Էս օռանժին հենց սկզբից լուրջ չէի վերաբերվում:
Էնօր տեսա դրանց 1500դր փաթեթը, 500մբ ինտերնետով: Մտնում եմ գրասենյակ, ուզում եմ, ասում են պլանշետի համար ա, ասում եմ ձեզ ի՞նչ, թե ես ինչի մեջ եմ դնում, ասում ա, դե կարող ա 2 օր աշխատի, հետո տենան, բլոկ անեն:
Սենց բան առաջի անգամ եմ լսում, որ ծառայությունը ծախսելուց հետո իրանք որոշեն, թե դա ոնց օգտագործեմ:
Լավ ա չեն ասում ասենք մենակ այֆոնի մեջ կարաք դնեք:
Գնաց ևս մի քանի տարի, որ դրանց կողմ չեմ նայի:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Էս Օրանժ 1 փաթեթը էլ չկա՞:
Բիլայնի ինտերնետի թանկանալուց հետո աչքս էդ փաթեթի վրա էր, մտածում էի մի հատ ուրիշ հեռախոս սկսեմ պահել Բիլայնի համար, իսկ սմարթֆոնիս մեջ Օրանժ դնեմ, էլի 5 դրամով օգտվեմ ինետից: Բայց նոր նայեցի, էլ չկա:
Չեմ սիրում էդ «էսքան ՄԲ գերարագ, հետո` 256 կբիթ/վ» ձեւը, բայց ոնց ջոկում եմ, Օրանժն էլ ա ձգտում դրան:
Էս մենակ հետվճարայինի համար ա, չէ՞, ոնց հասկացա:
Ամբողջ աշխարհում ընդունված ձև ա, ավելի լավ ա սենց, քան տրաֆիկը լրացնելուց հետո ամեն մեգաբայթի համար վճարելը: Հույս ունեմ քիչ-քիչ գերարագի սահմանաչափը կմեծացնեն:
Համ կանխավճարայինների, համ էլ հետվճարայինների համար ա, բացի Առյուծ փաթեթից ու բիզնես փաթեթներից:
Մեկ էլ օրանժի սայթում պարզ գրած ա.
«Plus ինտերնետ փաթեթում ներառված ինտերնետը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսից:»
I may be paranoid but no android!
Plus ինտերնետ փաթեթը չի գործում Առյուծ ամսական բաժանորդագրության և Հետվճարային ծառայության դեպքում: Առյուծ ամսական բաժանորդագրության կամ Հետվճարային, Կանխավճարային կամ Բիզնես ծառայություններին անցնելու դեպքում ակտիվացրած փաթեթը կզրոյացվի:
http://orangearmenia.am/mobile/every.../plus-bundles/
Չեմ ասում` լրանալուց հետո ամեն ՄԲ-ի համար վճարելը լավ ձեւ կլիներ:
Ես ավելի շատ հույս կունենայի, որ 256 մբիթ/վ արագությունը քիչ-քիչ կավելացնեն, որտեւ շատ քիչ ա: Բացի էդ էլ, որ մի քիչ շուտ լրացնես գերարագը, ամսվա վերջին օրերին մնաս էդ 256-ի հույսին, անկապ կլինի:
Էդ առումով կնախընտրեմ Բիլայնի «Լայթ» ինտերնետի փաթեթը, որը օրական 30 ՄԲ ա տալիս գերարագ ու ամեն օր էլ կարամ սրտիս ուզածի չափ օգտագործեմ, մեկ ա հաջորդ օրը էլի գերարագ կլինի: Բայց դե թանկ ա, չեմ պատրաստվում բջջային ինետին ամսական 2700 դրամ տամ:
Օրանժի սայտում համարյա ոչ մի բան պարզ չի գրած: Սակագնային փաթեթներն ու ծառայությունները իրար հետ խառը մի տեղ լցրած են, մարդ չի հասկանում որը ինչին ա վերաբերվում: Նկարագրություններն էլ հեչ բաժանորդ ֆրենդլի չեն: Անձամբ իմ համար շատ բարդ ա օրանժի սայտից գլուխ հանելը, ամեն անգամ որ մի բան եմ ուզում նայեմ, բացում, ներվայնանում, փակում եմ:
Օրինակ` քո ասած ծառայության էջում կա սենց նկար.
••Սեղմել՝ ցույց տալու համար
էս նկարի վերեւում էն դելֆին, թիթեռ, պանտերա-մանտերայի լոգոներն են դրած, որից ենթադրում եմ, որ հետվճարայիններին ա վերաբերվում:
Սկսում եմ կարդալ. «Plus ինտերնետ փաթեթը կարող եք ձեռք բերել` վճարելով Ձեր դրական կամ բացասական հաշվեկշռից:» ու հաշվեկշիռ բառից ենթադրում եմ, որ խոսքը կանխավճարային փաթեթների մասին ա:
Հետո մի քիչ էլ եմ կարդում, գրած ա «Կանխավճարային կամ Բիզնես ծառայություններին անցնելու դեպքում ակտիվացրած փաթեթը կզրոյացվի:»… WTF, հիմա ի՞նչ հասկանամ:![]()
Աթեիստ (12.05.2015)
Իսկ որ հեռախոսի մեջ դնես ու վայ-ֆայի կամ usb-ի միջոցով ինետը շեյր անես, հնարավոր կլինի օգտագործել կոմպով/նոթով/մնացած այլ դիվայսներով?«Plus ինտերնետ փաթեթում ներառված ինտերնետը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսից:»Դրա համար ես ձեռքի տակ 2 բան միշտ պահում եմ՝ հին հեռախոսս շերինգի/տեթերինգի հնարավորությամբ + անլոք արած օրանժի հին usb մոդեմը, մեկ մեկ պետքա գալիս նման դեպքերում
Պլանշետի համար 2500 դրամա 1Մբ/վ արագությամբ, իսկ 1500ը հեռախոսների համարա + դրա հետ տալիսա 1000 րոպե ցանցի ներսում, կարողա իրար սխալ եք հասկացել? Սայտում ոչ մի տեղ պլանշետի մասին բան չկա գրած
ՀԳ. Բիլայնի Infinity usb մոդեմների համար նախատեսված քարտ առնելուց աշխատողը միանգամից հարցրեց հեռախոսի՞ մեջ եք դնելու![]()
Արդեն կուշտ եմ, կարող ա պարզվի դրանք էլ լենովո պլանշետների մեջ չեն աշխատում:
Նման օպերատորներից կաշխատեմ հեռու մնալ:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտակ, քեզ մեկ մեկ լուրջ չեմ հասկանում: Բացում եմ Օրանժի սայթը, սևով սպիտակի վրա գրած ա, որ էս առաջարկը գործում ա միայն ձայնային բաժանորդների համար: Պլանշետների համար ուրիշ ծառայություն ունեն՝ ամսեկան 2500դրամով: Հիմա քո պրոբլեմը ստեղ ո՞րն ա:
Էսքան ժամանակ Օրանժից եմ օգտվում, երբևէ ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել:
I may be paranoid but no android!
1. Գրած ա, ոչ թե ձայնային բաժանորդների (պլանշետը զանգելու հնարավորություն ունի), այլ հեռախոսների համար։ Բայց գովազդում դա չի նշվում, սայթում էլ նենց տեղ են պահել, որ զոռով, իրանց զանգելուց հետո նոր գտա։
2. Իրանց ի՞նչ գործն ա, թե ես էդ անտեր սիմը ինչի մեջ եմ մտցնում։ Ես եմ ու որոշում եմ փոշեկուլի մեջ դնեմ, դառաբոտկա եմ անում, որ դրսից սիգնալ ուղարկեմ։ Իրանց ի՞նչ։
Ես որ Բիլյանից 3G մոդեմ եմ առնում (շահում), միջի քարտ ինչի մեջ ուզեմ կդնեմ։ Ես ինքս եմ որոշում թե ոնց օգտվեմ են ծառայություննեերից, որոնց համար վճարում եմ։ Քարտը ընդամենը միջնորդ ա։
Ես կյանքում առաջին անգամ էի դիմում օռանժ, սպասարկումը (ավելի ճիշտ դրա բացակայությունը) արդեն պտի որ հուշեր, թե ում հետ գործ ունեմ, բայց էդ պահին դրան ուշադրություն չդարձրի։
Զանգել ասում եմ, որ իրանց արածը եզություն ա, ասում ա բայց էդ 500Մբ-ը լրանալուց հետո դառնում ա 256կբ, որը պլանշետի համար քիչ ա։ Մենակ չասես, թե սա փաստարկ ա, ոչ թե անասուն պատասխան։
Կարճ ասած, նենց չի որ էս թեմայում էլ գրառում չեմ անի, ես չեմ զլանա պարբերաբար մտնել քրֆել, բայց որ իրանց մի քանի տարի էլ չեմ դիմի, փաստ ա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ռուֆ, ասենք կարա՞ս իրանց սայթից գուշակես, էդ փաթեթը ֆաբլեթների մեջ կաշխատի,, թե՞ չէ։
Մեկ ասի տրոլլինգ անեմ։ Էդ օպերատորներն ասին, եթե դնեք պլանշետի մեջ կարող ա 2 օր աշխատի, հետո բլոկ անեն։
Մտածում եմ, դնեմ աշխատացնեմ, բլոկ անեն, դնեմ հեռախոսի մեջ, ու մտնեմ օֆիս, սկսեմ քֆրտել։
Բայց դե էնքան տավար ֆիրմա են, որ արդեն չեմ ուզում դրանց վրա էդքան ժամանակ ծախսեմ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Նայի, մտնում ենք փաթեթների նկարագրության էջը։
Ստեղ ոչ մի տենց բան չկա։ Նույնիսկ էն *-երում, որտեղ սովոր ենք տեսնել ամենակեղտոտ բաները։
Բացում են ավելին, չհասկանալով, թե խի էդ ավելինի տեքստը հենց ստեղ չեն գրել (դե էդ պահին չգիտեինք, հիմա հո գիտենք, որ իրանք եզ են)։
Ու տեսնում ենք։
Ու տեսնում ենք որոշ սահմանափակումներ ու պարզաբանումներ, որոնցից մեկը վերաբերում ա կոնկրետ մի փաթեթին՝ Orange 1500։
Սկսում ես մտածել, թե խի՞ դա չեն դրել հենց փաթեթի էջում, այլ ինչ որ անորոշ՝ ավելին էջում։
Բայց էլի հիշում ենք բացատրությունը՝ իրանք եզ են, ու սաղ ընկնում ա տեղը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ռուֆ, սենց կատաղած եմ, որտև Հայաստանում վաղուց (շատ ավելի վաղուց քան օռանժը) գործում են այլ բջջային օպերատորներ։
Ու հըլը փորձի նրանց կայքում գտնել տենց նախադասություն, արտահայտություն, որ նշված փաթեթը կամ առաջարկը գործում է միայն որոշակի տեսակի սարքերի համար։
Նույնիսկ ինտերնետային փաթեթները, որ յանի բաժանված են կոմպի, հեռախոսի ու պլանշետի, էլի էդ բաժանումը պայմանական ա, որն ուզում ես, վերցրա, ինչի մեջ ուզում ես դիր։
Եթե հանկարծ մոտդ կասկածներ առաջացան, կարաս զանգես, համոզվես։
Որտև իրանց համար էլ ա էս օռանժի արածը ԱԲՍՈւՐԴ։
Ու նորմալ ա, որ իմ մտքով սկզբից նման աբսուրդ բանը չէր կարա անցներ, ու որ ես շատ խիստ զարմացել եմ։
Դու Եվրոպաներ վաեվատ արած տղա ես, կարա՞ս նայես, նրանց օպերատորների մոտ սենց բան կա՞։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 12.05.2015, 19:32:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, չգիտեմ ինչի ա քեզ թվում, թե Հայաստանի օպերատորները վատն են, իսկ Եվրոպայինը սուրբ են: Չգիտեմ, կարող ա Եվրոպաներում երկրներ կան, որտեղ սպասարկումը նորմալ ա իրականացվում, բայց կոնկրետ Իտալիայում օպերատորների վիճակը ամեն ինչով շատ ավելի վատ էր քան Հայաստանում: Հա ու էնտեղ էլ տարբեր փաթեթներ կային հեռախոսների ու պլանշետների համար ու հեռախոսի սիմը չէիր կարա պլանշետի հետ օգտագործել:
Էլ չասեմ, թե սիմ քարտիս ու փաթեթների պատճառով ինչքան խնդիրներ եմ ունեցել էնտեղ: Երբ առաջին սիմը հանեցի Tre-ի բաժանորդ էի, մեծ ընկերություն ա, տարբեր երկրներում ծառայություններ է մատուցում: Անձնագիրս քսերոքս անելուց խառնել էին, իմ սիմը մի հատ հնդիկի անունով էին գրանցել, ինչը չէի իմացել: Հետո երբ համարս Tre-ից դարձրեցի Wind (էլի շատ մեծ ընկերություն, որը տարբեր երկրներում կա), էդ սխալը պարզեցին ու եքա թղթաբանության միջով անցա, մինչև վերջապես համարս իմ անունով դարձրին: Մի անգամ Wind-ը promotion էր ուղարկել, բռնեցի փաթեթս փոխեցի դրան, պարզվեց նախորդ փաթեթս ավտոմատ չէր ապակտիվացել, ստիպված մի ամիս երկու փաթեթի համար էլ վճարեցի: Ինչքան կռիվ արեցի, փորձեցի ապացուցել, որ իրենք էին մեղավոր չանցավ, արդյունքում մի ամսվա համար եքա փող տվեցի համ փաթեթն ակտիվացնելու գումարը, համ նախորդ փաթեթի գումարը, համ էլ նորինը: Իսկ սպասարկումը բառիս բուն իմաստով ահավոր էր, մտնում էիր խանութները, աշխատողներին հարց ես տալիս, զարմացած նայում են դեմքիդ, սայթերում նայում ես իրարամերժ տեղեկություններ են գրած: Էլ չասեմ, որ հարկերը սովորաբար չեն ներառում գների մեջ, կարող ա մի բան ակտիվացնես, ակտիվացնելու գնի չափ հարկ ա գալիս նստում հաշվիդ: Մի խոսքով ինչքան էլ ուզում եք բողոքեք, Հայաստանում շատ բաներ ավելի լավ վիճակում են, քան Եվրոպաներում:
I may be paranoid but no android!
Ներսես_AM (12.05.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ