Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Էս ջղայնացող սմայլիկը ինչի՞ ես դրել, որ վախենա՞մ:

Առաջին անգամ իրենք ներողություն խնդրեցին, որովհետև «սխալվել էին»: Իրականում թափթփված էին: Կանչել էին NSS ինժեների համար, մերժել էին ռադիո ինժեների համար, որի համար իմ տվյալները չէին բավարարում և այս հայտը անտեսվել էր հենց օնլայն տարբերակում: Բայց քանի որ ասեցին սխալվել ենք, մի հատ էլ փորձեցի, չնայած արդեն աշխատանք գտել էի, բայց փորձեցի, որպեսզի համոզվեմ:

Ու ասեմ, որ երկու անգամն էլ ոչ մի տեխնիկական հարց չեն տվել: Ոչ մի քննական հարցաշար, քննական ծրագիր, ոչ մի տեսակի փուլային քննություն, թեսթ կամ քննական հանձնաժողով չեմ տեսել:
Կադրերի բաժնից Մարիա(եթե չեմ սխալվում) անունով աղջիկ հետս սիրալիր խոսացել ա ու մերժումը 2 շաբաթվա մեջ նամակով ստացել եմ
Այսինքն Մարիան միաձնյա որոշում ա կայացնում, թե ով պետք ա ընդունվի, ով չէ: Իսկ նորմալ կազմակերպությունում կադրեի ընդունումը նման ձևով չի անցնում: Նախնական փուլը գոնե 3 կամ 4 հոգի առանձին գնահատում են ու միջին գնահատականով թողնում են հաջորդ փուլ:

Երկրորդ անգամը վերջնական համոզվեցի, որ իրոք անկազմակերպ են ու թափթփված:

Բիլայնում աշխատելու մի քանի հնարավորություն եմ ունեցել, բայց հրաժարվել եմ, որովհետև հիմա ունեմ բավականին լավ աշխատանք: Ավելի պատվաբեր ու ավելի հեռանկարային, քան Բիլայնում, Վիվասելում կամ Օրանժում կարող էին առաջարկել:
չէ մի վախեցի