Jarre (14.04.2010)
ափփլի կայքում արդեն Հայաստանը ներկայացված է այն երկրների ցանկում, որտեղ այֆոնը պաշտոնապես ներկայացված է՝ www.apple.com/choose-your-country/
բայց ֆսյոտկի,մոդելը հետաքրքիր ա...![]()
Էս մարդիք մեռան բոնուսներ տալով, դե Օրանժի քարտ առեք էլի:Orange-ը սկսել է «Ամեն ինչ փոխադարձ է» բոնուսային ծրագիրը
Երեւան/Մեդիամաքս/. Orange ընկերությունը այսօր սկսել է իր բոնուսային ծրագիրը «Ամեն ինչ փոխադարձ է» կարգախոսի ներքո:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բջջային կապի օպերատորի մամուլի ծառայությունում, Orange-ի բոնուսային ծրագիրն ընկերության բաժանորդներին հնարավորություն է տալիս մշտապես փոխհատուցում ստանալ իրենց կատարած վճարումների, կատարած եւ ստացած զանգերի համար:
«Խոսենք» եւ «Ամեն ամիս» ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան բոնուսային միավորներ դեպի Հայաստանի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր, ինչպես նաեւ դեպի միջազգային համարներ կատարած եւ նրանցից ստացած զանգերի համար: Ավելին, «Խոսենք» ծառայության բաժանորդները միավորներ կհավաքեն նաեւ յուրաքանչյուր ամիս կատարված 1500 դրամը գերազանցող լիցքավորումների համար:
Մայիսից սկսած, բոնուսային միավորները կարելի է փոխարկել րոպեների կամ կարճ հաղորդագրությունների դեպի Orange համարներ կամ ՀՀ այլ ցանցեր
http://www.itel.am/am-news-2-3151.html![]()
tikopx (01.05.2010)
օրանժի ակցիաների ու էս բոնուսի տարբերությունն այն է,որ ակցիաների ժամանակ անվճար րոպեներ կամ սմս-ներ տրամադրվում էին ոչ թե այս կամ այն ծառայության օգտագործման քանակից ելնելով այլ իսկզբանե տրամադրված էին լինում նոր քարտերում կամ որպես անակնկալ նվեր տրամադրվում էին գործող բաժանորդներին:Հետո էլ ակցիաների հիմնական նպատակը նոր բաժանորդներ ձեռք բերելն էր, իսկ էս բոնուսի նպատակը ավելի շատ գործող բաժանորդներին շահագրգռելն է ավելի ակտիվ օգտվել որոշ ծառայություններից:Համենայնդեպս ես միչև էս չեմ հիշում որ օրանժի որևէ առաջարկություն ներկայացված լիներ որպես բոնուսային:Եթե սխալվում եմ ապա կխնդրեի հիշեցնել երբ է նմանատիպ առաջարկ եղել:
tikopx (01.05.2010)
լավ բաները չեն ավարտվում
Orange Խոսենք և Ամեն ամիս
ընդմիշտ անվճար զանգեր 1 Orange համարի
SMS-ով ուղարկիր քո ընտրած Orange համարը 2010 կարճ համարին և ստացիր ամսական 500 րոպե նրան զանգահարելու համար:
Առաջարկն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը Orange-ի ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդների համար: Նվազագույն լիցքավորում չի պահանջվում մինչև 2011թ. հուլիսի 1-ը:
Եթե արդեն ունես սիրելի համար, բայց ցանկանում ես փոխել այն, ապա կարող ես փոխարինել այն նորով` ուղարկելով նոր համարը 2010 կարճ համարին: Իսկ եթե ցանկանում ես պահպանել նույն համարը, բայց ամսական 500 րոպեները ստանալ ընդմիշտ, ապա ուղարկիր նույն համարը 2010 կարճ համարին:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Հլը ինչ կարգին հեռախոս են հանել վաճառքի N97
Orange-ը սկսեց HTC սմարթֆոնների վաճառքը
Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Orange-ի 12 խանութներում մեկնարկում է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների վաճառքը:
«Այսպիսով Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որը հայկական շուկայում առաջարկում է նորարարական Android օպերացիոն համակարգով գործող հեռախոս», - այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում:
Առաջին մոդելը, որ ներկայացնում է Orange-ը, HTC Tattoo-ն է, որը վաճառվում է 149,000 դրամով:
Շուտով Orange-ի խանութներում կլինի նաև HTC-ի նորագույն մոդելը` HTC Desire-ը:
«iPhone-ից հետո սա երկրորդ սմարթֆոնն է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանում: Մեզ համար սա հրաշալի իրադարձություն է, քանի որ մեր բաժանորդներն այժմ շատ ավելի մեծ ընտրություն ունեն: Ի վերջո, Android-ն առաջին անգամ է Հայաստանում», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
http://itel.am/am-news-2-3195.html
aysor.am/01.05.10/Orange-ն այսօր մեկնարկեց «Բարև Օսլո» հատուկ նախագիծը` նվիրված Եվրատեսիլին, որն արդեն մի քանի տարի է, ինչ դարձել է հայաստանյան ամենագլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը: Լինելով Եվրատեսիլ 2010-ի պաշտոնական գործընկերը`այս տարի Orange-ը բացառիկ հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակցել հատուկ SMS-մրցույթի և մեկնել Օսլո, իրենց մաղթանքներն ուղարկել Եվրատեսիլ 2010-ի Հայաստանի ներկայացուցչին և անձամբ հանդիպել նրա հետ, ինչպես նաև Եվրատեսիլի եզրափակիչ համերգի հեռարձակման օրը մասնակցել հատուկ միջոցառման:
SMS-մրցույթը կազմված է երկու փուլից: Առաջին փուլը կտևի մինչև մայիսի 13-ը: Այս փուլի արդյունքում կհաստատվեն չորս լավագույն արդյունքները ցուցաբերած մասնակիցների անունները, ովքեր, հավաքելով ամենաշատ քանակի միավորները, կմեկնեն Օսլո` ներկա գտնվելու Եվրատեսիլի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին:
Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթի առաջին փուլում, կշարունակեն մրցույթը մինչև մայիսի 25-ը: 125 լավագույնները կստանան բազմաթիվ մրցանակներ:
«Բարև Օսլո» նախաձեռնության շրջանակներում Orange-ի բոլոր բաժանորդները կարող են իրենց բարեմաղթանքներն ու քաջալերման խոսքերն ուղղել Հայաստանը ներկայացնող մասնակցին, իսկ լավագույն մաղթանքների հեղինակները, որոնց կընտրի Հայաստանի ներկայացուցիչը` Եվա Ռիվասը, անձամբ կհանդիպեն երգչուհուն և կստանան նվերներ նրա կողմից:
Orange-ի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2010 թ. Եվրատեսիլը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը կհեռարձակի Orange-ի աջակցությամբ: Orange-ը ոչ միայն կհովանավորի Եվրատեսիլի եզրափակիչ համերգի, կիսաեզրափակիչ մրցույթների և օրագրերի հեռուստատեսային հեռարձակումը, այլ նաև Եվրատեսիլի շրջանակներում Եվրատեսիլի սիրահարներին և իր բաժանորդներին կմատուցի անսպասելի անակնկալներ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ