Եթե ինձնից ա կախված ուշանալ-չուշանալը, այսինքն տրնսպորտում խցանումների մեջ չեմ մնացել կամ էլ այլ ֆորս մաժորային իրավիճակների մեջ չեմ, ապա պունկտուալ եմ: Ինքս աղջկա հետ ժամադրության ժամանակ զանգելու հնարավորության բացակայության դեպքում կսպասեմ 20 րոպեից ոչ ավել... Իմ ուշանալու դեպքում էլ տեղյակ կպահեմ հնարավորին սահմաններում:
I love my life and I celebrate it every day...
Ամենավատ սովորություններիցս մեկն է ուշանալը: Հիմնականում կամ ուշանում եմ, կամ էլ «հոգուն վրա հասնում»: Չնայած միշտ ամաչում եմ այս սովորությանս համար, բայց ամեն անգամ էլի հաջողացնում եմ ուշանալ: Էն տպավորությունն է, որ ժամանակը միշտ մի փոքր չի հերիքում:
Իմ ամենանյարդայնալի պահը սպասելնա, երբ ուշանում են... ինքս ահավոր վատ եմ զգում, երբ ինչ-ինչ պատճառներով ստիպում եմ ինձ սպասել, դրա համար փորձում եմ չուշանալ… Բայց զարմանում եմ խրոնիկ ուշացողների վրա ու չեմ հասկանում պատճառը...
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Yellow Raven (02.08.2010), Անամնիսիս (02.08.2010), Շինարար (29.08.2010)
Եթե փողոցում եմ պայմանավորված, ապա միայն ֆորս–մաժորային դեպքերում եմ ուշանում, իսկ եթե տնային պայմաններում, կամ օֆիսային, այսինքն՝ աշխատանքի գնալիս, պարտադիր ուշանում եմ Ընդ որում շատ եմ ուզում չուշանալ
When life gives you lemons, make lemonade
Միշտ գալիս եմ ճիշտ ժամանակին: Մեկ-մեկ ինքս էլ եմ զարմանում, թե ոնց ա տենց ստացվում. հենց մտնում եմ համալսարան, զանգը տալիս ա, գնում եմ հանդիպման, նայում եմ ժամին ու... ուղիղ ժամին եմ եկել: Երեբեք չեմ սիրել ուշանալ, բայց դե ոնց էլ լինի, մեկ-մեկ էղել ա, որ ուշանամ, բայց էդ պահերին ինձ շատ վատ եմ զգում, որ մյուսներին սպասացնում եմ: Բայց հիմա մի տակծիկա եմ մշակել. ուշացողների հետ ուշ եմ գնում ու որ իրանք ուշանում են, ես ավելի եմ ուշանում: Ոնց որ ասում են. "Шеф появляется в последний момент": Երբ որ ինձ հետ հանդիպման ուշանում են, հենց նշանակված ժամից 1 րոպե անցնում ա, սկում եմ զանգել:
Դե, որ էկել եմ արդեն, հաստատ հետ չեմ գնա: Կսպասեմ ինչքան էլ, որ պետք լինի, իսկ այ հետո, որ տղան գա, մենակ Աստված գիտի՝ ինչ կանեմ:Հարց աղջիկներին`
Եթե գաք հանդիպման համար նշանակված վայրը, իսկ տղան դեռ չի եկել, ինչքա՞ն եք պատրաստ սպասել…
Մանուլ (03.08.2010)
Չեմ սիրում ուշանալ (է էտ ո՞վա սիրում որ ): Բայց հիմնականում աշխատում գոնե այդ ուշացումնել համով հոտով լինի, ասենք՝ 30 րոպե - ի փոխարեն 5-10 րոպե ու գտնում որ նորմալ է, քանի որ ճանապարհ է վերջիվերջո ու ինչքան ճիշտ ռաշշոտով շարժվես 5-10 րոպե էս կողմ էն կողմ կլինի:
Վաաայ ժողովուրդ քվեարկեցի նոր կարդացի թեման .... փաստորեն ժամադրությունից ուշանալ կամ ճուշանալու մասին ա խոսքը?? (իսկ ես հասկացել էի ընդհանրապես ուշանալու մասին ա խոսքը ) ուրեմն ասեմ որ ես ընդհանրապես ուշանալ չեմ սիրում (իսկ ժամադրության չեմ գնացել , դեռ փոքր եմ.....)
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
sharick (03.08.2010)
Որոշակի իրադարձություններ կան, որոնցից չեմ ուշանում: Այդպիսիք են քաղաքից դուրս գնալը, խաշ ուտելը, ամուսնանալը: Աշխատանքից միշտ ուշանում եմ, դասիցել էի ուշանում, առաջի 45 րոպեն միշտ չէի նստում Ժամադրություններից՝ վախտը գիտի: Հիմա էն հարցը էդքան սուր չի, որովհետ բոլորի մոտ բջջային կա, զանգում քֆրտում ես 5 րոպեն մեկ, ժամանակդ անցնում ա
չեմ սիրում ոչ պունկտուլությունը: Չեմ ուշանում: Հակառակ ես միշտ նշանակված ժամից 5 րոպե շուտ եմ հասնում: Բայց ներում եմ տրամաբանված ուշացումները:
Մամա ջան, սա իմ կյանքի աաաաաամենացավոտ թեմանա:Ես գիտեմ, որ դա վատ սովորությունա, բայց իմ ճակատին երևի գրածա էդ անտեր մնացած ուշանալը: Եթե 5- 10 րոպե(ամենաքիչը) չուշանամ, կմեռնեմ:Մի անգամ դպրոց մի քիչ շուտ մտա, ասին` յաաաաաաաա մի գերան մտցնենք պատը, էն էլ 2 ժամ հետո վատացա, մամաս էկավ, տարավ տուն:Կամ` իստիտուտի առաջին կուրսում էի, վախենում էինք , որ հեսա վայ բացակա կդնեն, շուտ էինք դասի գնում, համ էլ ուրախացել էի որ չեմ ուշանում: Բայց մի օր էլ տենց ափալ-թափալ վազեցի մետրո , ու ,որ չուշանայի, ձեռքս մտցրի դռների արանքը, որ բացվի, էն էլ արդեն 2-րդ անգամ պիտի բացեր, չբացեց: Ու արդեն մետրոն ուզումա գնա, չի կարում Լավա մի դռբով մարդ կար, միջի կողմից ուժով դռները բացեց, մտա, թեչե մերոնք արդեն խաշլամա պիտի ուտեին Այ էդ էլ շուտ գնալու խերն ա, բա?
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ