User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    ivy
    Ինչո՞ւ Բյուրակնը դարձավ StrangeLittleGirl :

    StrangeLittleGirl
    Ինձ համար տխուր է անունիցս հրաժարվել, բայց այդ ժամանակ ստիպված էի: Ուղղակի անունս շատ հազվագյուտ է. ով տեսնում է, անմիջապես իմանում է, թե ով եմ, հետո էլ ծնողներիս չգիտեմ ինչեր է հաղորդում: Մականունս փոխելն ինչ-որ տեղ տաքնվելու համար էր, որ առաջին հայացքից ինձ չմատնեմ:

    ivy
    Իսկ ինչո՞ւ հենց StrangeLittleGirl: Դու իրականում տարօրինակ, փոքրիկ աղջի՞կ ես:

    StrangeLittleGirl
    Դա իմ ամենահին նիկն է: Առաջին անգամ 6 տարի առաջ այդ անունով եմ մի ֆորումում գրանցվել: Տորի Ամոսն այն անունով երգ ունի: Հա, տարօրինակ, փոքրիկ աղջիկ եմ:

    ivy
    Կարո՞ղ ես ասել, որ ճանաչում ես ինքդ քեզ:

    StrangeLittleGirl
    Չէ, անընդհատ նոր բաներ եմ հայտնաբերում: Մի բան հաստատ կարող եմ ասել՝ ինձ ավելի լավ գիտեմ, քան բոլոր մարդիկ:

    ivy
    Վերջերս նոր բաներ հայտնաբերե՞լ ես քո մասին:

    StrangeLittleGirl
    Հա, շաաաաաատ: Վերջերս ավելի շատ եմ հայտնաբերել, քան մնացած տարիների ընթացքում:

    ivy
    Ինչե՞ր ես հայտնաբերել:

    StrangeLittleGirl
    Հայտնաբերել եմ, որ երբ որևէ բան իմ շահերից է բխում, կարող եմ անչափ համառ լինել: Ես ինձ մինչև հիմա չափից դուրս ծույլ էի համարում, բայց հայտնաբերել եմ, որ բավականին աշխատասեր եմ, երբ ինձ հետաքրքրող գործով եմ զբաղվում: Նկատել եմ նաև, որ կարողանում եմ հեշտությամբ «ոչ» ասել: Էլի շատ ու շատ ուրիշ բաներ եմ հայտնաբերել:

    ivy
    Ասացիր՝ ուրիշները քեզ այնքան էլ լավ չգիտեն, այսինքն՝ դու այն չե՞ս, ինչ թվում ես:

    StrangeLittleGirl
    Չէ, հարցը դա չէ: Ուղղակի հաճախ մարդիկ ինձ ուզում են ընկալել ոչ թե այնպիսին, ինչպիսին կամ, այլ այնպիսին, ինչպիսին իրենք են պատկերացնում, ինչպիսին իրենք են ուզում: Դրա համար էլ չեն կարողանում լավ ընկալել: Բայց կան նաև այնպիսիք, որ փորձում են հենց իսկական Բյուրին տեսնել, և դա նրանց ինչ-որ չափով հաջողվում է:

    ivy
    Իսկ ինչպիսի՞ն է իսկական Բյուրը:

    StrangeLittleGirl
    Չեմ ուզում այս հարցին կոնկրետ պատասխան տալ: Մարդու իսկական ես-ը, ով էլ լինի, չես կարող մի քանի բառով նկարագրել: Իսկ ես հիմա ինչ էլ ասեմ, նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն ուզում իսկական Բյուրին տեսնել, չեն հավատալու: Իսկ նրանց համար, ովքեր ուզում են տեսնել, կարիք չկա ասելու. առանց այդ էլ տեսնում են:

    ivy
    Կարո՞ղ ես քեզ տեսնել ուրիշի աչքերով, այսինքն՝ լա՞վ գիտես, թե ով ինչ կարծիքի է քո մասին:

    StrangeLittleGirl
    Հա, եթե հանգիստ ու սառն եմ, շատ լավ տեսնում եմ ինձ ուրիշի աչքերով: Բայց այդ ուրիշներն էլ կարող են տարբեր լինել: Բոլոր ուրիշների աչքերով տեսնելը, իհարկե, հնարավոր չէ: Երբեմն մարդու դեմքի մի արտահայտությունը բավական է լինում, որ հասկանամ, թե նա իրականում ինչ կարծիք ունի իմ մասին, և հետո պարզվում է, որ չեմ սխալվում: Բայց երբեմն էլ այնքան սխալ պատկերացումներ եմ կազմում, որ հետո ամաչում եմ: Ամեն դեպքում, դժվարանում եմ ասել, երբ մարդը լռում է, բայց երբ ինչ-որ կարծիք է հայտնում, շատ լավ տարբերում եմ կեղծիքն իսկականից:

    ivy
    Կուզենայի՞ր մարդիկ քեզ այնպես վերաբերվեին, ինպես դու ես նրանց վերաբերվում:

    StrangeLittleGirl
    Ես մազոխիստ չեմ:

    ivy
    Քեզ համար հե՞շտ է ընդունել սեփական սխալներդ:

    StrangeLittleGirl
    Հա: Քանի որ ես շատ դյուրաբորբոք եմ, տաքացած որոշումներ շատ եմ ընդունում, որոնցից շատերը սխալ են լինում: Եթե հասկանում եմ, որ դա սխալ է, հեշտությամբ ընդունում եմ, բայց երբ ուրիշներն են փորձում ինձ համոզել, թե սխալ եմ թույլ տվել, անկախ նրանից, համաձայն եմ, թե չէ՝ երբևէ չեմ ընդունի:

    ivy
    Իսկ սխալներդ ընդունելուց հետո ինչ-որ բան անո՞ւմ ես դրանք շտկելու համար:

    StrangeLittleGirl
    Սխալները՝ դրանք թույլ տալուց հետո, շտկելն անհնար է. փորձում եմ հնարավորինս շտկել հետևանքները:

    ivy
    Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում ուրիշների սխալներին, ներողամի՞տ ես:

    StrangeLittleGirl
    Շաաաաատ ներողամիտ եմ. մարդկանց շատ շուտ եմ ներում: Մեկ-մեկ լինում է, երբ ես ներում եմ, իսկ նրանք չեն տեսնում, չեն հասկանում իրենց սխալները:

    ivy
    Ինքդ քեզ հետ կռիվներ անո՞ւմ ես:

    StrangeLittleGirl
    Ահավոր շատ:

    ivy
    Կպատմե՞ս վերջին կռիվներից մեկը:

    StrangeLittleGirl
    Արդյունքի հասած կռիվները սովորաբար ստեղծագործություններ են դառնում, իսկ մյուսները մոռացվում-գնում են: Չեմ ուզում պատմել վերջին կռիվս, որովհետև այն դեռևս կիսատ ստեղծագործություն է:

    ivy
    Ստեղծագործություններումդ որքանո՞վ է բացահայտվում քո ես-ը:

    StrangeLittleGirl
    Որքանով ընդհանրապես հնարավոր է բացահայտել որևէ մեկի ես-ը:

    ivy
    Ի՞նչ ապրումներ ես ունենում ստեղծագործելիս:

    StrangeLittleGirl
    Թեթևանում եմ: Օրինակ՝ անցյալ գիշեր ընդհանրապես չէի կարողանում քնել: Հենց վեր կացա, մի քանի տող գրեցի, քնեցի:

    ivy
    Իսկ քո կարծիքով ի՞նչ ապրումներ է ունենում ընթերցողը քո գործերը կարդալիս:

    StrangeLittleGirl
    Դա կախված է նրանից, թե որքան է ինձ ճանաչում: Եթե լրիվ անծանոթ է, ապա ապրումներ ենթադրաբար կունենա միայն այն դեպքում, երբ որևէ հարազատ բան գտնի: Իսկ եթե ինձ ծանոթ մարդիկ են, հատկապես՝ մտերիմներ, ապա կփորձեն ամեն կերպ հասկանալ, թե ով ով է: Հետո էլ, երևակայականը իսկականից չտարբերելով, կընկնեն դեպրեսիայի մեջ:

    ivy
    Ինչո՞ւ հենց դեպրեսիայի մեջ:

    StrangeLittleGirl
    Ուղղակի ես կոնկրետ դեպք հիշեցի: Ընկերուհիս, որը խրոնիկական դեպրեսիա ունի, և ծանր ապրումները նրան հակացուցված են, կարդացել էր իմ պատմվածքներից մեկը, որի արդյունքում գրեթե բուժված դեպրեսիան նորից սրացել էր:

    ivy
    Ո՞րն է քեզ մոտ ամենահաճախ առաջացող զգացմունքը:

    StrangeLittleGirl
    Նայած, թե երբ: Այս վերջին ամիսներին՝ սեր, սեր, սեր: Դրա կողքին երբեմն՝ զայրույթ, զայրույթ, զայրույթ:

    ivy
    Ի՞նչ կամ ո՞ւմ ես սիրում, և ինչի՞ց ես զայրանում:

    StrangeLittleGirl
    Լավ հարց էր: Ես էլ եմ այդ հարցն ինձ հաճախ տալիս: Կոնկրետ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին չեմ սիրում: Ուղղակի համընդհանուր սեր է՝ ինձ շրջապատող միկրոաշխարհի նկատմամբ: Զայրանում եմ, երբ ինչ-որ բան խոչընդոտում է այդ սիրելուն:

    ivy
    Իսկ միկրոշխարհը փոխադարձ զգացմունքնե՞ր ունի քո հանդեպ:

    StrangeLittleGirl
    Հաաաաաաաա:

    ivy
    Ինչո՞ւ ես այդպես համոզված:

    StrangeLittleGirl
    Գիտե՞ս ոնց է: Դա սկսվեց փետրվարից: Ես սկսեցի սիրել շատ փոքր բան, հետո այդ փոքրը մի քիչ պատասխանեց, հետո ես դրա վրա ավելացրեցի, հետո նա՝ միկրոաշխարհը, մի փոքր էլ ավելացրեց, ու այդպես իրար վրա դնելով՝ մեծացնոմ ենք այդ սերը: Որպեսզի պարզ լինի, բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ «միկրոաշխարհ» ասելով: Դա իմ տունն է, ընտանիքը, ընկերներս, դասերս, համալսարանը:

    ivy
    Կա՞ մի բան, ինչը շատ պակասում է քո կյանքում:

    StrangeLittleGirl
    Չէ, շատ պակասող բաներ չկան: Ավելի շուտ, մանր-մունր բաներ են, առանց որոնց էլ ամեն ինչ շատ լավ է... Հա հիշեցի՝ ժամանակը:

    ivy
    Իսկ ո՞րն է այն լավը, որ կա քո կյանքում:

    StrangeLittleGirl
    Շատ-շատ է: Գուցե ինչ-որ տեղ ես նախանձելի մարդ եմ, որովհետև շատ բան ունեմ: Օրինակ՝ հրաշալի ընտանիք ունեմ, որի ամեն մի անդամը յուրահատուկ դեմք է, իր ոլորտում՝ վարպետ: Ի տարբերություն շատերի՝ գիտեմ, թե ինչ մասնագետ եմ ուզում դառնալ, ու գժի պես սիրում եմ մասնագիտությունս: Լավ է և այն, որ ունակություններս միջինից բարձր են:

    ivy
    Անցյալի հանդեպ կարոտ ունենո՞ւմ ես:

    StrangeLittleGirl
    Առաջ ունենում էի, հիմա ընդհանրապես չեմ ունենում: Ուզում եմ վայելել ներկայիս ամեն մի վայրկյանը:

    ivy
    Սիրո՞ւմ ես այսօրվա Բյուրակնին:

    StrangeLittleGirl
    Հա. կատարյալ չէ, հենց դրա համար էլ սիրում եմ:

    ivy
    Իսկ Բյուրակնը սիրո՞ւմ է այսօրվա իր կյանքը:

    StrangeLittleGirl
    Հաաաաաաաա:

    ivy
    Եթե քո մասին ֆիլմ նկարվեր, ծանոթներիցդ ո՞վ կարող էր խաղալ «Բյուրակն»-ի դերում:

    StrangeLittleGirl
    Դու: Որովհետև դու փորձում ես տեսնել իսկական Բյուրակնին:

    ivy
    Իսկ եթե գիրք գրվեր քո մասին, ի՞նչ կլիներ վերնագիրը:

    StrangeLittleGirl
    «Տարօրինակ փոքրիկ աղջիկ»
    Վերջին խմբագրող՝ ivy: 07.05.2008, 22:42: Պատճառ: Գրառման ավելացում

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (26.06.2014), մարիօ (26.06.2014), Նիկեա (10.07.2015)

  3. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    , հարցազրույցը տրամադրությունս բարձրացրեց դեմքիս ժպիտ առաջացավ
    Ivy-ն շատ լավ վարեց այն, իսկ Բյուրի մասին էլ չասեմ, ուզում եք հենց հիմա մեկ ուրիշը մեկ այլ հարցազրույց վարի կստանանք բոլորովին այլ արդյունք, դե Բյուրնա էլի՝ բազմերանգ, բազմաբնույթ: Նկատեցի, որ բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Բյուրի մեջ, թեև ինքը նշեց, բայց առանց դրա էլ հարցազրույցի մթնոլորտից զգացվում է, որ դրականը ավելացել է, կամ գուցե սկսվել է արտահայտվել նաև մեզ համար: Ես Բյուրին համեմունքի հետ կարող եմ համեմատել. ոմանց համար այն շատ է և չեն կարողանում մարսեն, ոմանց համար քիչ է և էլի են ուզում, իսկ ոմանց համար էլ հենց այնքան է ինչքան պետք է և նրանք վայելում են: Այս հարցազրույցում համեմունքը ինձ համար հենց այնքան էր որքան պետք է ինձ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Հիանալի էր:

    Ապրես - Բյուրակն: Քեզ բավականին կարճ ժամանակում հաջողվեց ինձ ստիպել նայել քեզ ոչ թե որպես իմ մեծարգո մարդկանցին մեկի ՝ Ռաֆայել Իշխանյանի թոռանը, այլ որպես Բյուրակնի: Համոզված եմ, որ շատ կարճ ժամանակ հետո Բյուրակնի մասին կիմանան նաև շատ-շատերը, ու ոչ միայն Հայաստանում:

    Իսկ ivy -ին հատուկ ու հերթական շնորհակալությունը… Այս անգամ ակումբակցիս լավագույն ձևի ներկայանալու հնարավություն ընձեռնելու համար:


    Հ.Գ. Մոռացա ասեմ որ, հարցազրույցը կարդում էի Ռուբեն Հախվերդյան լսելով: Հիանալի էր :
    Վերջին խմբագրող՝ dvgray: 08.05.2008, 02:22:

  5. #4
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Բյուր դու խենթ ես, խենթ աղջիկ մի լուսե

    Լավն էր, ապրեք
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  6. #5
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Հարցազրույցը չհավանեցի: Բյուրակնը անկեղծ չէր: Ու շատ փակ էր: Ինձ հետաքրքրող գրեթե բոլոր հարցերի պատասխաններին խուսափողական է պատասխանել: Եվ հետո՝ ինչ է նշանակում ինձ ճանաչողները, ինչ չճանաչողները:

    Եթե տալիս ես հարցազրույց, ուրեմն ցանկանում ես, որ քեզ ճանաչեն, ինչ-որ իմաստով ներկայացնում ես քեզ. քո նոր կողմը, տրամադրությունը, միտքը, հոբբին...Հետո, ինչ որ աստղային վերաբերմունք կար հարցազրույց վարողի կողմից, մանավանդ վերջին հարցերի մասով՝ գի՞րք, ֆի՞լմ: Դրա փոխարեն ավելի պարզ, մարդկային զրույցը ավելի հետաքրքիր կլիներ:

  7. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո, ինչ որ աստղային վերաբերմունք կար հարցազրույց վարողի կողմից, մանավանդ վերջին հարցերի մասով՝ գի՞րք, ֆի՞լմ: Դրա փոխարեն ավելի պարզ, մարդկային զրույցը ավելի հետաքրքիր կլիներ:
    Ինչ հետաքրքիր է, որ իմ մտքով անգամ չի անեցել, թե նման «երևակայական բնույթի» հարցերը կարող են որպես «աստղային վերաբերմունք» ընկալվել: Ասենք՝ նման հարցերի շարքից է «Եթե նկար լիներիր, ի՞նչ գույներով պատկերված կլինեիր» կամ «Եթե շախմատի քար լիների, ո՞րը կլինեիր և ինչո՞ւ»: Նման պրոյեկտիվ բնույթի հարցերը սովորաբար տվյալ մարդու ասոցիացիաներն են բացահայտում:
    Համենայնդեպս, շնորհակալություն կարծիքի համար. մյուս անգամ հաշվի կառնեմ:

  8. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Դե ես էս տարօրինակին շատ վաղուց եմ բացահայտել ու սիրել .../ամենատարօրինակ սերը, որ ունեմ/
    Բյու'ր, դու կարող ես ինչ-որ նոր բան մատուցել քո որևէ ստեղծագործությամբ, բայց քեզ նայելու համար հատուկ ակնոց ունեմ ու լավ էլ մաշված ա էնքան եմ նայել, բայց կոտրվող պտուղը չի
    Հարցազրույցն ինչքան էլ Բյուրին չճանաչողների hamar խուսափողական և շրջանցման եզրեր ունենա, ես դե հասկացա ընդհանուր պատասխանների տողատակերում ինչ կա: /Գուցե սխալ, բայց հասկացա/...
    Մեկ էլ, ապրի Բյուրակնը, որ գիտակցում ա, որ ինքը դյուրաբորբոք ա և դրա պատճառով սխալներ են ծնվում: Ես էլ անկեղծ ասեմ, որ էս էրեխու հետ ամեն թեմա պետք չի շոշափել, դրա համար էլ շատ սիրելուց հաճախ եմ լռում ու տարօրինակ փոքրիկ աղջկա աշխարհի յուրօրինակ էներգիան չկորցնելու համար...
    Մեկ էլ, մի քանի անգամ տարած հետ բերած ա ու եթե էլի գնա...
    Այվիին էլ շատ շնորհակալություն կարճ, կոնկրետ, մեղմ հարցազրույցի համար
    Վերջին խմբագրող՝ Ծով: 08.05.2008, 22:58:

  9. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Շատ դուրս եկավ StrangeLittleGirl-ը, այսինքն` Բյուրակնը:
    Մտածում եմ, որ կարգին աղջիկա:
    Բա ինքը ուրա, խի չի երևում?

    Հ.Գ. Կարողա ինքը Վազգեն Մանուկյանի աղջիկնա, եթե չէ, ուրեմն հաստատ շատ մոտիկ բարեկամա?

  10. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    StrangeLittleGirl-ը ես եմ
    Վազգեն Մանուկյանի աղջիկը չեմ, ոչ էլ արյունակցական կապ ունեմ, բայց նրա աղջիկներին ճանաչում եմ

  11. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Բյուրակն ջան ես քո հարցին P.M.-ով կպատասխան եմ, մենք դեռ իրար հետ երկար կզրուցենք...

  12. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Ես զգացի: Մոտավորապես հասկացա, թե ինչու էդ հարցը տվեցիր: Կուկը, որի մոտ էդքան ուժեղ ծիծաղ առաջացավ, նվազագույն գաղափար անգամ չուներ, թե էդ հարցը որտեղից էր ծնվել:

  13. #12
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես զգացի: Մոտավորապես հասկացա, թե ինչու էդ հարցը տվեցիր: Կուկը, որի մոտ էդքան ուժեղ ծիծաղ առաջացավ, նվազագույն գաղափար անգամ չուներ, թե էդ հարցը որտեղից էր ծնվել:
    Կուկին էդ չի էլ հետաքրքրում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #13
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Շատ սիրուն հարցազրույց էր
    Բյուր, քեզ արդեն սիրում եմ
    Արաջ մի տեսակ քաշվում էի, լրիվ այլ էի պատկերացնում, առաջ միայն հարգանք կար, հարգանք խելամիտ մարդու նկատմամբ, իսկ հիմա սիրում եմմմմ
    Համ էլ չէի պատկերացնում, որ մի օր քեզ կտեսնեմ՝ մազերդ 2պոչիկով, էդքան արևային ու փայլուն

    Հ. Գ. կներեք, մի քիչ "իմ վեեևի մարդ"-ոտ ստացվեց
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  15. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Ես միշտ էլ գիտեի, որ Այվին տաղանդավոր "հարց տվող" է: Բյուրի պատասխաններն էլ տիպիկ իր ոճի մեջ էին, ես էսպիսի մի բան էլ սպասում էի: Բյուր, երբ ի վերջո լինի մեկը, ով քեզ իսկապես կճանաչի, գուցե հենց նա էլ վարի՞ հաջորդ հարցազրույցը

  16. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ

    Բյուր, երբ ի վերջո լինի մեկը, ով քեզ իսկապես կճանաչի, գուցե հենց նա էլ վարի՞ հաջորդ հարցազրույցը
    Կարծում եմ՝ Ռիփի մոտ վատ չի ստացվել
    Հաջորդ հարցազրու՞յց… Արխային, էդքան պահանջարկ չունեմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աղջիկ-աղջիկ ընկերություն
    Հեղինակ՝ Mar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 127
    Վերջինը: 16.12.2019, 01:02
  2. Շնորհավո՜ր, Տարօրինակ փոքրիկ աղջիկ...
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 25.10.2016, 19:18
  3. Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ
    Հեղինակ՝ impression, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.08.2007, 11:26
  4. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.08.2007, 12:29
  5. Ծնունդդ շնորհավոր, Բյուրակն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 24.10.2006, 22:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •