User Tag List

Ցույց են տրվում 31 համարից մինչև 41 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Հու իզ Հու Արցախյան պատերազմում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հու իզ Հու Արցախյան պատերազմում

    Երևում է, դեռ կուռքի պաշտամունքից մարդիկ ետ չեն գնացել ու Լևոն նախագահ կարգախոսը շատերի համար արժեք է...

    Բացեմ թեմա, որտեղ Մայիսի 9-ի արթիվ մեջբերում եմ Սեֆիյլանի հարցազրույցից մի հատված
    Դեռեւս 2003թ. նախագահական ընտրությունների նախօրյակին առիթ եմ ունեցել իմ կարծիքը արտահայտելու Արցախյան պատերազմին Քոչարյանի մասնակցության մասին: Մասնավորապես ասել եմ, որ նա երբեք առնչություն չի ունեցել ռազմական գործողությունների հետ, առավել եւս չի ղեկավարել որեւէ գործողություն: Ամբողջ պատերազմի ընթացքում ռազմաճակատի որեւէ հատվածում ես նրան չեմ տեսել եւ չեմ տեսել մի մարդու, որ կատարեր նրա հրամանները: Այսինքն որպես ՚վոյինՙ ներկայանալու նրա ճիգերը լավատեղյակ մարդու մոտ կարող են միայն քմծիծաղ առաջացնել: Իսկ ինչ վերաբերում է Սերժիկ Սարգսյանին, ապա նրա առնչությունը հիմնականում եղել է թիկունքային գործունեությունը: Եվ, ի տարբերություն ռազմական այլ գործիչների, որոնք պատասխանատու պաշտոններ էին ստանձնել իրենց վաստակի շնորհիվ, ապա Սերժիկ Սարգսյանը զբաղեցրել էր բարձր պաշտոններ միայն Երեւանի ցանկությամբ ու կարգադրությամբ: Եվ այդ բոլորը կյանքի կոչելու համար Երեւանը դիմում էր հետեւյալ խորամանկ քայլերի` մինչեւ Արցախյան բանակի ձեւավորումը եւ դրանից հետո էլ ՀՀ-ից ինչպիսի նյութական միջոցներ, որ ուղարկվում էին դեպի Արցախ, ուղարկվում էին մի մարդու հասցեով: Այդ մարդը Սերժիկ Սարգսյանն էր: Նման քայլի նպատակը նրան, որպես ղեկավարի, հաստատելն էր ու նաեւ նրանից ուրիշների կախվածությունը ընդգծելը: Այսինքն դաշտային հրամանատարները, իրենց նոր ձեւավորված մարտական միավորների մատակարարումը ապահովելու համար, ստիպված էին Սերժիկին դիմել: Եվ եթե Երեւանը այս բանը արած չլիներ, ապա այդ մարդուն բանի տեղ դնող էլ չէր լինի: Ուստի այսօր եթե փորձում են այս մարդուն էլ որպես ՚վոյինՙ ներկայացնել, ապա դա ընդամենը սուտ է ու ոչ վաղ անցյալի կոպիտ աղավաղում:
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=60291

    Այս հանգամանքի շուրջ դեռ կես տարի առաջ բուռն զրուցում էի ուրիշ ֆորումում ԼՏՊի աջակից պատերազմի մասնակից տղաների հետ
    http://forum.openarmenia.com/index.p...8418&st=2520&#
    QUOTE (Grig777 @ 26 November 2007 - 19:18)
    QUOTE (voter @ 26 November 2007 - 17:36)

    Պարզեցի ինչու էր ՍՍի ստորագրությունը առկա Բաբայան Սյամոի հետ միասին Շուշիի ազատագրման պլանների վրա

    1989-1993 ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի (ԻՈՒԿ) նախագահ Ս. Սարգսյան...

    ՍՍ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի նախագահն էր......

    http://new.aravot.am/am/articles/politics/32429/view
    Հուսամ Առավոտին ու ԼՏՊի աւակից Երջանիկ Աբգարյանին գոնե կհավատաք...

    Իսկ որ Մոսկվաից է եկել, դրա մասին ժխտում չեղավ, հարցը նրանում է, ինչու էր ԼՏՊ-ն աքսորել ՍՍին Մոսկվա, չէ որ նա Ղարաբաղըմ լոխ տիրապետըմ էր...

    Իսկ ինքնապաշտպանական ջոկատների միջոցով Արցախի պատերազմը ԼՏՊի կողմից իրականացնելու ու «ուղղորդելու» մասին այստեղ դեռ ամենասկզբում պնդումներ է արվել ու ես հակված եմ արդեն դրան հավատալու - ՍՍ-ն ԼՏՊ-ի համար էր Արցախում աշխատում ու անհրաժեշտության դեպքում չեր թողում, որ շատ ծավալվեն, մեկել տեսար Բաքու մաքու բամբիտ անեն...

    Հայերեն վերաձևակերպեմ միտքս միգուցե պարզ լինի ուր եմ կպցնում...

    ՍՍ-ն ԼՏՊի մարդն էր Արցախում ու պահում էր «մորուքավոր» կամավորների վերահսկողությունը - այն է, թույլ չեր տալիս, որ առանձնակի առաջխաղացում լինի։ ԼՏՊ բոլոր ջանքերին ի զորու, փոխանակ Շահումյանի նման կամաց կամաց տան պրծնենք, ընդհակառակը Ղարաբախցի տղեքն սկսեցին ազատել, ոնց Շուշին։ ԼՏՊ պարզա կատաղել էր, որ չեն կարում կանտրոլ պահեն ու դա թատրոն չի եղել այլ իսկապես ԼՏՊն հասկացել է, որ իրենից անկախ են ղարաբախցիք գործում - Սյամոն ու մյուսները, որոնք կամաց կամաց դարձան լուրջ ուժ Արցախում ու հրամանատարությունը կամաց կամաց անցնում էր իրենց կողմն։ Ինչ ուզում անում էին, քանի որ ոչ մի խելոք մարդ չեր զբաղվում այն ժամանակ ախմապությամբ ու միայն ՀԱՌԱՋ գնացողների հետ էր...

    Հետագայում այդ ուժն համարիա անկախ Արցախյան բանակ դարձավ, անկախ Հայաստանի քմահաճույքներից, այն է ԼՏՊից։ Վերջին հույսը ենթարկել իրեն Արցախը ԼՏՊ-ն փորձեց իրականացնել ՍՍ-ի միջոցով բանակի ղեկավարությանը տիրելու փորձ անելու միջոցով։ Արցախցիք սկսեցին նեղանալ Երևանից ու վերջնականապես գործը քաքմեջ չլինելու համար, Վազգեն Սարգսյանը հրատապ կարգով ՍՍ-ին ուղարկել է Մոսկվա համ նեղացած Արցախցիների համ հիասթափված ԼՏՊի աչքից հեռու։

    Իսկ որ ՍՍին հետ են բերել Երևան են էլ միանգամից պաշտպանության նախարարի պաշտոնով, նույնպես նույն տեղին ա կպնում։ Չես զարմանում, ինչու՞ ԼՏՊն որոշեց աքսորյալ ՍՍ-ի իմանալով որ Արցախի հետ պրոբլեմներ ունի, բերել ու միանգամից նենց պաշտոնի, որն Արցախի հետ անմիջական կապ պիտի ունենար։ Պատասխանը պարզ էր, որպես շնորհակալություն, այն բանի համար, որ ՍՍ-ն գոնէ փորձել էր ժամանակին կատարել հրամանը ու տիրանալ Արցախի հրամանատարի պաշտոնին, ոչինչ, որ չի ստացվել, ներել են, բայց ամենակարևորը ցույց տալու Արցախին, որ մեկա ՍՍ-ի միջոցով պիտի ԼՏՊի հետ խոսեն ու անեն նենց, ոնց որ հա էլ իրենց ասվում էր,տալ էն ինչ ԼՏՊ կխոստանա տալ առանց ձեն հանելու...

    ՍՍ-ն մինչև հիմա այդ մտքերի տպավորության տակ ա, դրանից էլ Տիգրանակերտը,Աղդամը իրա հայրենիքը չի...
    Վերջին խմբագրող՝ voter: 08.05.2008, 12:34:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 23
    Վերջինը: 19.03.2014, 10:54
  2. Արցախյան ազատամարտիկներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 17.11.2012, 10:21
  3. “Արցախյան ազատամարտիկը” խորագրով մրցույթներ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.11.2011, 20:03
  4. Արցախյան կայքէջերի ցանկ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Վեբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 15.09.2010, 16:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •