Ժող անվճար րոպեները մի ամսվա համար ա? Իմը հլը 582 րոպե կա![]()
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Norton ջան դա ակտիվ բաժանորդների թիվնա ոչ թե ծախած համարների:էտ տրամաբանությամբ որ առաջնորդվենք ես երեկ 7 հատ վիվայի 4 հատ էլ բիլայնի քարտ եմ շպրտել բոլորն էլ ակտիվ ու հաշվառված որպես բաժանորդ: Ինչ վերաբերումա Elmo-ի ասածին Օրանժի համարով ծանոթ չունենալու վերաբերյալ ասեմ որ իմ բոլոր տաս մտերիմ մարդիկ ում հետ ես ամենաշտն եմ խոսում Օրանժ են ու բոլորի հետ ձրի եմ խոսում:իդեպ իրենք նախկինում բոլորը վիվա էին:![]()
Վերջին խմբագրող՝ չեզոք: 08.12.2009, 22:18:
Չէ, ես չեմ, ու առիթից օգտվելով ասեմ քիչ մը թեմային առնչվող տեսակետս:
Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե Օրանժ օպերատորը ինչ հրաշալի պայմաններ պիտի առաջարկեր, որ դրանից ելնելով ես որոշեի փոխել ներկայիս հեռախոսահամարը: Չէ, համարս գոլդ չի, սիլվեր չի, 6 թվանշան ա, 6-ն էլ տարբեր ու անկապ դասավորված, որտև կյանքում չեմ հասկացել նաև գոլդ-մոլդ համարների իմաստը, եթե մեկ ա իմ համարը պիտի գրեն հեռախոսի բլոկնոտի (կամ էլ թղթի բլոկնոտի) մեջ:
Բայց ամբողջ հարցն էն ա, որ էդ անտեր հեռախոսը իր հեռախոսահամարով հանդերձ ընդամենը կապ հաստատելու համար օգնող գործիք ա: Ու էդ կապ հաստատելու համար 100-ից ավելի մարդիկ ունեն իմ համարը, գիտեն, ու պետք եկած պահին կզանգեն: Հիմա համարս որ ինչ փոխեմ: Ինչի՞ պակասեցնեմ անհրաժեշտ պահին իրար գտնելու հնարավորությունը:
Էդ քայլին կգնայի, եթե ինչ-որ սար ու ձոր տարբերություններ առաջարկեին, ինձ մի այլ կարգի ձեռնտու լիներ համար փոխելը: Փաստացի տենց բան չկա:
Իսկ որ ասում էի էլի մարդիկ կան, իմ հետ չէի, ակումբից մարդիկ կան, ովքեր հիմա Օրանժից են օգտվում: Ու եթե դու իրանց հեռախոսն ունես, զանգել ուզելու դեպքում կլսես «Համարը ժամանակավորապես անջատված է» կամ նման մի բան, որտև նոր համարը դժվար թե իմանաս: Կզանգես, կասեմ, ոչինչ: Բարեբախտաբար ես չեմ փոխում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժողովուրդ ով կարա օգնի...Հեռախոսս Samsung F480 -ա որպես մոդեմ եմ ուզում օգտագործեմ, միացնում եմ չերեզ USB կաբել. Կոմպը Կպնումա ընդամենը 230.4կբիթ/վ, բայց հեռախոսի մոդեմը մինչը 7.2-ա գրած. Ոնց անեմ որ ճիշտ աշխատի, ինկատի ունեմ մաքսիմալ արագությունից կարանամ օգտվեմ, թե դա տենցա բոլորի մոտ ել USB- ով կպնելուց 230.4 -ա ՞
Իմ մոտ մինչև 1,5մբ/վ և ավել բարձրացել ա
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ - ԲՋՋԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ 100 000-Ի
18:30 09/12/09
«Օրանժ Արմենիա»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նվերներ է հանձնել Էջմիածին քաղաքի բնակիչ 24-ամյա Վերոնիկա Առուստամյանին, ով երեկ դարձավ ընկերության 100 000-րդ հաճախորդը` գնելով «Խոսենք» կանխավճարային քարտը Orange-ի Էջմիածնի խանութում:
Արարողության ընթացքում Orange-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընկերության բոլոր հաճախորդներին Orange-ին վստահելու և նրա ծառայություններն ընտրելու համար:
«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի վստահությունը: Հուսով ենք` նրանք երկար կօգտվեն Orange-ի ծառայություններից: Մենք անելու ենք ամեն ինչ` բարելավելու և կատարելագործելու մեր կողմից առաջարկվող ծառայությունները»,- ասել է Բրունո Դյութուան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Բրունո Դյութուան լրագրողներին տեղեկացրել է նաեւ, որ նոյեմբեր ամսվա ընթացքում ընկերությունը որոշակի տեխնիկական խնդիրներ է ունեցել ինտերնետի ոլորտում, ինչը հետեւանք է եղել մեկ ամսվա ընթացքում ինտերնետի օգտագործման աննախադեպ բարձր ցուցանիշի: Փոխհատուցելու համար բաժանորդների հնարավոր անհարմարությունները` ընկերությունը նոյեմբեր ամսվա ընթացքում օգտագործված ինտերնետի ողջ ծավալը բաժանորդներին տրամադրել է անվճար: Նախատեսվածից մի քանի անգամ բարձր է եղել նաեւ մոդեմների պահանջարկը, որի հետեւանքով առաջացել էր մոդեմների պակասորդ Orange-ի խանութներում:
«Այսօր ես ուրախությամբ հայտնում եմ, որ ցանցում տեխնիկական խնդիրները վերացված են, իսկ Ինտերնետ Հիմա մոդեմի հաջորդ խմբաքանակը շուտով կլինի վաճառքում, ինչը հնարավորություն կտա ընդլայնել շարժական ինտերնետի բաժանորդների քանակը»,- ասալ է Բրունո Դյութուան:
Հիշեցնենք, որ Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում:
Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայություններ է մատուցում իր գործունեություն երկրների մեծ մասում և սպասարկում է 126 միլիոն բաժանորդի: 2008թ. վերջին Խմբի վաճառքը կազմել է շուրջ 53,5 միլիարդ եվրո (38.1 միլիարդ եվրո` 2009թ. առաջին ինը ամսվա ընթացքում): 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 190 միլիոն հաճախորդ 32 երկրում, որոնցից 128.8 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են, իսկ 13,4 միլիոնը` գերարագ ինտերնետի (ADSL) բաժանորդներ ողջ աշխարհում: Orange-ը հեռահաղորդակցության ոլորտում աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկն է. Եվրոպայում երրորդը` բջջային հեռախոսակապի եւ առաջինը` գերարագ ինտերնետի բնագավառում, ինչպես նաեւ ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող աշխարհում առաջին օպերատորը:
Էսօր առավոտ Ինտերնետ Հիման աշխատում էր 1.5Մբիթ/վրկ:
Orange ընկերությունը նոյեմբերին օգտագործված ինտերնետի ողջ ծավալը բաժանորդներին տրամադրել է անվճար: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ըստ նրա` նոյեմբեր ամսվա ընթացքում ընկերությունը որոշակի տեխնիկական խնդիրներ է ունեցել ինտերնետի ոլորտում, ինչը հետեւանք է եղել մեկ ամսվա ընթացքում ինտերնետի օգտագործման աննախադեպ բարձր ցուցանիշի:
Բաժանորդների հնարավոր անհարմարությունները փոխհատուցելու համար է ընկերությունը որոշել նախորդ ամիս օգտագործված ինտերնետի ողջ ծավալը բաժանորդներին տրամադրել անվճար:
Նախատեսվածից մի քանի անգամ բարձր է եղել նաեւ մոդեմների պահանջարկը, որի հետեւանքով առաջացել է նաեւ մոդեմների պակասորդ Orange-ի խանութներում:
«Ցանցում տեխնիկական խնդիրները վերացված են, իսկ Ինտերնետ Հիմա մոդեմի հաջորդ խմբաքանակը շուտով կլինի վաճառքում»,- վստահեցրել է Բրունո Դյութուան:
Հիշեցնենք, որ Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Helios (20.12.2009)
Ինտերնետ Հիման հենց հիմա աշխատում ա 5 Մբ/վրկ արագությամբ![]()
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
հրավիրիր ընկերոջդ
Հրավիրեք Ձեր ընկերոջը միանալ Orange-ին մինչև դեկտեմբերի 15-ը և երկուսդ էլ ստացեք 300 անվճար րոպե Orange-ի ցանցում խոսելու համար:
Ուղարկեք ընկերոջ համարը 095 կարճ համարին: Նա կստանա հաղորդագրություն Ձեր հրավերի մասին և եթե միանա Orange-ին ու 72 ժամվա ընթացքում իր նոր Orange հեռախոսահամարից ուղարկի Ձեր Orange համարը 095 կարճ համարին, Ձեզնից յուրաքանչյուրը կստանա 300 անվճար րոպե 31 օրվա ընթացքում Orange-ի բաժանորդներին զանգահարելու համար:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Այս պահին թեմայում են 9 հոգի. (0 անդամ և 9 հյուր)
Էջանիշներ