայացնելով ապագայի` 4-րդ սերնդի տեխնոլոգիաները, իսկ դրանից երկու շաբաթ առաջ` Orange Expo-ում Ֆրանս Տելեկոմի Տեխնոկենտրոնի հետ համատեղ ներկայացնելով հեռահաղորդակցության ամենատպավորիչ նորարարությունները:
Իր գործունեության մեկ տարվա ընթացքում Orange-ը կառուցել է վաճառքի լայն ցանց` 57 խանութ, որոնց թիվն օրեցօր մեծանում է, ավելի քան 2000 վաճառքի կետեր, որտեղ կարելի է ձեռք բերել SIM քարտ և ավելի քան 6000 վճարման կետ:
Որպես հաղորդակցության ընկերություն` Orange-ն իր բիզնես գործունեությանը զուգահեռ նպատակ ունի հաղորդակցությունը դարձնել բոլորի համար` հատկապես նրանց, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն: Այդ փիլիսոփայությամբ է Orange-ն իր բարեգործական ծրագրի առանցքում դրել Հայաստանի հեռավոր համայքների զարգացումը, երեխաների կրթական, մշակութային դաստիարակությունը և հատկապես աուտիզմով տառապող երեխաներին աջակցությունը:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային հեռախոսակապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը այսօր նշում է հայաստանյան շուկայում իր ներկայության առաջին տարեդարձը:
«Մեկ տարվա ընթացքում Orange Armenia-ն առաջարկել է ծառայությունների լայն տեսականի ինչպես բաժանորդների, այնպես էլ բիզնեսի համար: Ընկերությունը հեղինակել է երկրում բազմաթիվ նորարարություններ, մասնավորապես, արագության 14,4 Մբիտ/վ աննախադեպ թողունակություն, HD ձայնի բարձր հստակություն: Մենք հեղափոխություն ենք կատարել նաեւ սմարթֆոնների շուկայում` ներդնելով նոր iPhone եւ BlackBerry»,- նշել է ընկերության ղեկավարը:
Բրունո Դյութուան տեղեկացրել է, որ հաջորդ տարի ընկերությունը հավատարիմ կմնա նորարար լինելու իր ռազմավարությանը եւ հաճախորդներին կառաջարկի նաեւ 4G նոր սերնդի ցանց:
Orange Armenia-ի գլխավոր տնօրենն ասել է, որ 2011թ. ընկերությունը հավատարիմ է մնալու «հոգատար քաղաքականությանը».
• առաջարկներ ունենալ բոլորի համար;
• առաջարկել բարձր որակի նոր ծառայություններ;
• մոտ լինել բաժանորդներին;
• լինել հուսալի;
• բաժանորդներին փոխհատուցել հավատարմության համար:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Քիչ առաջ Օրանժից ստացա՝և քիչ անց հաջորդեց այլ օպերատորի նամակը՝Եկեք միասին նշեն մեր ծննդյան օրըԵկե՛ք միասին հարամ անենք Օրանժի ծննդյան օրը
իհարկե կատակ
Sunun (07.11.2010)
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է սպասարկել Orange բջջային կապի օպերատորի բաժանորդներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
«Այժմ բանկի ցանկացած մասնաճյուղում հաճախորդները կարող են վճարել այս ընկերության կողմից տրամադրվող ինտերնետ-ծառայությունների և բջջային կապի ծառայությունների դիմաց», - նշվում է տեղեկատվության մեջ:
«Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ հանրապետության 500 համայնքներում ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի հասանելիություն, ինչպես նաև ինտերնետ-հասանելիություն:
Բանկը սպասարկում է VivaCell և Beeline ընկերությունների, ինչպես նաև Cornet ինտերնետ փրովայդերի բաժանորդներին: Այս ընկերությունների ծառայությունների դիմաց կարելի է վճարել ինչպես բանկում, այնպես էլ բանկի բանկոմատների միջոցով: Հաջորդ տարվա սկզբին բանկը նախատեսում է sms-հաղորդագրությունների միջոցով կոմունալ ծառայությունների վճարման, ինտերնետի, բջջային և ստացիոնար կապի դիմաց վճարման համակարգ ներդնել (Տելեկարդ համակարգ):
«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է:
Ռուսական Գազպրոմբանկն «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց սեփականատերն է:
«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խմբի ակտիվները կազմել են 56,3 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 41,7 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 14,6 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 12,3 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 42,8 միլիարդ դրամ, բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները 18.4 միլիարդ դրամ: 2010 թ.-ի հունվար-սետպեմբերին մաքուր շահույթը կազմել է շուրջ 647,7 միլիոն դրամ:
2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի 15 մասնաճյուղ, որոնցից 15-ը՝ Երևանում, 9-ը՝ Հայաստանի մարզերում: (1 դոլարը 364,09 դրամ է):-0-
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Orange Armenia
Բոլոր Օրանժի բաժանորդների համար:
__________________________________
Բոնուս միավորներով ինետ փաթեթ չի լինում վերցնել?
Ժող, լինում ա՞ բջջայինով կոմունալ վճարում անել: Եթե լինում ա՝ ինչպե՞ս:
Orange Armenia - ի տոնական առաջարկը:
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր ներկայացրեց իր տոնական առաջարկները ձայնային ծառայությունների եւ ինտերնետի բաժանորդների համար:
Տոնական առաջարկի շրջանակներում մինչեւ հունվարի 13-ը Orange-ի «Խոսենք» եւ «Ամեն ամիս» ձայնային ծառայությունների բաժանորդները, ամեն անգամ հաշիվը լիցքավորելով 500 եւ ավելի դրամով, կստանան 5 անվճար րոպե` Հայաստանի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր, ինչպես նաեւ Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգահարելու համար եւ 55 րոպե` Orange-ի բաժանորդներին զանգահարելու համար:
Ստացված անվճար րոպեները կարելի է օգտագործել մինչեւ 2011թ. հունվարի 13-ը:
Իսկ բոլոր նրանք, ովքեր կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին մինչեւ դեկտեմբերի 31-ը մեկ տարով` առաջին ամսվա բաժանորդագրությունը կստանան անվճար եւ ձեռք կբերեն «Ինտերնետ Հիմա» մոդեմը մեկ դրամով:
http://itel.am/am-news-2-3562.html
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ