Չէ, ես չեմ, ու առիթից օգտվելով ասեմ քիչ մը թեմային առնչվող տեսակետս:
Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե Օրանժ օպերատորը ինչ հրաշալի պայմաններ պիտի առաջարկեր, որ դրանից ելնելով ես որոշեի փոխել ներկայիս հեռախոսահամարը: Չէ, համարս գոլդ չի, սիլվեր չի, 6 թվանշան ա, 6-ն էլ տարբեր ու անկապ դասավորված, որտև կյանքում չեմ հասկացել նաև գոլդ-մոլդ համարների իմաստը, եթե մեկ ա իմ համարը պիտի գրեն հեռախոսի բլոկնոտի (կամ էլ թղթի բլոկնոտի) մեջ:
Բայց ամբողջ հարցն էն ա, որ էդ անտեր հեռախոսը իր հեռախոսահամարով հանդերձ ընդամենը կապ հաստատելու համար օգնող գործիք ա: Ու էդ կապ հաստատելու համար 100-ից ավելի մարդիկ ունեն իմ համարը, գիտեն, ու պետք եկած պահին կզանգեն: Հիմա համարս որ ինչ փոխեմ: Ինչի՞ պակասեցնեմ անհրաժեշտ պահին իրար գտնելու հնարավորությունը:
Էդ քայլին կգնայի, եթե ինչ-որ սար ու ձոր տարբերություններ առաջարկեին, ինձ մի այլ կարգի ձեռնտու լիներ համար փոխելը: Փաստացի տենց բան չկա:
Իսկ որ ասում էի էլի մարդիկ կան, իմ հետ չէի, ակումբից մարդիկ կան, ովքեր հիմա Օրանժից են օգտվում: Ու եթե դու իրանց հեռախոսն ունես, զանգել ուզելու դեպքում կլսես «Համարը ժամանակավորապես անջատված է» կամ նման մի բան, որտև նոր համարը դժվար թե իմանաս: Կզանգես, կասեմ, ոչինչ: Բարեբախտաբար ես չեմ փոխում:
Էջանիշներ