Orange Armenia-ն ներկայացրել է իր ամանորյա առաջարկները
Ինչպես հայտնել է ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, մինչեւ 2010թ. հունվարի 31-ը հաճախորդները կարող են ընտրել երկու նույնական համարներ 055 եւ 095 կոդերով եւ ամեն ամիս ստանալ 500 անվճար րոպե իրար հետ խոսելու համար: Նույն ծառայությունը կարելի է ակտիվացնել Orange Armenia-ի ցանցում արդեն գոյություն ունեցող երկու համարների համար:
“Կարծում եմ, որ այս առաջարկն աննախադեպ է Հայաստանի շուկայում”,- ասել է ընկերության մարքեթինգի տնօրենը:
Արամ Մկրտչյանը հայտնել է նաեւ, որ դեկտեմբերի 15-ից հունվարի 31-ը ցանկացած գումար, որով Orange Armenia-ի բաժանորդը կլիցքավորի իր կանխավճարային կամ հետվճարային հեռախոսահամարը, օպերատորի կողմից կկրկնապատկվի:
Այսինքն 500 անվճար րոպե տրվում է նույնական համարներին:
Իսկ գումարի կրկնապատկումը վերաբերվում է միայն բջջային կապին:
Էջանիշներ