Ռամշտայն ջան, դու սոց. հարցու՞մ ես արել, թե՞ ենթադրում ես, որ իրոք, հեռախոսի կայուն համարը հայերիս մտածելակերպով ավելի գերադասելի է, քան թե տնտեսապես շահավետ ու որակով կապըՉէ, ծիծաղելի է, եթե իրոք այդպես է: Իհարկե հասկանում եմ, որ համարի փոփոխությունը ոմանց համար կատակլիզմ է՝ բա ո՞նց մարդիկ իմանան, որ համարը փոխվել է, հանկարծ ու իրեն կորցնեն, կարևոր զանգ բաց թողնեն, ֆլան-ֆստան… Մի խոսքով այդ ողջ ողբերգությունը կանխելու համար օրինակ կարելի է պարզապես ցանկալի կոնտակտներին SMS-ով զգուշացնել, շատերի համար էլ գուցե առիթ լինի ոչ ցանկալի կոնտակտներից ազատվել
Մի խոսքով չեմ կարծում, որ համար փոխելը այդքան անցանկալի երևույթ է, ինչքան որ դու ես նկարագրում, համենայն դեպս իմ ծանոթության շրջանակում համար փոխելը սովորական երևույթ է: Գոլդ համարների մոդան էլ կարծես թե անցնում է, Աստծուն փառք:
Էջանիշներ