Orange-ի ցանցը հասանելի կլինի Հայաստանի բնակչության 95 տոկոսին
Բջջային կապի երրորդ օպերատոր «Orange Armenia» ընկերության ցանցն այսօր հասանելի է Հայաստանի բնակչության 83-85 տոկոսին` ընդգրկելով երկրի բոլոր մարզերը:
«Այս տարի նախատեսում ենք ծածկույթը հասցնել 95 տոկոսի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընկերության մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Նրա խոսքով` ընկերության բաժանորդների թիվն անցել է 200 հազ.-ից:
Tert.am
Էջանիշներ