Ժողովուրդ իրանց թաթփված, անկազմակերպ աշխատաոճը, իրենց տառասխալներով ու անգրագետ նամակները, աշխատանքի ընդունման զավեշտալի հարցազրույցները, սխալ գրած կայքը, որը հենց առաջին օրով փչացել էր, ու այլ երևույթներ տեսնելիս, ուզում եմ հեռախոսիս վրա էլ ազատ SIM քարտի սլոտ չպահել:
Քիչ ա մնում գնամ Բիլայն առնեմ ու երկրորդ քարտս Բիլայն դնեմ:
3 օր ա մնացել բացմանը, իսկ իրենք դեռ տարիֆները չեն հրապարակել: Կայքը դեռ միայն գրանցման ինտերֆեյսից բացի ուրիշ ոչինչ չի պարունակում:
Հա, հասկանում եմ, կարող ա տարիֆները դեռ հրապարակման ենթակա չեն, բայց գոնե կարելի էր կայքում մի քիչ տեղեկություններ գրել ծածկույթի մասին, կազմակերպության մասին, իրենց ռազմավարությունն ու անելիքները նկարագրեին:
2 անգամ իրենց մոտ հարցազրույցի մասնակցելով առանց այդ էլ ահավոր վատ կարծիք ունեմ իրենց մասին:
Էջանիշներ