Գևոր (12.11.2009)
սխալ էի գրել, օրը չէ, էջըՀա, գրանցվելու մյուս օրվանից, էլ էդ համար գրանցելու օրը չկա, սայտի տեսքը, ոնց որ փոխվել ա...
"Հա, գրանցվելու մյուս օրվանից, էլ էդ համար գրանցելու էջը չկա, սայտի տեսքը, ոնց որ փոխվել ա..."
Համարը արդեն գրասենյակում պիտի գրանցեմ?
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Էլ ոչմի տեղ գրանցվելու կարիք չկա, գնում ասում ես էս համարն եմ ուզում, եթե ազատա ու գօլդ-մոլդ չի հանգիստ տալիս են
Այսոր ես էլ դարցա գազարագույնների բաժանորդ բայց 1 ժամով, ինձ ուղակի հետաքրքիր էր սպասարկումը, որը բացարձակապս բացակայում էր, քարտս հիմիկվանից գտնվում է արխիվում ես ել սպասում եմ լավ ժամանակներին…
Ուրեմն իրանց Շինարարների փողոցի վրայի գրասենյակի մոտ երևի 3 հոգի կանգնած սպասում էին, ես ել ասեցի սպասեմ, հերթ կանգնեցի: 15 րեպե հետո մտա ներս:
Գրասենյակի երկարությունը երևի մի 7-8 մետս կլիներ, դռան մոտ գտնվում էր գանձապահը և ՊՐԻՆՏԵՐԸ, որը միակն էր 4 օպերատորների համար:
Էս պատմության գլխավոր հերոսը Պրինտերնա
Գրանցելուց անմիջապես հետո, գրանցող օպերատորը թեքվում էր դեպի գանձապահը ու գրասենյակի մի ծայրից գոռում էր.
-Տպեեեե՜՜՜՜մմմմ:
Հետևում էր պատասղանը:
-Տպի՜՜՜՜՜:
Կամ.
-Մի տպի՜՜՜:
Տպեմ-տպի կամ մի տպի երկխոսությունը տեղի էր ունենում գանձապահի և բոլոր 4 օպերատորների մեջ ու բղավելով:
Ես ներսում եմ գտնվել երևի 20 րոպե և փորձում էի հասկանալ թե ինչի համար են գոռում:
Տենց էլ չստացվեց
Վերջին խմբագրող՝ Edz: 12.11.2009, 17:42:
Ինձ իմ համարը վերցնելուց, առաջարկեցին ցանկության դեպքում ուրիշ համար էլ տան, բայց 055, կամ պատրաստի իրենց մոտ եղածը 095-ով:
Կարամ մի պասպրտով համ 095 համ էլ 055-ով համար վերցնեմ՞![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
հա![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Էէէ, ժողովուրդ ջան, արդեն սկսել եմ փոշմանել, որ «կարմիրս» ծախեցի, «գազարագույն» վերցրեցի: Իրանք էլ իրանցից խաբար չեն. էսօր զանգել, նույն հարցը 3 անգամ տվել եմ տարբեր օպերատորների /իմիջիայլոց, Օրանժի 3 րոպեն մոտավորապես հավասար է 11-12 սովորական րոպեի/ ու 3 տարբեր պատասխան ստացել...Հիմա չգիտեմ՝ ինչ անեմ...
![]()
ինչ հարց ուզում ես տուր նույնա բայց դե նորա կսովորեն ընթացքում
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Helios (12.11.2009)
Հերթական անգամ գնացի Օրանժի Գյումրու գրասենյակ համարս վերցնելու ու էլի չստացվեց....
Էսօր պրինտերը չէր աշխատում, երեկ ինտերնետ չունեին, նախորդ օրը կես ժամ շուտ էին փակվել, դրանից առաջ քարտս չէին կարող տալ մինչև Երևանի հետ "որոշ հարցեր" չպարզեին....
Աշխատողներից մեկին բռնացրի, կյանքս պատմեցի, բողոքեցի, որ մի շաբաթ է գնում գալիս եմ, քարտը չեն տալիս: Ներողություն խնդրեց, ասեց, նոր են բացվել, չեն հասցնում բոլորին սպասարկեն ու խնդրեց, որ վաղը գամ, ինքը ինձ կօգնի առանց հերթ համարս վերցնել: Համ էլ համարս վերցրեց, որ զանգի![]()
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ