aysor.am/01.05.10/Orange-ն այսօր մեկնարկեց «Բարև Օսլո» հատուկ նախագիծը` նվիրված Եվրատեսիլին, որն արդեն մի քանի տարի է, ինչ դարձել է հայաստանյան ամենագլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը: Լինելով Եվրատեսիլ 2010-ի պաշտոնական գործընկերը`այս տարի Orange-ը բացառիկ հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակցել հատուկ SMS-մրցույթի և մեկնել Օսլո, իրենց մաղթանքներն ուղարկել Եվրատեսիլ 2010-ի Հայաստանի ներկայացուցչին և անձամբ հանդիպել նրա հետ, ինչպես նաև Եվրատեսիլի եզրափակիչ համերգի հեռարձակման օրը մասնակցել հատուկ միջոցառման:

SMS-մրցույթը կազմված է երկու փուլից: Առաջին փուլը կտևի մինչև մայիսի 13-ը: Այս փուլի արդյունքում կհաստատվեն չորս լավագույն արդյունքները ցուցաբերած մասնակիցների անունները, ովքեր, հավաքելով ամենաշատ քանակի միավորները, կմեկնեն Օսլո` ներկա գտնվելու Եվրատեսիլի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին:

Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթի առաջին փուլում, կշարունակեն մրցույթը մինչև մայիսի 25-ը: 125 լավագույնները կստանան բազմաթիվ մրցանակներ:

«Բարև Օսլո» նախաձեռնության շրջանակներում Orange-ի բոլոր բաժանորդները կարող են իրենց բարեմաղթանքներն ու քաջալերման խոսքերն ուղղել Հայաստանը ներկայացնող մասնակցին, իսկ լավագույն մաղթանքների հեղինակները, որոնց կընտրի Հայաստանի ներկայացուցիչը` Եվա Ռիվասը, անձամբ կհանդիպեն երգչուհուն և կստանան նվերներ նրա կողմից:

Orange-ի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2010 թ. Եվրատեսիլը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը կհեռարձակի Orange-ի աջակցությամբ: Orange-ը ոչ միայն կհովանավորի Եվրատեսիլի եզրափակիչ համերգի, կիսաեզրափակիչ մրցույթների և օրագրերի հեռուստատեսային հեռարձակումը, այլ նաև Եվրատեսիլի շրջանակներում Եվրատեսիլի սիրահարներին և իր բաժանորդներին կմատուցի անսպասելի անակնկալներ: