օրանժի սայթում էլի մենակ համար են գրանցում?? գոնե նոր բան դնեին մի քիչ ծանոթանայինք...
Օրանջի պատուհանից տեսա հի լանի նման մոդեմ էր դրած կողն ել 16000,21000,32000 գրած
Հենց նոր եմ գալիս Օրանժի Մասիվի մասնաճյուղից,գրած էր որ այսոր չեն բացվելու,կարող է Ցիտադելում էլ չբացվի
Ժողովուրդ խի օրանժի սայտը չի աշխատում
Orange Armenia-ն իր բաժանորդներին կառաջարկի iPhone
Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր Երեւանում ներկայացրել է իր ծառայությունները եւ սակագները ձայնային եւ ինտերնետային կապի ոլորտներում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Orange Armenia-ի մարկեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանն այսօր ասել է, որ ընկերությունը առաջարկում է ծառայությունների չորս հիմնական տեսակներ`
1. “Խոսենք” կանխավճարային կապ;
2. “Ամեն ամիս” հետվճարային կապ;
3. Orange Business` կորպորատիվ բաժանորդների համար;
4. Orange Internet:
“Խոսենք”-ի շրջանակներում Orange Armenia-ն առաջարկում է 4 սակագնային պլաններ` “Ստարտ”, “Իմ ընկերները”, “Իմ ժամանակը” եւ “Իմ համարները”:
“Ամեն ամիս” հետվճարային կապի բաժանորդները Orange Armenia-ի ցանցում կարող են ամեն ամիս ունենալ 1000 եւ ավել անվճար րոպեներ: Բացի դրանից, այս ծառայության սպառողները կարող են արտոնյալ պայմաններով հեռախոսներ ձեռք բերել Orange-ի խանութներում: Արամ Մկրտչյանը տեղեկացրել է, որ շուտով Orange Armenia-ն իր բաժանորդներին կառաջարկի iPhone:
Orange Business առաջարկը կորպորատիվ բաժանորդներին թույլ կտա առանձին հաշիվներ ստանալ գործնական եւ անձնական զանգերի համար:
Ներկայացնելով Orange-ի ռոումինգի ծառայությունը` Արամ Մկրտչյանն ասել է, որ նոյեմբերի ընթացքում ընկերության բաժանորդները կարող են օգտվել ռոումինգից աշխարհի 130 երկրներում: Ընդ որում, եվրոպական այն երկրներում, որտեղ ներկա է Orange-ը, ռոումինգի գինը լինելու է արտոնյալ: Ռոումինգի ծառայությունը Orange Armenia-ի բաժանորդների համար միացվելու է անվճար:
Արամ Մկրտչյանը հայտնել է նաեւ, որ ընկերության բաժանորդները կարող են միջազգային զանգեր կատարել հատուկ սակագներով:
www.itel.am
Yellow Raven (05.11.2009)
Orange-ը հայտարարել է, որ ունի ամենամեծ 3G+ ծածկույթը Հայաստանում
Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը այսօր պաշտոնապես հայտարարել է հայաստանյան շուկա մուտք գործելու մասին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում France Telecom խմբի նախագահ Դիդյե Լոմբարդն ասել է, որ Հայաստանում Orange-ը շեշտը դնելու է նորարարությունների վրա: Նա հիշեցրել է, որ France Telecom-ն ունի բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններ, որոնք ամեն տարի պատենտավորում են 200 մշակում:
France Telecom-ի փոխնախագահ Օլաֆ Սուանթին ասել է, որ Orange Armenia-ն հատուկ ուշադրություն է դարձնելու Հայաստանում լայնաշերտ ինտերնետի զարգացմանը: Նա ընդգծել է, որ Orange-ի համագործակցությունը Apple-ի, Nokia-ի, Google-ի եւ այլ համաշխարհային բրենդերի հետ կնպաստի այդ խնդրի լուծմանը:
Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ այսօր ընկերության 2G եւ 3G+ ցանցերը հասանելի են ՀՀ բնակչության 83 տոկոսին եւ գործում են Հայաստանի 500 քաղաքներում եւ գյուղերում:
“Այսօր արդեն մենք կարող ենք հայտարարել, որ ունենք ամենամեծ 3G+ ցանցը Հայաստանում”,- ասել է Բրունո Դյութուան:
Այս շաբաթ Երեւանում կբացվեն Orange-ի 13, իսկ մարզերում` 25 խանութներ: Կգործարկվեն նաեւ վաճառքի 1500 կետեր:
Բրունո Դյութուան հայտնել է, որ նոյեմբերի 4-ի դրությամբ www.orangearmenia.am կայքի այցելուները գրանցել են 70 հազար հեռախոսահամարներ, որոնք կարելի է ակտիվացնել մեկ ամսվա ընթացքում` այցելելով Orange-ի ցանկացած խանութ:
www.itel.am
բայց ետ իֆոնը ինչքանա
բայց իրանք բոլորին հեռղոս տալւ են եթե բաժանորդն ուզի՞՞՞՞ տե մի քանիսին
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ