Ժողովուրդ իրանց թաթփված, անկազմակերպ աշխատաոճը, իրենց տառասխալներով ու անգրագետ նամակները, աշխատանքի ընդունման զավեշտալի հարցազրույցները, սխալ գրած կայքը, որը հենց առաջին օրով փչացել էր, ու այլ երևույթներ տեսնելիս, ուզում եմ հեռախոսիս վրա էլ ազատ SIM քարտի սլոտ չպահել:
Քիչ ա մնում գնամ Բիլայն առնեմ ու երկրորդ քարտս Բիլայն դնեմ:
3 օր ա մնացել բացմանը, իսկ իրենք դեռ տարիֆները չեն հրապարակել: Կայքը դեռ միայն գրանցման ինտերֆեյսից բացի ուրիշ ոչինչ չի պարունակում:
Հա, հասկանում եմ, կարող ա տարիֆները դեռ հրապարակման ենթակա չեն, բայց գոնե կարելի էր կայքում մի քիչ տեղեկություններ գրել ծածկույթի մասին, կազմակերպության մասին, իրենց ռազմավարությունն ու անելիքները նկարագրեին:
2 անգամ իրենց մոտ հարցազրույցի մասնակցելով առանց այդ էլ ահավոր վատ կարծիք ունեմ իրենց մասին:
էսպես չի մնա
Աթեիստ (02.11.2009)
սայթն ել իրանք չեն գրել գրել են տվել գրողնել չի պատկերացրել որ տենցա լինելու տարիֆներնել գաղտնիա իսկ ընդհանուր իռանց մասին կիմանանք շուտով հիմա մենակ գրանցում են անում քարտի մեղադրել չի կարելի սյուրպրիզ են ուզում անել
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Էս ջղայնացող սմայլիկը ինչի՞ ես դրել, որ վախենա՞մ:
Առաջին անգամ իրենք ներողություն խնդրեցին, որովհետև «սխալվել էին»: Իրականում թափթփված էին: Կանչել էին NSS ինժեների համար, մերժել էին ռադիո ինժեների համար, որի համար իմ տվյալները չէին բավարարում և այս հայտը անտեսվել էր հենց օնլայն տարբերակում: Բայց քանի որ ասեցին սխալվել ենք, մի հատ էլ փորձեցի, չնայած արդեն աշխատանք գտել էի, բայց փորձեցի, որպեսզի համոզվեմ:
Ու ասեմ, որ երկու անգամն էլ ոչ մի տեխնիկական հարց չեն տվել: Ոչ մի քննական հարցաշար, քննական ծրագիր, ոչ մի տեսակի փուլային քննություն, թեսթ կամ քննական հանձնաժողով չեմ տեսել:
Կադրերի բաժնից Մարիա(եթե չեմ սխալվում) անունով աղջիկ հետս սիրալիր խոսացել ա ու մերժումը 2 շաբաթվա մեջ նամակով ստացել եմ
Այսինքն Մարիան միաձնյա որոշում ա կայացնում, թե ով պետք ա ընդունվի, ով չէ: Իսկ նորմալ կազմակերպությունում կադրեի ընդունումը նման ձևով չի անցնում: Նախնական փուլը գոնե 3 կամ 4 հոգի առանձին գնահատում են ու միջին գնահատականով թողնում են հաջորդ փուլ:
Երկրորդ անգամը վերջնական համոզվեցի, որ իրոք անկազմակերպ են ու թափթփված:
Բիլայնում աշխատելու մի քանի հնարավորություն եմ ունեցել, բայց հրաժարվել եմ, որովհետև հիմա ունեմ բավականին լավ աշխատանք: Ավելի պատվաբեր ու ավելի հեռանկարային, քան Բիլայնում, Վիվասելում կամ Օրանժում կարող էին առաջարկել:
էսպես չի մնա
aerosmith (03.11.2009)
Էլի ասե՞մ
Գրողի գործը հենց նրանում ա կայանում, որ ինքը պարտավոր ա պատկերացնի:
Նման սայթրը տենդերով են գրել տալիս:
Մրցույթ են հայտարարում, լսում են 100 մարդկանց առաջարկները ու մեջից ամենալավին տալիս են որ գրի: Երևի էդ էլ ա մի հոգի որոշել, որ պետք ա տան էդ մարդը գրի: Այ դրա համար էլ չի պատկերացրել:
էսպես չի մնա
Elmo եթե խնդրեմ կարող ես օգնել ինձ ռեզյումեի հարցում,սովորում եմ Կիբեռնետիկա Կռավարում և տեղեկատվություն 4 կուրս,ուզում եմ Օրանժում աշխատեմ,փորձ չունեմ,շատ շնորհակալ կլինեի
Ռեզյումեի ձև հենց http://www.careerhouse.com/ -ում կա:
Գրանցվում ես, դաշտերը լրացնում ու հենց օրանժի վականսիաների վրա կարող ես սեղմել apply: Միանգամից իրենք ստուգում են:
Մնացած հարցերով չեմ կարող օգնել, որովհետև, ոնց որ արդեն նշել եմ, իրանց աշխատանքի ընդունելու լոգիկան չեմ հասկանում: Կարող եմ հաջողություն մաղթել![]()
էսպես չի մնա
երեվի ամենահավանականը ետա որ հասցնեն համրները խփեն
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
France Telecom-ը ցանկանում է կանխել ինքնասպանությունների ալիքը
www.tert.amFrance Telecom-ը սթրեսի դեմ պայքարի հատուկ ծրագիր է սկսել 57 տարեկանից բարձր աշխատակիցների համար: Ֆրանսիական օպերատորը €1 մլրդ տրամադրի ինքնասպանությունների ալիքը զսպելու նպատակով:
2008-ից ինքնասպան են եղել ընկերության 25 աշխատակիցներ, ինչը բացասաբար է ազդել France Telecom-ի հեղինակության վրա: Խնդիրը մեծ արձագանք էր գտել Ֆրանսիայում և սպառնում էր ավարտվել ղեկավարության պաշտոնանկությամբ, գրում է «Կապիտալ» օրաթերթը:
Հակասթրեսային ծրագրով նախատեսվում է համեմատաբար տարեց աշխատակիցներին տրամադրել ոչ լրիվ աշխատանքային օրվա հնարավորություն: Դրանից կկարողանան օգտվել այն աշխատակիցները, որոնց զբաղվածությունը բացասաբար է անդրադառնում սեփական առողջության վրա:
Ծրագրի մեկնարկը համընկել է նաև եռամսյակային տվյալների հրապարակմանը: Ընկերությունն արձանագրել է եկամուտների 6,4% անկում:
Elmo (03.11.2009), h.s. (03.11.2009), Yellow Raven (03.11.2009)
Այս պահին թեմայում են 12 հոգի. (0 անդամ և 12 հյուր)
Էջանիշներ