Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Rammer, օրիգինալը չես գտնի, որովհետև «КП»-ի կայքում արխիվը սկսվում է 2000 թվականից: Բայց ախր դա գրողի ծոցը: Այն բոլոր լրագրողները, որոնք իբր թե չարախնդալով մեջ բերել են Տեր-Պետորսյանի հարցազրույցը, կատարյալ անուղեղ տխմարներ են: Որովհետև այնտեղ Տեր-Պետրոսյանը բացի դիվանագիտական խելքը գլխին պատասխաններից այլ բան չի տվել: Ահավասիկ «Հայոց Աշխարհ»-ի մեջբերածը:


Վերցրել եմ այստեղից՝ ՈՒՐԵՄՆ, ԱՍՈՒՄ ԵՍ, ԹՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԵ՞Ն

Լրագրողը կարծես թե ինքնագոհ է հայթայթել ու մեջ բերել այս մտքերը: Սույն «երևույթ»-ին հավանաբար թվացել է, թե ճիշտ կլիներ, որ Տեր-Պետրոսյանը ասեր, օրինակ. «Այո, մենք ենք հարձակվել Ղարաբաղի վրա, որովհետև Ղարաբաղը մերն է, մենք ենք թե կռվում, թե զենք ուղարկում Ղարաբաղ, այո, մեր զորքերը հիմա հաջողություններ ունեն, ու կարծում եմ, մենք հաղթելու ենք, Ղարաբաղը պիտի մերը լինի, դա է ամենաճիշտ լուծումը»… Ինչպես ասում են՝ «էշ կերել, յոնջա մեծացել»… Ու էս թյուրիմացությունները լրագրող են աշխատում ու ժողովդրին մատուցում «ճշմարտությունը»…
Վիշապ ջան լրագրողի մեղավորությունը այնքանով է, որ առանց իսկությունը ստուգելու հրապարակել է իրեն տրամադրված նյութը և սա միակը չէ: Իմ կարծիքով տպագրող լրագրողնները ուղղակի պատվեր են կատարել և նրանց մեղադրելը չի բացահայտում` այս քննարկամ նյութ դարձած հարցազրույցի հրապարակման պատճառնները, իրական թիրախը…
2008 թվականի փետրվարի սկզբին էր, կարծեմ, երբ Ազգ –ում տպվեց մի սուտ հոդված, որ Լևոնը ղարաբաղյան պատերազմի վերջում հանդիպել է «Գորշ Գայլերի» ղեկավարի հետ և պայմանավորվել է խաղաղութայն դիմաց զիջել Ղարաբաղը: Լևոնի սառը, լուռ և առհամարական արձագանքը հստակ հասկացանել տվեց որ մանր մունր կոմպռոմատնների լեզվով խոսելը ուղղակի ժամանակի կորուստ է: Հետո մոտ մեկ տարի անց հրապարակվեց մի այլ հովդած և հերքվեց այդ տեղեկությունը:
Հիմա նույն պատմությունն է կարծես: Աղավաղելով հարցազրույցը և հրապարկելով հենց այս պահին մեսիջ են ուղղարկել ընդիմությանը, որի իմաստը լռեցն էլ: Այսինքն իմաստ ոչ թե այն է, որ մենք ինչ կարանք անել, եթե դաժե Լևոնը չէր կարողացել անել, դրանով նույնիսկ հակառակ էֆֆեկտն է ստացվում` բարձրացնելով Լևոնի քաղ հեղինակությունը, այլ պապի ջան հանկարծ չխանգարես…ԵՎ ըստ էությանը Զուրաբյանի հարցազրույցից պարզ է դառնում որ մեսիջը ОК է, հայտարարությունից ավել բան չի լինելու…Եվ եթե իրոք Լևոնին լռեցնելու կամ նախազգուշացնելու խնդիր է դրված, ուրեմն այն հարցերի որոնց շուրջ բազառա եղել Աթենքում կամ լուծվել են կամ էլ լուծվելու շեմին են:Այսինքն հոպարնները կոնսենսուի են վրա են որոշ հարցերում: Նալբանդյանին ի նկատի չունոմ, ինքը բանակցոիթյուններում թշի դերա ա տանում: Այսինքն տղերքով նստած են լուրջ հարցեր են քննարկում հենց հոգնում են, ձանձրանուեմ են Նալբանդյաին կանչում են, որը էտ պահին ծելիկ ա նայում կամ ախռանայի հետ էշ մլիցայա խաղում, ասում են ապեր մի հատ արի ճտսնեմ էլի թշերիտ…
Ինձ ուղղակի շատ հետաքրիր է թե ինչ են տալու Ռուսներին հարակից տարածքնների դիմաց…