«Orange Արմենիա»-ն գործարկել է «Orange TV» բջջային հեռուստատեսության ծառայությունը
«Orange Արմենիա»-ն գործարկել է «Orange TV» բջջային հեռուստատեսության ծառայությունը։ նոր ծառայությունում ներառված են 16 տեղական եւ արտասահմանյան հեռուստալիքներ՝ 5 լեզուներով: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Orange Արմենիա»-ից, ծառայությունը հասանելի է 3G եւ 2G կապի հնարավորությամբ հեռախոսների համար, ինչի շնորհիվ նոր ծառայությունը հասանելի կլինի բջջային հեռախոսակապի ծառայություններից օգտվողների մոտ 85% համար:

Ըստ ընկերության՝ ծառայության ակտիվացումն անվճար է «Orange»-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդների համար: Վճարումը կկատարվի միայն օգտագործված շարժական ինտերնետի ծավալի դիմաց` ըստ կիլոբայթերի, համաձայն ընկերության բաժանորդի սակագնային պլանի: