import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Վայ, էս հարցումը բա՞ց էր... Խայտառակ եղանք։
Ուրեմն ասեմ, որ դեռ դպրոցական ժամանակվանից շատ ճշտապահ էի, միշտ ժամանակից շուտ էի գնում հանդիպումների, իսկ ուրիշները, որպես կանոն, միշտ ուշանում էին։ Ո՜նց էի ներվայնանում, բայց դե բան չէի ասում։ Եղել է, որ ընկերուհիներիս մի ժամ էլ եմ սպասել։ Իսկ որ փորձում եմ հիշել այդ տարիներին գոնե մի դեպք, երբ ես եմ ուշացել, չեմ կարողանում հիշել։ Ես միշտ վատագույն դեպքում ժամանակին էի գալիս։ Ու իմ ընկերական շրջապատում հայտնի էի որպես բացառիկ ճշտապահ մարդ։
Դե, դասերից երբեմն ուշանում էի, բայց դե էդ հեչ։ Կարևորը՝ պայմանավորվածություններից չէի ուշանում։
Լավ, իսկ հիմա հին ու բարի պունկտուալ ժամանակներից վերադառնանք խայտառակ ներկա։ Ինստիտուտի մոտավորապես 3-րդ, 4-րդ կուրսերից սկսած քիչ–քիչ դառա անճշտապահ։ Հա, շատ սահուն կերպով, ես էլ չնկատեցի, թե հատկապես ինչից ու կոնկրետ երբվանից։ Սկսեցի մշտապես ուշանալ թե՛ դասերից, թե՛ ընկերների հետ հանդիպումներից, թե՛ նույնիսկ դասախոսիս հետ պայմանավորվածություններից... Մի խոսքով՝ իսկական խայտառակություն...
Դե, ակումբցիները ամենալավը գիտեն իմ ուշացումների մասին։ Կարոտել եք, չէ՞։ Բայց դե Ակումբի հանդիպումներին ուշանալը իմ մենաշնորհը չէր, համարյա բոլորն էլ ուշանում էին, համենայնդեպս, հիմնականում ինձնից հետո էլի մարդիկ գալիս էին։
Հիմա երբեմն պատահում է, որ չեմ ուշանում (ահագին առաջընթաց ա, չէ՞ ), բայց ավելի հաճախ, ցավոք, ուշանում եմ...
Երևի մի կես ժամ կսպասեի, չնայած մինչև ամուսնանալս նման դեպք չի եղել. միշտ ժամանակին եկել են։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Խրոնիկ ուշացող եմ, բայց Հայկը սկսել է ինձ դաստիարակել, ինքը ահավոր պունկտուալ է և չի սիրում ուշանալ, ես էլ չեմ ուզում, որ ինքը ինձ շատ սպասի չեմ ուշանում, ինչ վերաբերվում է առավոտներին, ես էլ Երկնայինի նման խնդիր ունեմ արթնանալու, միայն մի բան կարող է ինձ ստիպել արթնանալ ճիշտ ժամին և չուշանալ՝ Հայկին տեսնելու միտքը...
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ես քվեարկել եմ նախավերջին տարբերակի օգտին՝ նայած ժամանակ
Հիմնականում աշխատում եմ չուշանալ, ինչը միշտ չէ, որ ինձ հաջողվում է, չնայած ոչ միշտ եմ իմ մեղքով ուշանում, ներկայիս երթևեկության պայմաններում որքան էլ ճիշտ հաշվարկ անես, մեկ է Դպրոցում, ԲՈՒՀ-ում, ընկերուհիներիս հետ պայմանավորված լինելիս միշտ ժամանակին տեղում եմ եղել Թեև բնավորությամբ հանգիստ եմ, տանել չեմ կարողանում սպասել, ահավոր նյարդայնանում եմ, բայց դե որ պետք է, սպասում եմ:
Կախված է այդ տղային տեսնելու ցանկությունից՝ 5 րոպեից մինչև կես ժամ, չնայած կես ժամից հետո, երբ գա, նախանձելի չի լինի իր վիճակը էլի
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ինձ ուշացման վերաբերյալ հարցերում շատ հետաքրքիր են թվում ազգային տարբերությունները: Այ օրինակ՝ մեզ՝ հայերիս համար, ի՞նչ է ուշանալը: Ասենք՝ հինգ րոպե ուշանալուն գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Եթե ինչ-որ մեկի ծնունդն է կամ ինչ-որ ուրիշ ոչ օֆիցիալ հավաքույթ, նույնիսկ մի քսան րոպե ուշ գնալը ուշանալ չէ:
Քանի որ սովորում եմ աշխարհի բոլոր ծայրերից եկած մարդկանց հետ, միջմշակութային հարցեր հաճախ ենք քննարկում, անգամ՝ նման դասընթացներ ունենք: Ու հետաքրքիր է իմանալ, որ ամեն ազգ յուրովի է ընկալում ուշանալը:
Ասենք՝ Աֆրիկայում, կես ժամ ուշանալը լրիվ նորմալ է, ոչ ոք ավելի շուտ չի էլ գա: Իսկ օրինակ՝ բրազիլացիներն ու իսպանացիներ, շատ նորմալ են ընկալում հավաքույթին հայտվել մի երկու ժամ ուշացումով: Ճապոնացիները ինչ ժամ ասում են, հենց այդ ժամն էլ նկատի ունեն, և ցանկացած րոպե ուշացումը լավ չի դիտվում: Իսկ դե գերմանացիների դեպքում էլ ճիշտ ժամին գալն արդեն իսկ ուշացում է: Լավ է` մի քանի րոպե շուտ գաս, որովհետև ամեն ինչ սկսվում է վայրկյանների ճշտությամբ, և ուշացողներին բոլորը թարս աչքով են նայում:
Այնպես որ, ուշանալն ինքնին այնպիսի հարց է, որ միանշանակ չի ընկալվում: Նայած, թե որտեղ ես, ինչ մշակույթի մեջ: Հայաստանում, կարծում եմ, մի քանի րոպե ուշանալը մեծ մեղք չէ:
Վերջին խմբագրող՝ ivy: 08.05.2008, 23:18:
Ընտրել եմ նայած ժամանակը, որովհետև մեկ-մեկ ում հետ պայմանավորվել եմ, էլի ուշացած, բայց իրանից շուտ եմ հասնում տեղ
Իսկ ընդհանրապես իմ խնդիրը ոչ թե պունկտուալ չլինելու մեջ է, այլ ես պարզապես ժամանակի զգացողություն չունեմ, իսկ ժամացույցին հազվադեպ եմ նայում: Թողնում եմ ենթագիտակցական սլաքների վրա ու արդյունքում գրեթե միշտ դուրս եմ գալիս հենց այն ժամին, երբ պիտի արդեն տեղում լինեի/ սա ընդհանրապես/..
Իսկ ժամադրությունից հատուկ չեմ ուշանա երբեք /էն ձևիստ աղջիկների նման/ ու եթե մարդ ես հիմա, տղա ա էլի հանկարծ ուշանա, կսպասեմ ինչքան որ կկարողանամ հատուկ այն բանի համար, որ հաջորդ անգամ իմ ուշանալու դեպքում ինքն էլ սպասի...չգամ, տեսնեմ գնացել ա
Էսքանը գրելու տեղը պիտի գրեի. ես ուշանում եմ միշտ ու ամեն տեղ
Հ.Գ....քննություններից չեմ ուշանում, եթե բանավոր չի...
Ժամանակին շատ պունկտուալ էի այնպես, որ չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է ժամադրությունից ուշանալ: Ժամանակի ընթացքում ստիպված նրանց՝ Հայաստանցիներին հարմարվեցի: Արդեն իմաստ չէր ունենում ճիշտ ժամանակին գնալ հանդիպման: Բայց քանի որ հենց սկզբից ունեցել եմ պունկտուալության սկզբունքը, դրա համար, երբ որ պետք է ճիշտ ժամին եմ լինում հանդիպմայն վայրում և նույնիսկ ժամանակից շուտ քանի որ միքիչ վախ կա, որ կարող է ժամանակին չհասնեմ, դրա համար շուտ եմ տնից դուրս գալիս:
Այս պահին ես նորից պունկտուալ եմ դարձել Եվրոպայում եթե ժամանակը շատ «թանկ արժե»: Մի թեթև շեղում և կործանված ես՝ օրը վարի է գնում:
Կապ չունի աղջիկ է, թե տղա, ամեն դեպքում սխալ եմ համարում ուշացումները, եթե իհարկե հարգելի պատճառներով չի ուշանում:Երկնային-ի խոսքերից
Աղջկան կսպասեմ 10-15 րոպե հետո կզանգեմ, եթե իմանամ գալու է, կսպասեմ մինչև վերջ՝ մինչև որ գա: Բնականաբար ինչքան ուշանա այնքան ավելի «չոր» բարևի կարժանանա
Ուլուանա (22.09.2012)
Խրոնիկ ուշացող եմ , բնավորության գիծա նույնիսկ դարձել , չեմ էլ նեղվում , հիմա ինչ անեմ , որ չեմ կարում ինձ տրամադրել շուտ դուրս գալ արդեն իմ մեջ ծրագրավորածա՝ «ուշանալ» )
Նայած ով է այդ տղան , եթե սիրած էակնա ու գիտեմ որ հաստատ գալույա , միշտ էլ կսպասեմ (հակառակում էլ եմ համոզված ) , եթե կողմնակի մարդ է կսպասեմ 20 րոպե, ոչ ավել (վերջիվերջո 21րդ դարում ենք ապրում կարելի է զանգել , պարզել ուշացման պատճառը )...Հարց աղջիկներին`
Եթե գաք հանդիպման համար նշանակված վայրը, իսկ տղան դեռ չի եկել, ինչքա՞ն եք պատրաստ սպասել…
Чеширский КотЭ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ