Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Մի րոպե, արի սկսենք սկզբից: Եթե ինձ էժան հեռախոս են տալիս, որ քարտն էլ վերցնեմ, ապա կա՛մ պիտի քարտը կապեն հեռախոսին, կա՛մ պիտի ուղղակի պայմանագիր լինի, որ էսքան օգտվելու դեպքում նոր կարաս շպրտես քարտը:
Առաջին ձեւը խոլքին մոտ ա, իսկ մյուսը, չգիտեմ: Ոնց էլ չլինի Հայաստանում լիքը մարդ կվերցնի տենց ու չի օգտվի, չի լիցքավորի եւ այլն: Ի՞նչ ա, պիտի բոլորին հատ-հատ դատի դա՞ն:
Հարգելիս, թե քարտն է հեռախոսին կապվում, և թե հետվճարային կապի պայմանագիր ես կնքում ու կարող ես և չխոսել, դա քո իրավունքն է: Ամսեկան գոնե բաժանորդային վճար ես մուծելու Ամեն դեպքում ես օրինակի համար եմ ասում: Իսկ առհասարակ պայմանները առաջարկվելու են, ելնելով վիճակագրությունից ու եթե նորմալ օպերատոր է՝ փոխադարձ շահավետության սկզբունքից: Այսինքն եթե քեզ I-Phone է պետք ու նորմալ կապ, ու առանց տնտեսական ցնցումների, ապա օպերատորը քեզ կառաջարկի քչից շատից նորմալ պայմաններ այն հույսով, որ դու իր կապով կկատարես քո զանգերը, որոնց համար դու կվճարես: Իհարկե ենթադրություն եմ անում, բայց որ Օրանժը իմանա, որ մեծամասամբ հայավարի ուղղակի հեռախոս են իրենից կպցնելու, իսկ զանգելու են ասենք Վիվասել-ով, ապա իհարկե ձեռնպահ կմնա պայմանագրով հեռախոսներ տալուց: Իսկ թե ինչու ես կանխավ մտածում, որ Օրանժի կապը վատն է լինելու, որ մենակ հեռախոս կպցնես, քարտն էլ շպրտես, անհասկանալի է: Չեմ հասկանում ամեն ոլորտում ֆռռացնելու ձևեր փնտրելու հայկական ձգտումները: