ORANGE ARMENIA-Ն ՄԱՐՏԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ԿԳՈՐԾԱՐԿԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ ԱՆՑՆՈՂ ORANGE-Ի ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ORANGE Armenia-ն մարտի առաջին կեսին կգործարկի Վրաստանի միջով անցնող Orange-ի նոր միջազգային կապուղին, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից:

Orange Armenia-ն GNC-Alfa ընկերության կողմից ձեռք է բերել Իրան-Հայաստան օպտիկամանրաթելային մալուխի մի մասը: GNC-Alfa ընկերությունը զբաղվում է դեպի Վրաստանի օպտիկամանրաթելային մալուխի կառուցմամբ:

«Միջազգային ինտերնետ հասանելիությունն առավել ապահով դարձնելու, միաժամանակ աճող պահանջարկը բավարարելու համար մարտի առաջին կեսից կգործարկվի նաև Վրաստանի միջոցով անցնող Orange-ի նոր միջազգային կապուղին», - ասվում է տեղեկատվության մեջ:

«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոսանոց դուստրն է (ապրանքանիշը՝ Orange): Ընկերությունը Հայաստանում 140 մլն եվրոյի ներդրումներ է կատարել, ինչի հաշվին ապահովել է ցանցի 83-տոկոսանոց ծածկույթ՝ ապահովելով բջջային կապի և ինտերնետի հասանելիությունը հանրապետության 500 քաղաքներում և գյուղերում։ -0-