User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Հու իզ Հու Արցախյան պատերազմում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հու իզ Հու Արցախյան պատերազմում

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը

    Պետք չի անձի պաշտամունք ստեղծել, առավել ևս մի անձի, որի Հայաստանին «անձնազոհաբար» նվիրված լինելու մասին կասկածները մեծ են ՇԱՏ ՇԱՏԵՐԻ մոր, ինչը 1998ին փաստվեց, նրանով, որ նրա հրաժարականից հետո, ոչ մեկ չասեց բա մեր գլխավոր հրամանատարին հնչի եք հանում պաշտոնից։

    Քանի դեռ Լևոն գոչողները կան ու նրանք իրենց կուռքին ուղղված քննադատությունները ոչ թե ժղտման այլ արգելման միջոցցով են պայքարում բան դուրս չի գա - գաղափար ու օգուտ, հայ ժողովրդին չի լինելու....
    voter, հավանաբար դու պայքարում ես պաշտամունքների դե՞մ։ Այդ դեպքում ես համամիտ եմ քեզ հետ, եկեք ոչ ոքի պաշտամունք չսարքենք, քանզի բոլորն էլ, այդ թվում և Տեր–Պետրսյանը հասարակ մահկանացուներ են ու զերծ չեն սխալներից։ Պարզապես հարցն այն է, թե ով՝ որ ճանապարհին է սխալվում, սխալվում է հանուն սեփակա՞ն շահերի գործելու ժամանակ, թե՞ հանուն ընդհանուրի շահերի։
    Հ.Գ. Մարդ կա՝ սեփական շահերը տեսնում է ընդհանուրի շահերի մեջ, իսկ մարդ էլ կա՝ ընդհանուրին ոտնատակ է տալիս հանուն սեփական շահերի։
    Si vis pacem, para bellum

  2. #2
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հու իզ Հու Արցախյան պատերազմում

    Հենց դա էլ չպիտի մոռանանք - բոլորն էլ սխալվելու ունակ էն։

    Մնում է հասկանալ, ով է ավելի հարգանքի արժանի, նա որ սխալներն իր ընդունում է, թե կոտոշի նման ինչպես վերջին Քոչարյանական ասուլիսը, փորձում ամեն կերպ ներկայանալ, որպես ՄԵԾ ՍՏՐԱՏԵԳ ՈՒ զինվոր՞

    Պայքարելու առումով, ես անկասկած պաշտամունքների դեմ պայքարող եմ, ամբողջ գործունեությունս նույնիսկ մի ժամանակ անգիտակից, հանգեցրել է պաշտամունքների քայքայման ու առաջին հայացքից ինձ ամենից շատ ատողները ու փնովողները, վերջում ամենաշնորհակալն են եղել։

    Համալսարանական մի հարգված պրոֆեսոր ակադեմիկոս ունենք, չմանրամասնեմ ով, բայց նա ի համեմատ մյուսներ այնքան սխալներով էր խոսում անգլերեն, բայց արի ու տես, որ նրա վարկանիշն անասելի բարձր էր նրանցին, ովքեր անսխալ էին ու գրագետ, բայց արդյունքում ասելիք չունեին ու բացի լավ խոսելուց ոչ մի արժեք չեին ներկայացնում։

    Ցավոք հիմա «ՀԻՄԱ» ի ջահելներն իրենց գործունեութամբ, թեկուզ միամիտ, թեկուզ առաջին հայացքից անհասկանալի, բայց ավելի մեծ գործ են անում հայ հասարակության համար իրեն «կանաչ լույսի տակ անցնել, կարմիրի տակ կանգնել» ակցիաներոց, քան բազմաթիվ գրագետ, կրթվածներ։

    Հուսամ վերջում մի բան գոնթ ստացվի, ասենք գոնթ մի գյուղապետի, կամ Շիրակի մարզպետի իշխանություն կարողանան իրենցով անել ընդիմադիրները - բայց դա նախկին հաղթանակների դափնիներ բաժանելով չեն անում, այն ներկա իրավիճակում տեղական ընտրություններին մասնակցելով։

  3. #3
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հու իզ Հու Արցախյան պատերազմում

    Ո՞վ եք դուք, մենք ձեզ չենք ճանաչում
    Հայ ժողովրդի նորագույն պատմության էջերին ավելացրած սեւ օրերի շարքում հյուսիսային Արցախի (Շահումյան, Գետաշեն) անկման կամ եթե ստույգ լինենք՝ հանձման տարեթիվը թեպետ խնամքով քողարկվում ու մատնվում է մոռացության, միեւնույն է, քաղաքական վայրիվերումների տարբեր իրավիճակներում ցցվում է պարկում թաքցված մախաթի տրամաբանությամբ:
    Այս տարի էլ Շահումյանի անկման 16-րդ տարեդարձը ոչ ոք չէր հիշի, եթե «Ճիպոտդ քոլիցդ կտրիր» ասացվածքի սկզբունքվ ՍՍ-ի իշխանության պահպանման համար ՀՀ Պաշտպանության նախարար նշանակված Սեյրան Օհանյանը համը չհաներ ու հեռուստատեսությամբ չհայտարարեր, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին ռազմի դաշտում երբեք չի տեսել: Քանի որ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո հասարակությունը հստակ բաժանվել է դահիճների եւ զոհերի, այլեւս ավելորդ եմ համարում ընդգծված համեստությունն ու ստիպված եմ բացահայտվել որպես վկա: Լինելով Շահումյանցի, իմ ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ 12- ամյա եղբայրս, մասնակցել են ոչ միայն Շահումյանի ինքնապաշտպանության մարտական գործողություններին, այլեւ կրելով ծանր մարդկային կորուստներ, մասնատվել, հասել են Հայաստան՝ հաստատվելով Ապարանում: Այնտեղ էլ հայրս հավաքել է մեր ընտանիքի բեկորները, պահ տվել պատերազմի դժվարության դեմ թիկունքում պայքարող Ապարանի ջոկատի ազատամարտիկների ընտանիքներին եւ այդ ջոկատի հետ մասնակցել նրա բոլոր արշավներին, մինչեւ վերջ, մինչեւ զինադադար: Շահումյան, Գետաշեն, Մարտակերտ, Լաչին, Գոչազ, Օմարի լեռնանցք, Կուբաթլու... ահա այն ոչ ամբողջական ցանկը, որտեղ ռազմական գոծողություններին մասնակցել է Ապարանի ջոկատը եւ որի կազմում հորս՝ Բենյամին Տեր-Սարգսյանի հետ կողք-կողքի կռվում էր Մյասնիկ Մալխասյանը: Նրա, ջոկատի մյուս տղաների եւ Հայաստանից Շահումյան գնացած ու ինքնապաշտպանական կռիվներին մասնակցած բոլոր տղաներին անուն-առ անուն հիշում եւ նրանց սխրագործությունների մասին պատմում էր եղբայրս, վառվող աչքերով: Հետագայում, երբ պետք է կորցնեինք մեր անցյալն ու դրա հետ մեկտեղ՝ մեր կյանքի մի կարեւոր հատված, Մյասնիկ Մալխասյանը պետք է ապաստան տար մեր ընտանիքին Ապարանի շրջանի Չքնաղ գյուղի դպրոցում, որի տնօրենն ու հիմնադիրն էր, աշխատանքի տեղավորեր մորս՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհու հաստիքով իսկ նրա մայրն ամեն անգամ հաց թխելիս բաժին պիտի հատկացներ մեր ընտանիքին: Իսկ երբ ջոկատը մեկնում էր հերթական արշավին եւ նրանց սպասելու պրոցեսը դառնում էր անտանելի, Մյասնիկ Մալխասյանի մայրը մորս կանչում էր իրենց տուն՝ թեյի կամ սուրճի եւ զրույցի բռնվում: «Ումութ ջան, սիրտդ լեն պախա, կգան մեր որդիք, Աստված նրան խետ: Դուք տուն ու տեղ եք կորցրել, Աստված չի թողա որ մարդդ էրեխեքի գլխից պակասա...»,-սփոփում էր, գոգնոցի ծայրով թաքուն սրբում աչքերն ու լուռ աղոթում իր Մյասնիկի, բոլոր տղերքի համար: Իսկ Ապարանի խստաշունչ ձմռան ոռնացող բքին, ռազմի դաշտերում կռվող ազատամարտիկներից լուր սպասելիս, կարոտից կուչ եկած մեր սրտերը ջերմացնելու համար մեր ժամանակավոր կացարանն այցելող նրանց կանայք, մայրերն ու քույրերը պատմություններ էին պատմում իրենց զինվորների մասին եւ իրենք իրենց հույս ներշնչում, մտածելով, որ քաջ են, փորձառու են, կգան, չեն զոհվի: Խստաշունչ ձմեռների երկար գիշերները եւ հյուծող սպասումը կրճատելու նպատակով վառարանի շուրջը հավաքված ազատամարտիկների հարազատները եւ ժամանակ առ ժամանակ ռազմի դաշտում վիրավորվածները՝ ապաքինվելու անհամբեր ժամանակին մատնված, մեզ հետ միասին հիշում էին իրենց ընկերներին, մարտի տարբեր դրվագներ եւ նորից մրմնջում. որ կգան, բոլորը ետ կգան ողջ եւ առողջ: Երազում էին խաղաղ օրերի մասին, ծրագրեր կազմում, պատկերացնում այն Հայաստանը, որը պատերազմից դուրս կգա հաղթանակած, ոտքի կկանգնի, կլինի ազատ եւ ժողովրդավար: Մի անգամ, երբ կոնտուզիա էր ստացել, եւ ջոկատը որոշել էր Մյասնիկին մի 15 օր թողնել տանը՝ բուժվելու, եկավ մեր տուն, հարցնելու, թե ինչի՞ կարիք ունենք: Փայտ էր բերել եւ ինչ-որ ուտելիք, մայրն էր ուղարկել՝ լավաշ, պանիր, թթու եւ էլի ինչ-որ բան: Երբ քույրս, Ռուզանը, որն այդ ժամանակ 13 տարեկան էր, վազեց նրան ընդառաջ ու լաց եղավ, ասաց, որ շատ է կարոտում մեր տունը, տատիկիս, որին թուրքերը սպանել էին, հարցրեց, թե երբ են գնալու մեր գյուղն ազատեն, Մյասնիկի աչքերում արցունք նկատեցի: Երեսը շուռ տվեց ու չնայելով մեր կողմը, ատամների արանքից քամեց՝ «Կգնանք, Ռուզան ջան, կազատենք մեր գյուղը, մի լացի...»:
    Զինվորներին սպասելիս (մեր ամեն օրն այդ ժամանակ անցնում էր սպասումի մեջ), մոմի լույսի տակ կրճատվող երեկոներից մեկի ժամանակ քույրս պատմեց, որ Մանաշիդ գյուղը պաշտպանել է Սասուն Միքայելյանի ջոկատը, որն ապրել է իմ տատիկի տանը, եւ նահանջելիս հայրս նրան խնդրել է պայթեցնել տունը, որ թուրքին չմնա: Սասունի ջոկատի տղաներին եւ Սասունի հետ ծանոթացա միայն վերջերս, ՀՀ նախագահի ընտրության օրը, Հրազդանի իր գրասենյակում ու չհասցրի անգամ երախտիքի խոսք ասել նրան, քանի որ օրն անհանգիստ էր: Իսկ հետո...նրան ձերբակալեցին, որովհետեւ ՍՍ-ին հպատակվելու երդում չէր տվել: ՍՍ-ին չհպատակվելու, իր զոհված ընկերների եւ մոռացության մատնված ողջերի չիրականացված երազանքի ճամփին՝ ձերբակալվեց նաեւ Մյասնիկ Մալխասյանը: Հետո ռեժիմը սկսեց նրանց վարկաբեկելու, նրանց ներդրումը նսեմացնելու եւ նրանց ընտանիքներին հալածելու այն զարհուրելի գործընթացը, մոռանալով, որ պատերազմի արհավիրքը վերապրած մարդիկ դեռ կան, դեռ ողջ են, եւ իրենց չի հաջողվի սրբագրել այն պատմությունն ու ջնջել այն անունները, որնք նպաստել են մի ամբողջ սերնդի ձեւավորմանը՝ իրենց գործերով եւ իրենց օրինակով: Այդ սերունդը եղբորս սերունդն է, որի մանկությունն ավարտվել է 12 տարեկան հասակում եւ որը կռվել է նրանց կողքին, նույն խրամատում եւ դարձել նրանց մարտական ընկերը: Հաջորդը որդուս սերունդն է, որն այժմ 16 տարեկան է եւ որի հոգեկերտվածքը կազմավորվել է նրանց՝ ազատամարտիկների շրջապատում, նրանց երգերի ներքո, նրանց ռազմական զենքի հետ խաղալով: Եվ ահա, Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ նրանց չի տեսել ռազմի դաշտերում: Գուցեեւ չի տեսել այն պարզ պատճառով, որ չի եղել ռազմաճակատում: Համենայնդեպս մեզանից ոչ ոք չի լսել ոչ նրա, ոչ ՍՍ-ի, ոչ էլ գեներալ ու չգիտեմ ինչ կարգված շատ այլ «վոյինների» մասին, որոնք փորձում են մեզանից խլել մեր հիշողությունը:
    Եվ վերջում՝ վերադառնալով Շահումյանի անկման 16-րդ տարելիցին, ստիպված եմ հիշատակել Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներից մեկում բացահայտված այն փաստաթղթի Հոդված 2-ը, որով Քոչարյան կոչեցյալ էքս նախագահը Մեղրին հանձնելու իր որոշման մեջ Շահումյանը նշում է որպես ադրբեջանական տարածք: «Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական եւ վարչական վերահսկողության ներքո»,-գրված է այն փաստաթղթում, որով Քոչարյանը պատրաստ էր վաճառել իմ հայրենիքը, որի համար կյանքով վճարեցին հոկտեմբերի 27-ի զոհերը եւ որի հետ համաձայն չլինելու համար ձերբակալվել են ազատամարտիկները:
    ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

  4. #4
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հու իզ Հու Արցախյան պատերազմում

    Լավ, իսկ ինչու՞ <<հու իզ հու>> և ոչ թե <<ով ով է>>:

  5. #5
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հու իզ Հու Արցախյան պատերազմում

    Նոր մանրամասներ Արցախյան պատերազմի մասին։
    http://miacum.ru/gazeta/2008/07/14/a...ter_tadevosyan

    Կոմանդոսի հարցազրույցն իհարկե ի աջակցություն ՍՍի արժանիքների է ու ինչքան էլ նա պնդում է, որ ԼՏՊի մասին չի ուզում բան ասի, մեկ է ասում է - որ,
    -ԼՏՊ տեղյակ է եղել որ Շուշիի ազատագրման օպերացիա պիտի լինի, բայց սկսել են առանց նրան տեղյակ պահելու, ԼՏՊն ու հայաստանյան կառավարությունը փորձել է օպերացիան հետաձգել - ինչ պատճառներով, տեխնիկական, որ համոզված չեն եղել, որ հաջողություն կլինի թե քաղաքական, դա արդեն պարզ չի ու դժվար թե ազնվորեն, որևէ մեկը հիմա դա կասի
    -Շուշիի ազատագրումից հետո դափնիները բոլորը փորձել են դնել իրենց գլխին ու քաղաքական ռազբիրատ է սկսվել, որի հետևանքով Կոմանդոսին են հանել իր պաշտոնից տարել Հայաստան
    -ԼՏՊն համ Հայաստանյան այն ժամանակվա կառավարությունը Կարվաչառի-Քելբաջարի ազատագրմանը քաղաքական նպատակներով է մասնակից դարձրել հայկական բանակը, որ դափնիները Հայաստանյան զինուժին հասնի

  6. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հու իզ Հու Արցախյան պատերազմում

    Սաղ երգերը երգել էինք հիմա էլ մնացել էր դափնիները բաժանենք.. տեսնենք ով ում կողմիցա եղել դես դեն... Հայեր ջան, մի հատ եկեք էս գործը հլա վերջին բարով-խերով հասցնենք, մեր հաղթանակը հիմնավորենք, էդ դափնիները ժողովուրդը ում պետքա կտա.. վատագույն դեպքում պատմաբանները սրանից մի 50 տարի հետո կքննարկեն, ոնց որ մենք ենք հիմա դաշնակներին ու կոմունիստներին քննարկում ու կորոշեն թե ով ինչ ավանդ ունի մեր հաղթանակի մեջ: Իսկ եթե կուզեք, ամենակարևորը ազգային նպատակին հասնելն ա, ինքնամոռաց ձևով, առանց կես կոպեկ շահի, ոնց որ եղավ Արցախյան պատերազմի ժամանակ: Եթե սկսենք մանրանալ, իրար վրա կեղտ բռնել, ապա կկանգնենք էն նույն փաստի առաջ, ինչի առաջ որ դարերով կանգնել ենք...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.05.2009), Fedayi (10.05.2009), Lion (10.05.2009), Լեռնցի (08.12.2009)

  8. #7
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հու իզ Հու Արցախյան պատերազմում

    http://www.lragir.am/armsrc/country30989.html
    ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Հայացք ակումբում դեկտեմբերի 4-ին հյուրընկալված Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին լրագրողները հարցրին, թե արդյոք 1992թ. ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚-ին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե Արցախին պետք է տալ ինքնավարություն` Ադրբեջանի կազմում:

    ՙԻնձ համար կարեւոր են միայն դիվանագիտական փաստաթղթերը եւ դիվանագիտական դիրքորոշումները: Ես կարող էի պատասխանել այդ հարցին, բայց դրա համար պետք է բացահայտեի որոշ պետական գաղտնիքներ, որը չեմ անելու: Բայց մի բան հստակ կարող եմ ասել, այդ ժամանակաշրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր հայտարարություններն ուղղված են եղել ռազմական գործողությունների ինֆորմացիոն եւ քաղաքական ապահովմանը: Այդ տերմինը գիտե՞ք: Ավելին ես չեմ կարող ասել՚,- մեկնաբանեց պարոն Զուրաբյանը` հավելելով, որ այդ հայտարարություններով իրենք հաղթանակներ են ապահովել:

    16:19:15 - 04/12/2009
    Հետաքրքիր է էս ժողովրդին էշի տեղ դնողներն ու «պետական գաղտնիքի» հետևում իրենց ապաշնորհությունը թաքցնողները ինչու են այդքան համոզված, որ եթե իրենց կարելի էր գործողությունների ինֆորմացիոն եւ քաղաքական ապահովմամբ զբաղվել 1992ին ուրիշներին նման բլեֆներ անել չի կարլեի, օրինակ այսօրվա հաբռգած կառավարությունը, որ ստորագրում ա տարածքային ամբողջականության սկզբունքի տակ, դա բլեֆ ու պետ գաղտնիք ու ինֆերմացիօն ապահովվում չի պիտի հրաժարական տա իսկ իրանց ժամանակին նման քաքեր ուտել կարելի էր։

    Նողկալի է թե ինչպիսի անողնաշար ու անհետևողական են, իսկ ես կարծում էի իրենց ասածը ասած ա, բայց արի ու տես մեկ էլ պարզվում ա ԼՏՊն բլեֆ ա արել որ տղեքին չխանգարեն Արցախը ազատագրելուց....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 23
    Վերջինը: 19.03.2014, 10:54
  2. Արցախյան ազատամարտիկներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 17.11.2012, 10:21
  3. “Արցախյան ազատամարտիկը” խորագրով մրցույթներ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.11.2011, 20:03
  4. Արցախյան կայքէջերի ցանկ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Վեբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 15.09.2010, 16:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •