User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2273 հատից

Թեմա: Ucom - բջջային կապ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ չեզոք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    BlackBerry® ծառայությունը կգա Հայաստան
    15:12 • 14.07.10




    Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերություններն այսօր հայտարարել են, որ այս ամառվա ընթացքում Հայաստանում կներկայացնեն BlackBerry® ծառայությունը: BlackBerry® լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղում է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: BlackBerry® ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետւթյունը BlackBerry® սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել և մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` նույնիսկ լինելով շարժման մեջ:

    «Մենք ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին BlackBerry® ծառայությունը, որը նրանց ազատության և արդյունավետության նոր հնարավորություններ կտա ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Մեր նպատակն է հաճախորդներին առաջարկել սմարթֆոնների իրական ընտրություն, որոնք կհամապատասխանեն ցանկացած կենսակերպի: Սա ևս մի քայլ է` փոխելու մեր հաճախորդների կյանքը և տեխնոլոգիաների շնորհիվ հարստացնելու այն»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

    «Մեզ համար շատ մեծ հաճույք էր համագործակցել Orange-ի հետ BlackBerry® լուծումը Հայաստանում ներկայացնելու համար: BlackBerry® սմարթֆոնները ճիշտ ընտրություն են հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են կապի մեջ լինել գործընկերների, ընկերների և ընտանիքի հետ, ինչպես նաև հեռախոսի միջոցով հեշտությամբ մուտք ունենալ թե գործնական և թե անձնական բնույթի բովանդակությանը»,- ասել է RIM-ի Կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Մարկ Գիբերտը:

    Մեկնարկին Orange-ն իր հաճախորդներին կառաջարկի BlackBerry® Bold™ 9700 սմարթֆոնը: BlackBerry® Bold 9700 սմարթֆոնը դրսևորում է գերազանց աշխատանք, ֆունկցիոնալություն և հնարավորություններ, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi®, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են փոխանցում այն ձեռքում պահելիս:

    Orange-ը BlackBerry® ծառայություններ կառաջարկի կորպորատիվ հաճախորդներին, փոքր բիզնեսներին և անհատներին:


    Tert.am

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alen86 (15.07.2010), tikopx (14.07.2010), Աթեիստ (14.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1409
    Վերջինը: 26.05.2017, 22:53
  2. Ucom - online վճարում
    Հեղինակ՝ Garun, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.07.2014, 11:36
  3. Hi-Line, թե՞ Ucom
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 456
    Վերջինը: 05.07.2014, 01:09
  4. Ucom
    Հեղինակ՝ vkmkpok, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.01.2011, 18:44
  5. UCom
    Հեղինակ՝ Kita, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.12.2009, 17:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •