Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
Հա ու ամեն գալուց տարբեր քարտ եմ վերցրել։ Սկզբում վիվա, հետո արմենտել, վերջում օրանժ։ Ու ակտիվորեն ինտերնետ եմ օգտագործել։ Մոտ մի գիգի չափ։ Բիլայնն էլ, վիվան էլ ցույց ա տալիս իբր լիքը անտենա կա, 3G կամ H կա։ Բայց ամեն չորրորդ գործողությունը կախվում լռվում ա։ Օրանժում տենց բան չկար։ Կամ էնքան քիչ էր որ չեմ նկատել։
Այսինքն Վիվան փորձարկել ես 2 տարի առաջ, արմենտելն անցյալ տարի, օռանժը էս տարի: Տեսականորեն հնարավոր ա, որ եթե երեքն էլ նույն ժամանակ փորձարկեիր, այլ արդյունք ստանայիր: Ես Օրանժ չեմ օգտագործել, չեմ կարող գնահատել թե որն ա ավելի վատ, բայց կարող եմ ասել, որ 3G-ով ինտերնետ վերջին մի քանի ամիսն եմ ակտիվ օգտագործում (վիվա ա), ու տենց կախվել-լռվելու էֆֆեկտներ չեմ տեսել, ինձ ընդհանուր գոհացնում ա: Բայց չեմ բացառում, որ Օրանժն ավելի լավ ա: