էսօր կոդրվեցի: Հյուսիսային պողոտայով անցնելուց տեսա հերթ չկա, մտա ներս: Ներսում իրարանցում էր: Մարդիկ պլակատներ էին նայում, այս ու այն կողմ էին քայլում, ոմանք էշ-էշ հարցեր էին տալիս. օրինակ՝ «ճի՞շտ ա, որ նոյեմբերի ծնվածներին հեռախոս եք նվիրում»


ստեղ ես չդիմացա, ու բարձր ձենով հռհռացի: Հենց գիտեն «փարոս» են եկել:

Վերջը. մոտեցա համարները գրանցող աջղկան, ասեցի ինչ համար եմ գրանցել, սա զարմացած(գոլդ համար եմ գրանցել) հարցնում ա
- ու դուք այս համարը սենց հեշտ գրանցել ե՞ք
ասում եմ
- խիղճս պետք է տանջե՞ր
- չէ, ուզում էի ասել...
- ուզում էիք ասել, որ գոլդ համար ա՞
- այո
- ձեր մեղքով եմ կարողացել այսպիսի համար գրանցել
- դէ չէ, մենք դիտավորյալ ենք թողել, որ մի քիչ էլ լավ համարներ գրանցեն
- այդ դեպքում ի՞նչու եք զարմանում:
Էլ շարունակել չկարողացավ:
Համարս վերցրեցի, շնորհակալություն հայտնեցի ու դուրս եկա:
Մարդ ենք էլի, մի օր կարող ա Օրանժը ձեռնտու լինի:
Էջանիշներ