Rammstein (15.10.2009)
«Օրանժի» բացվելու օրվա մասին ոչ մի տեղեկություն ճիշտ չի: Միայն «Օրանժի» բարձր ղեկավարությունը գիտի և պահում է խիստ գաղտնի:
Իրականում դուք առանձնապես ոչ մի տարբերություն չեք տեսնի օպերատորների կապի որակի մեջ, որովհետև բոլորի որակն էլ բարձր է: Դեռ կա գնային մրցակցություն , սակայն շուտով կլինի մրցակցություն միայն նորարարությունների հետ կապված , ինչի վրա էլ իր շեշտը դնում է «Օրանժը» :
Կապի ոլորտի՝ համաշխարհային շուկայում տարածված ծառայություններից հանում ես Հայաստանում տարածված ծառայությունները, ու տակը ինչ մնաց՝ էդ էլ կազմում ա պոտենցիալ նորարարությունները:
Կապրենք կտեսնենք:
DIXIcarpe noctem
ChildOfTheSky (15.10.2009)
Նորարարությունն ավելի շատ վերաբերվելու է ծառայություններին , մասնավորապես մուլտիմեդիային: Դրա հնարավորություն կարող է տալ միայն 3G ցանցը, որը երևի թե ժամանակի ընթացքում նույնպես կփոխվի՝ 3.5 , 3.75 , 3.9:
4G ցանց աշխարհում գոյություն ունի միայն փորձարկման փուլում, սակայն անկասկած ապագան հենց 4G-ն է, քանի որ այն ապահովում է մինչև 1 գբվ արագություն:
Ինչ վերաբերում է մուլտիմեդիոն նորարարությանը, ապա «Օրանժը» վաճառքում կունենա հեռախոսներ հենց իր ցանցի համար պատվիրված ծրագրերով:
Ungrateful (15.10.2009)
Ժող ջան, բա լավ, որ էսքան քննարկում ենք օրանժի մուտքը Հայաստան, բա երբ ենք վայելելու՞՞
Մի րոպե, արի սկսենք սկզբից: Եթե ինձ էժան հեռախոս են տալիս, որ քարտն էլ վերցնեմ, ապա կա՛մ պիտի քարտը կապեն հեռախոսին, կա՛մ պիտի ուղղակի պայմանագիր լինի, որ էսքան օգտվելու դեպքում նոր կարաս շպրտես քարտը:
Առաջին ձեւը խոլքին մոտ ա, իսկ մյուսը, չգիտեմ: Ոնց էլ չլինի Հայաստանում լիքը մարդ կվերցնի տենց ու չի օգտվի, չի լիցքավորի եւ այլն: Ի՞նչ ա, պիտի բոլորին հատ-հատ դատի դա՞ն:![]()
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ