Այ որ <մարդ> այսպես նշած լինեիր լրիվ համաձայն կլինեի:
Էտ անվճարը մի քիչ հարաբերական է ստացվում տվյալ պարագայում:Ոնց որ մի բլոկ սիգարետ առնես,ձրի կրակայրիչ ստանաս:Ինձ որ լինի ես էտ գունավոր համարները իրոք ձրի կտամ -խոսքի ինչ որ գումարի սահմանում ամսական եկամտահարկ վճարած մարդուն,այն էլ խաղարկությամբ:Կամ Էլ աշխատանքի տեղավորման բյուրոում գրանցված:Կամ էլ.....Ամեն դեպքում առաջինն են, որ փաստացի անվճար են տրամադրում համարները, ու էս առումով նորարարություն ա:
Երբ ասում են մարդիկ,ես հասկանում եմ բնակչության մեծ մասը,կամ գոնէ բավականին մեծ թվով անձնավորությունները:Եթե այդպես լիներ,ապա հիմա խառը համարները ավելի թանկ ու պահանջարկ պիտի ունենային:
Լինելով Օրանժի ջատագովը-ամեն դեպքում շատ պարզ ճշմարտություն---- ոչ մեկն էլ ձրի մեզ ոչինչ չի տա,սա պարզապես երթական մարկետինգային հնարքն է:Ուղղակի շատ ուրախ կլինեի,այնքան գիտակից լինեինք,որ մեր համար այլ ավելի կարևոր արժեքները առաջնային լինեն:Եվ ոչ մի կոմերցիոն հաստատություն նմանատիպ հնարքներով չփորձեր ժողովրդի-մարդկանց աչքին հրեշտակ երևալ:
Ոչ հեռավոր անցյալում,քանի կաբելային ինտերնետը մեծ տարածում ուներ-կային <մարդիկ>,որ պատրաստ էին թվեր վճարել գոլդ IP համար..
Էջանիշներ