Մուրացան էլ ա բերում անտենեն ՝ARM10![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Բազվի անտենաները շուտվանից դրված ու միացրած են Երևանում
Սոտկան сотовый телефон-ն ա![]()
«Orange» և «Orange mobile». որտե՞ղ օգտագործել ապրանքանիշը
«BRAVE» իրավաբանական ընկերությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում «Orange mobile» ապրանքային նշանի օգտագործմանը։
Նշենք, որ «Orange Armenia» ընկերության կողմից սեպտեմբերի 1-ին տարածված հայտարարության մեջ նշվում է, որ «Orange» միջազգային ապրանքային նշանը «France Telecom» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 2001թ.։
«BRAVE» իրավաբանական ընկերությունը, որը ներկայացնում է «ՔԱԼՐՖՈՒԼ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ-ի շահերը, իր հերթին, նշում է, որ ողջունում է «Orange»-ի մուտքը Հայաստանի Հանրապետություն և չի վիճարկում «Orange» միջազգային ապրանքային նշանի գրանցման օրինականությունը։
«Խնդրո առարկայի հետ կապված ցանկանում ենք տեղեկացնել, որ «ՔԱԼՐՖՈՒԼ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում գրանցված է «Orange mobile» ապրանքային (սպասարկման) նշանը։ Ըդսմին Ընկերությունը 2006 թ-ից «Orange mobile» ապրանքային (սպասարկման) նշանի ներքո իրականացնում է բջջային հեռախոսների և օժանդակ պարագաների վաճառք և այդ շուկայում արդեն զբաղեցնում է առաջատար դիրքեր։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Orange» և «Orange mobile» ապրանքային (սպասարկման) նշանները ՀՀ քաղաքացիական օրենսդրության իմաստով ունեն շփոթության աստիճանի նմանություն՝ «BRAVE» իրավաբանական ընկերությունը խնդրում է «Orange Armenia» ընկերությանը ձեռնպահ մնալ ՀՀ տարածքում «Orange» ապրանքային (սպասարկման) նշանի ներքո բջջային հեռախոսների և օժանդակ պարագաների հետ կապված ցանկացած գործարքի կատարումից` հետագայում իրավական բնույթի խնդիրներից խուսափելու և ՀՀ շուկայում գործարար համբավը չվնասելու համար», – նշված է ընկերության հայտարարության մեջ։
http://www.tert.am/am/news/2009/09/15/orange/?sw
Yellow Raven (21.09.2009), Ապե Ջան (21.09.2009), Գրիգոր (22.09.2009)
Beeline-ի պատմություննա![]()
Էրեկ 3-րդ մաս եմ փորձել գտել ա...
«Օրանժը» պատրաստվում է արագ դառնալ Հայաստանի երկրորդ օպերատորը
www.tert.amՀայաստանի երրորդ բջջային օպերատորը, ըստ ամենայնի, շատ շուտով իր ծառայությունները կներկայացնի շուկային:
Սեպտեմբերի 17-ից 19-ը «Օրանժ Արմենիան» կազմակերպել էր հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Փարիզ` «Ֆրանս Տելեկոմի» (գլոբալ ապրանքանիշը` «Օրանժ») կենտրոնակայան, որտեղ ընկերության մի շարք առանցքային պաշտոնյաներ հայ լրագրողներին ներկայացրին ընկերության տեխնոլոգիաներն ու նորարարությունները և Հայաստանում իրենց առաջիկա ծրագրերը, գրում է «Կապիտալ» օրաթերթը:
Թեև որևէ ժամկետ չնշվեց, թե կոնկրետ երբ է տեղի ունենալու «Օրանժի» մուտքը, սակայն քննարկումների ընդհանուր տրամաբանությունը հուշում էր, որ «Օրանժն» ըստ էության արդեն տեխնիկապես պատրաստ է ծառայություններ մատուցել, պարզապես որոշակի PR միջոցառումներ են անհրաժեշտ նախքան մեկնարկը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահ Օլաֆ Սուանտին (նկարում) վստահություն է հայտնել, որ լայնաշերտ ինտերնետի ոլորտում իր ընկերությունը կլինի առաջատարը։
«Իսկ, ընդհանրապես, բավական արագ մենք կդառնանք երկրորդ օպերատորը: Կարծում եմ, սակայն, որ ամենակարևորն այն չէ` կլինենք առաջի՞նը, թե՞ երկրորդը. կարևորն այն է, որ «Օրանժը» դառնա ամենասիրված բրենդը», – ասել է ընկերության փոխնախագահը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ