User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    (Հատվածի սկիզբը՝ տե՛ս նախորդ էջը։ Դե, համենայնդեպս, ինձ մոտ նախորդ էջում մնաց... )

    Գայլը 15 րոպեում հասնում է տատիկի տուն ու դուռը ծեծում։ «Էս ինչ էլ թանկանոց դուռ ա, լավ էլ հարուստ տատի ունի մեր Կարմրիկը»։
    – Ո՞վ է,– ներսից լսվում է տատիկի ձայնը։
    – Ես եմ, էլ ո՞վ պիտի լինի,– ձայնը բարակեցնելով պատասխանում է Գայլը ու քմծիծաղում։
    – Իրոք որ,– մտածում է տատիկը,– ուրիշ էլ ո՞վ պիտի լինի որ, Կարմրիկս է»,– պարանը քաշիր, դուռը կբացվի, – ասաց անկողնու մեջ նստած տատիկը։
    Գայլն այդպես էլ արեց ու հայտնվեց տատիկի շքեղ տանը։
    – Լավ էլ ճոխ տներ ունի տատին,– նայելով շուրջը՝ գլուխը տմբտմբացնում էր Գայլը։ Ով գիտի՝ մեր ու աղջիկ օրերն են հաշվում, թե երբ ա տատին շունչը փչելու, որ տիրանան ունեցվածքին...
    Իսկ Կարմրիկը Գայլի ցույց տված ճանապարհով հազիվ մի ժամում հասնում է տեղ։ Հոգնած–ջարդված ներս է մտնում, տեսնում է՝ Գայլը պառկած է տատիկի անկողնում՝ տատիկի գիշերանոցը հագին ու ակնոցը քթին։ Էհ, ինչ եմ ասում, է՛, այդ մենք ենք տեսնում, որ Գայլն է պառկած, իսկ մեր Կարմրիկը որ էդքան տեսողություն ունենար, էս հեքիաթն էլ չէր ստեղծվի, էլի...
    – Մո՛տ արի, Կարմրիկ ջան,– ասաց Գայլը,– նստիր կողքիս, մի քիչ զրուցենք դեսից–դենից։
    Կարմրիկը, ճիշտն ասած, մի քիչ զարմացավ։ Թե ե՞րբ էր տատիկն իր հետ զրուցելու ցանկություն հայտնել, որ հիմա հանկարծ խելքին փչեց, այն էլ՝ դեսից–դենից... Այնուամենայնիվ, մոտեցավ, նստեց անկողնու ծայրին ու սկսեց զարմացած զննել «տատիկին»։
    – Տատի, բայց ականջներդ աչքիս մեծացել են, հա՞...
    «Արա դու քո ականջների չափերը տեսե՞լ ես, որ իմ ականջներին ես անուն դնում »։
    – Հա, բա ի՞նչ կանեն, առավոտից գլուխս տարան, էնքան զանգեցին...
    – Ովքե՞ր։
    – Թաղի բիձեքը, էլ ովքե՞ր։
    – Հըմ...
    «Տատս լավ էլ երկրպագուներ ունի, փաստորեն... »:
    – Տատ, բայց ոնց որ թե աչքերդ էլ են մեծացել մի տեսակ...
    «Արա էսի լրիվ ա դաուն... Մարդ է՞լ իր տատուն գելից չտարբերի...»։
    – Հա, մեծացել են, փառք կոսմետիկային ,- սեթևեթանքով աչքերը ճպճպացրեց «տատիկը»։
    – Լավ, բա բերա՞նդ ինչու է մեծացել,– շարունակեց զարմանալ Կարմրիկը։
    – Ա՜, արդեն գլուխ տարար քո տխմար հարցերով։ Մեկն էլ լինի՝ քո բերանին անուն դնի,– նյարդայնացած գոռաց Գայլը և մի կողմ շպրտելով վերմակն ու տատիկի ակնոցը՝ արդեն գայլավարի վեր կացավ տեղից։

    Կարմրիկը վախեցած կպավ պատին։
    – Տատի... Քեռի՞...
    – Չէ, Կարմրիկ ջան, դու, ինչպես միշտ, չգուշակեցիր. ոչ տատի, ոչ էլ քեռի։ Ես Գայլն եմ։ Հա՛, հա՛, էն նույն գայլը, որին հանդիպեցիր անտառում, բայց դե ո՞նց պիտի զգուշանայիր, եթե իսկի տեսնելիս տեղը չես բերում։ Արա, բայց դուք ինչ ունիկալ ընտանիք եք, հորս արև։ Ձեր մասին վերջը ես մի հատ վեպ եմ գրելու մի օր։ Չէ, լավ, վեպը սուտ կլինի, բայց մի հատ պատմվածք հաստատ արժե գրել։
    Լավ, Կարմրիկ ջան, թաթերն իրար զարկելով՝ հանկարծ ասաց Գայլը,– իսկ հիմա արագ տեմպերով հանվում ես։
    – Ո՞նց... Ինձ բռնաբարելու՞ եք... ,– վախվորած կմկմած Կարմրիկը՝ էլ ավելի կծկվելով պատի տակ։
    – Հա, բա ո՜նց, երազե՜ց մեր Կարմրիկը։ Ի դեպ, տատդ էլ էր էդ հույսին։ Դե, հասկանալի ա, պապդ Նոյի թվին ա մահացել, ինքն էլ միայնակ կնիկ ա, բան... Բայց չէ,– մատը թափ տվեց Գայլը,– մենք՝ գայլերս, մեր սկզբունքներն ունենք. նախ ես ընդհանրապես բռնաբարությամբ չեմ զբաղվում, երկրորդ՝ այլասերվածությամբ էլ չեմ տառապում, որ մարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենամ , և, վերջապես, քեզ նման տհասներին բռնաբարելը կրկնակի հանցագործություն կլիներ, քանի որ քեզ նմանները բռնաբարվելու հետևանքով երբեմն նաև բազմանում են, իսկ ես իմ երկիր մոլորակին նման դժբախտություն չեմ ցանկացա, նենց որ էդ առումով ինձ վրա հույս չդնես։ Ուղղակի շորերով ուտելուց ժոգ եմ կպնում։ Էն Անխելք Մարդու ցնցոտիները որ հիշում եմ, վատանում եմ... Մինչև հիմա հետևանքները դեռ չեն անցել... Բայց տատդ ի՜նչ դառն էր, տո՛ : Հուսով եմ՝ գոնե դու մի քիչ քաղցր կլինես։ Մի խոսքով՝ հանվի՛, արա՛գ...

    Կարմրիկը սարսափից հնազանդվելով՝ սկսեց արագ–արագ հանվել։
    – Հա, ի դեպ, տատիկին իմ կողմից ջերմ բարևներ։ Կասես, որ, ճիշտ ա, ինքը հեչ համով չէր, բայց դե, ինչպես ասել ա մի սոված ակումբցի, սոված վախտ սոխն էլ ա վաֆլի։ Հա, մեկ էլ էն մեր գայլային սկզբունքները, որ քեզ բացատրեցի, իրան էլ կփոխանցես, քանի որ իրան ուտելու ժամանակ ահավոր սոված էի, չհասցրի էդ ամեն ինչը բացատրել։ Հասկանում ես, ուղղակի չեմ սիրում, որ իմ մասին թյուր պատկերացումներ են ձևավորվում, Կարմրիկ ջան, իսկ տատդ ինչ–որ անպարկեշտ ակնկալիքներ ուներ, որոնք ես, իմ սկզբունքներից ելնելով, ոչ մի կերպ չէի կարող իրականացնել... Դե, հասկանում ես, էլի...
    Լավ, էս դեսերտն ինչ–որ շատ ձգձգվեց։ Պրծի՛։ Հա՛, հա՛, էդ էլ հանի։ Բա հո քո ամոթխածության պատճառով չպիտի՞ էլի ստամոքսս խանգարվի։ Լավ, լավ, ես աչքերս կփակեմ, հենց վերջացնես, կասես։ Ես քեզ վստահում եմ, հե–հե ։

    Եվ Գայլն իսկապես ազնվորեն աչքերը փակեց, որ Կարմրիկը հանգիստ հանվի։ Իսկ երբ աղջիկն ազատվեց իր մերկությունը ծածկող վերջին մասնիկներից, Գայլը, ինչպես որ խոստացել էր, առանց աչքերը բացելու կուլ տվեց նրան։ Այո, գայլերը սկզբունքային արարածներ են, ոչ թե մարդկանց նման...

    Կարմրիկին կուլ տալուց հետո Գայլը կուշտ–կուշտ փռվեց անկողնում ու մոտ կես ժամ երանության մեջ էր։ Բայց... կես ժամ հետո սկսվեցին խղճախայթային տառապանքները... Հանկարծ, գիտակցելով, որ երկու հոգու կյանք է խլել, մի այնպիսի խուճապի մեջ ընկավ, որ մարդ արարածին հասու չի... Հո վայնասուն չդրեց՝ իրեն պատեպատ տալով ու ոռնալով։ Էնպիսի աղիողորմ ձայներ էր արձակում, որ տան մոտով անցնող փայտահատները կասկածանքով մտան տուն՝ տեսնելու, թե ինչ է պատահել։

    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.05.2008, 18:35:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.04.2013), Աբելյան (15.12.2009), Արեն (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Կաթիլ (15.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  3. #17
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    ..................... ոչ թե լավն էր , այլ շատ լավներ . հեքիաթը ընդհանուր առմամբ լավնա , գնալով ավելի ու ավելիա լավանում , հուսով եմ տենց էլ կշարունակվի ... (հեքիաթի սկզբի մասը շատ էր ստանդարտի շրջանակներում )
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 09.05.2008, 18:52:
    Чеширский КотЭ

  4. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Վերջին մասն եմ դնում.


    – Փրկե՜ք,– գոռում էր Գայլը։ Փայտահատները, ոչինչ չհասկանալով,
    զարմացած մեկ Գայլին էին նայում, մեկ իրար։ Հանկարծ Գայլը չոքեց նրանց առաջ և շարունակեց ոռնալ հոնգուր–հոնգուր լաց լինելով.
    – Փրկե՜ք, աղաչում եմ։
    – Ումի՞ց փրկենք, կարծես թե ոչ ոք չկա այստեղ...
    – Ինձնից փրկեք էն երկուսին,– արտաբերեց Գայլը՝ մատով ցուց տալով իր բերանի խոռոչը։
    Սրանք նորից չհասկացող հայացքներ փոխանակեցին...
    – Ո՞ր երկուսին...
    – Կերածս երկուսին,– նորից բերանը մատնացույց անելով՝ ասած Գայլը,– սաղ–սաղ եմ կուլ տվել, դեռ կենդանի կլինեն...
    – Լավ,– ասացին փայտահատները,– ուրեմն պինդ կաց, փորդ ճղում ենք...
    – Հա, ճղեք, հանեք, ազատեք ինձ էլ, դրանց էլ...
    – Բայց ցավոտ է լինելու, ցավազրկող չունենք...
    – Ոչինչ, մի կերպ կդիմանամ։ Բայց էս տնից դուրս գանք, նոր, չեմ ուզում խալխի տանը ոտից–ձեռից ընկնեմ, մնամ...
    Եվ երեքով դուրս եկան տնից։
    – Այ էս ծառի տակ կպառկեմ,– ասաց Գայլը, երբ որոշակի ճանապարհ արդեն անցել էին,– էս ծառը սովորական ծառ չի, պիտի որ խերով լինի։
    – Ինչու՞,– զարմացան փայտահատները։
    – Դե, էս պահին շատ չծավալվենք, մենակ էն կասեմ, որ Աստված է ասել։
    – Հը՜մ,– ասացին փայտահատները՝ ձևացնելով, իբր հասկացան, թե Գայլն ինչ նկատի ունի։
    – Լավ, անցեք գործի, քանի ուշ չի...
    – Հա, հուսանք, որ դեռ ուշ չի...
    Եվ մի մեծ դանակ հանելով՝ ճղեցին Գայլի փորը։ Գայլի աղեկտուր ոռնոցը տարածվեց անտառով մեկ, որից հետո նա ուշաթափվեց։
    – Էս մեկ,– ասաց փայտահատը՝ տկլոր ու շշմած Կարմրիկին փոխանցելով մյուս փայտահատին։ Վերջինս, աչքերը պլշած սարսափադեմ ու ապշահար Կարմրիկի վրա, նրան զգուշորեն դրեց խոտերին։
    – Էս էլ երկու,– ասաց առաջին փայտահատը՝ հանելով տատիկին ու նորից փոխանցելով ընկերոջը, որը տատիկին դրեց իր թոռնիկի կողքին։ Կարմրիկն այդ ընթացքում էշացած–նստած էր՝ ձեռքին մի կտոր թաց փալաս...
    – Հիմա կարկտելու ժամանակն է։
    – Հա, մնում է թել ճարենք...
    – Ո՞նց... Չունե՞նք...
    – Չէ...
    – Յա, դե սպասի, վազելով գնամ մոտակա տներից մեկի դուռը ծեծեմ, խնդրեմ, բերեմ,– ասաց երիտասարդ փայտահատը և գնաց թելի հետևից։
    – Ինձ է՜լ հանեք,– հանկարծ Գայլի փորից լսվեց մի խուլ ձայն, կարծես տակառի միջից մեկը ձայն տար։
    – Ո՞նց,– զարմացավ տարեց փայտահատը,– էլի՞ մարդ կա...
    – Հա՜, իրեն էլ հանեք,– հանկարծակի ուշքի գալով ճչաց Կարմրիկը,– նշանածիս էլ հանեք, թե չէ ես էլ եմ հետ գնում։
    – Ի՞նչ նշանած, չեմ հասկանում... էս դուք տնով–տեղով հյուրընկալվել էիք Գելի փորու՞մ։
    – Քիչ խոսեք, շուտ արեք հանեք, ինքն առանց այդ էլ լավ չէր. մի շաբաթ է՝ էնտեղ է...

    Եվ փայտահատը Գայլի փորից դուրս բերեց նաև մեր հին բարեկամ Անխելք Վաղոյին ու պառկեցրեց Կարմրիկի կողքին։ Նրա հագուստի թևքերը չկային, քանի որ թրջոցների տեսքով մեկը դրված էր ճակատին, մյուսն էլ Կարմրիկի ձեռքին էր։
    – Որ սաղ մնամ, վաղը կամուսնանանք,– շնչահեղձ լինելով՝ մի կերպ արտաբերեց Վաղոն՝ սիրառատ ու երախտապարտ հայացքը հառած Կարմրիկին։
    – Այո, սիրելիս, անպայման կամուսնանանք,– ժպտալով ասաց Կարմրիկը՝ փոխելով նրա ճակատի լաթը։
    – Ես էլ եմ վա՜տ...,– հանկարծ ճչաց տատիկը,– շունչս կտրվու՜մ է, գոնե արհեստական շնչառություն տվեք...
    Փայտահատը, որ մի հաստլիկ ծերուկ էր, նետվեց դեպի տատիկը՝ նրա շնչառությունն ապահովելու։
    – Վաղու՜ց այսպես չէինք համբուրվել,– ասաց տատիկը՝ աչքով անելով ծերուկին։
    – Հա, իսկապես, բավական վաղուց,– ժպտալով պատասխանեց ծերուկը։
    Վերջապես եկավ մյուս փայտահատը՝ թելը ձեռքին։
    – Դու պահի, ես կարեմ,– ասաց նա։
    – Մի րոպե սպասեք,– ասաց Կարմրիկը՝ վեր կենալով։
    – Չլինի՞ թե էլի մարդ եք մոռացել ներսում ,– վախեցավ փայտահատը։
    – Չէ,– ասաց Կարմրիկը, և ձեռքի լաթը թաթախեց Գայլի փորի մեջ, որից հետո տարավ ու խնամքով դրեց Վաղոյի ճակատին։

    Եվ այսպես, Գայլի փորը կարկատեցին, հետո մի քանի բաժակ ջուր լցրին մռութին, և նա ուշքի եկավ՝ միանգամայն առողջ ու սթափ վիճակում։
    – Վաղո՞, էս քեզ է՞լ են հանել։ Վատ չի, վատ չի։ Գուցե չհավատաս, բայց իսկապես անկեղծորեն ուրախ եմ քեզ համար։ Ես երբեք էլ քո վատը չեմ ուզել։
    – Գիտեմ, գիտեմ, Գել Ախպեր։ Ես քեզ նույնիսկ երախտապարտ եմ էն ամենի համար, ինչ արեցիր մեզ հետ։ Դու չես էլ պատկերացնում, թե ինչ մեծ լավություն ես արել ինձ, ավելի ճիշտ՝ մեզ ,– և սիրավառ հայացքն ուղղեց Կարմրիկին։
    – Այո, ճիշտ է,– ժպտալով միացավ Կարմրիկը,– քո շնորհիվ ես գտա իմ կեսին, որի համար անչափ երախտապարտ եմ քեզ։
    – Մենք երկուսս էլ շատ լուրջ ապրումներ ունեցանք էս ընթացքում, շատ բան կշռադատեցինք, վերլուծեցինք ու հասկացանք, չէ՞, սիրելիս։
    – Ըհը ,– գլխով արեց Կարմրիկը։
    – Լավ, դե հիմա վեր կաց, տեսնենք էս ծառի հետ ինչ ենք անում։ Ոսկին հանենք, դու տես՝ ի՜նչ հարսանիք ենք անում։
    – Հա, լավ ես ասում,– ասաց Գայլը՝ վեր կենալով ծառի տակից։
    – Փայտահատ ախպերներ, դուք էլ օգնեք, էս ծառի տակի գանձը հանենք, ձեզ էլ բաժին կհանենք։

    Եվ չորսով՝ Վաղոն, Գայլը և փայտահատները, փորեցին–հանեցին ծառի տակի ոսկին։
    – Վաղո ջան, ամաչում էլ եմ հարցնեմ, բայց պիտի հարցնեմ. հարսանիքիդ ինձ է՞լ ես կանչելու։

    – Վա՜յ, բա եղա՞վ, ա՛յ Գել ախպեր։ Բա առանց քեզ ես կամուսնանայի՞, որ դեռ մտածեմ՝ քեզ կանչում եմ, թե չէ։ Դու իմ հարսանիքի քավորն ես լինելու, քավո՛րը։
    – Վայ, լու՞րջ ես ասում, Վաղո ջան, շատ զգացված եմ։
    – Ձեզ էլ եմ հրավիրում,– ասաց Վաղոն՝ դիմելով փայտահատներին։
    – Բայց ի՜նչ քեֆ ենք անելու, գնա–գալիս եմ ,- հրճվում էր Գայլը։
    – Իսկ կարելի՞ է ես էլ իմ նշանածին բերեմ ,– ամաչելով հարցրեց երիտասարդ փայտահատը։
    – Այ տղա՞,– զարմացավ ծերուկ փայտահատը,– դու՞ երբ հասցրիր նշանած ունենալ։
    – Բոլորովին վերջերս ,– խորհրդավոր ժպտալով պատասխանեց երիտասարդը,– իսկ ավելի ճիշտ՝ կես ժամ առաջ։ Էն որ թելի էի գնացել, պատահական մեկի դուռը ծեծեցի, և, օ՜ հրաշք, հանդիպեցի երազանքիս կնոջը։ Մենք միանգամից հասկացանք, որ միմյանց համար ենք ստեղծված և հենց տեղում նշանվեցինք, բա։
    – Ի՜նչ ռոմանտիկ օր ա էսօ՜ր,– ոգևորված բացականչեց Գայլը,– ձեռքներդ դրեք գլխիս։
    Վաղոն ու երիտասարդ փայտահատը ձեռքները դրեցին Գայլի գլխին։
    – Քո հերթն էլ կհասնի, Գել ախպեր, հեչ մի մտածի,– ասաց ծերուկ փայտահատը՝ թփթփացնելով Գայլի ուսին։
    – Ի դեպ,– ասաց Գայլը՝ նայելով ծերուկ փայտահատին ու տատիկին,– բա դու՞ք երբ եք ամուսնանում։
    – Օ՜, ո՜չ,– սեթևեթանքով ծիծաղեց տատիկը,– մենք չեն ամուսնանում. մենք չափազանց ծեր ենք դրա համար, համ էլ մենք մեզ այսպես էլ վատ չենք զգում, չէ՞, թանկագինս ,– և կրքոտ համբուրեց ծերուկին։
    – Այո, այո, երբեմն առանց ամուսնանալու էլ կարելի է երջանիկ լինել։ Բայց դա, իհարկե, ձեզ՝ ջահելներիդ, չի վերաբերում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.04.2013), Աբելյան (15.12.2009), Արեն (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Կաթիլ (16.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  6. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Հաջորդ օրը Վաղոյի՝ նախկին Անխելք մարդու և Կարմրիկի հարսանիքը եղավ։ Հարսանիքին, բացի հրավիրվածներից, ուրիշ շատ մարդիկ ու կենդանիներ էլ կային։ Պարզապես շատերն էին լսել Վաղոյի ու Կարմրիկի ապշեցուցիչ ծանոթության ու դրա երջանիկ շարունակության մասին, և հետաքրքրությունից դրդված՝ եկել էին տեսնելու այդ զարմանահրաշ պատմության բոլոր մասնակիցներին։

    – Ծանոթացեք նշանածիս հետ,– ասաց երիտասարդ փայտահատը՝ ներկայացնելով... Փառանձեմին։ Վաղոն ու Փառանձեմը սկզբում զարմացած իրար նայեցին, ապա երկուսն էլ ձևացրին, թե չեն ճանաչում միմյանց։ Դե, ի՞նչ իմաստ ուներ։ «Լավ է,– մտածեց Վաղոն,– փաստորեն, գտել է իր կյանքի ընկերոջը։ Թե չէ մի տեսակ խիղճս տանջում էր...»։

    Հավանաբար կարիք չկա ասելու, որ Գայլն այս հավաքույթի հոգին էր։ Հավաքույթը կարծես ոչ թե Վաղոյենց հարսանիքը լիներ, այլ Գայլի մեծարման երեկոն։ Բոլորը նրա մասին էին խոսում, նրա կատակներով էին հիանում, բոլորն ուզում էին հենց նրա հետ պարել։ Որոշ դեռատի աղջնակներ հասցրին սիրահարվել նրան, նույնիսկ փորձեցին «կպցնել», բայց դե գիտեք, մեր Գայլը իր սկզբունքներին չէր դավաճանում ու սկզբունքորեն «չէր կպնում»։ Նա հավատարիմ ու համբերատար կերպով սպասում էր իր երազների գայլուհուն։ Իսկ նրա երազների գայլուհին իրականում շատ ավելի մոտ էր, քան նա կարող էր պատկերացնել...

    Գայլը հետաքրքրությամբ ուսումնասիրում էր հրավիրված և անկոչ հյուրերին, մեկ էլ հանկարծ ու՞մ տեսնի սեղանի շուրջ նստած, որ լավ լինի։ Աղվեսին՝ իր դարավոր թշնամուն, որն իրեն բազմիցս խաբել էր տարբեր հեքիաթներում...
    – Սա՞ էստեղ ինչ գործ ունի, գրողը տանի ,– խոժոռվեց Գայլը,– սա ոչ մի տեղ հենց էնպես չի գնում, տեսնես մտքին ի՞նչ կա...
    Եվ անմիջապես շարժվեց դեպի Աղվեսը։
    – Օ՜, Գայլ եղբայր,– ծորուն ձայնով քաղցր–մեղցր բացականչեց Աղվեսը,– сколько лет, сколько зим!!! Քեզ այնպե՜ս էի կարոտել,– և միանգամից փաթաթվեց Գայլին։
    – Իսկ ես քեզ հեչ էլ չէի կարոտել,– Աղվեսի թաթերն իր վզից պոկելով ու զզվանքով մի կողմ հրելով՝ ասաց Գայլը,– ի՞նչ գործ ունես այստեղ, քեզ կարծեմ չէին հրավիրել։
    – Օ՜, սիրելիս, դու բոլորովին չես փոխվել, նույն միամիտն ես. ախր միայն հիմարներն են գնում այնտեղ, որտեղ իրենց սպասում են։
    – Դու էլ չես փոխվել. նույն տականքն ես մնացել։
    – Շնորհակալություն հաճոյախոսության համար, սիրելի՜ս։ Դա ամենալուրջ հաճոյախոսությունն էր, որ քեզնից երբևէ լսել եմ։ Պարե՞նք։
    – Մի րոպե, փորդ ինչու՞ է այդպես ուռած...
    – Հեչ, ուղղակի հղի եմ ,– խունջիկ–մունջիկ պատասխանեց Աղվեսը։
    – Սո՛ւտ ես ասում, մեկին կերել ես ,– Աղվեսի վրա սպառնալից հայացք գցելով՝ պատասխանեց Գայլը,– քանի շուտ է, խոստովանիր, թե ում։
    – Հետաքրքիր է, իսկ ինչի՞ց եզրակացրիր, թե շուտ է։
    – Փորիդ մեծությունից. երևում է, որ դեռ չես հասցրել մարսել։ Ես հո լավ գիտեմ, թե դա ինչպես է լինում։ Ասա՛, ո՞վ է փորիդ մեջ։
    – Սիրելիս, կատակը մի կողմ, ես իրոք հղի եմ... Քեզնից...
    – Ստեր մի՛ փչիր, տակա՛նք։ Մենք երբեք միասին չենք եղել։ Ես չէի կարող քեզ նմանի հետ լինել։ Մեր հարաբերությունները միշտ խիստ գործնական են եղել։
    – Դե հա, բայց չէ՞ որ գործընկերներն էլ են երբեմն սիրավեպ ունենում։
    – Գուցե, բայց ո՛չ ես։
    – Հիշու՞մ ես, մի անգամ դու հարբած էիր և...
    – Ո՛չ, չեմ հիշում։ Ես հիանալի հիշողություն ունեմ և գիտեմ մի պարզ ճշմարտություն. ես ընդհանրապես չեմ խմում, հետևաբար չէի կարող հարբած լինել, հետևաբար դու, ինչպես միշտ, ստում ես, ապու՛շ։
    – Լավ, լավ, համոզեցիր, խոստովանում եմ... Ձմերուկ եմ կուլ տվել։
    – Շա՜տ հնարամիտ էր։ Չգիտեի, որ սկսել ես ձմերուկներով հետաքրքվել։ Հերթական հեքիա՛թ։
    – Չէ, հեքիաթ չի, ճիշտ եմ ասում, չես հավատում՝ ձեռք տուր, տես, որ ձմերուկ է։
    Գայլը կասկածանքով ձեռքը դրեց Աղվեսի փորին։
    – Հա, իսկապես կլոր է...,– շոշափելով ասաց նա։
    – Բա որ ասում էի...,– թեթևացած ժպտաց Աղվեսը։
    – Հա, կլոր է, բայց ինչպես ամեն փայլող բան ոսկի չի, էնպես էլ ամեն կլոր բան ձմերուկ չի։
    – Տե՜ր Աստված... Իսկ ուրիշ ի՞նչ կլոր բան կարող էի կուլ տալ, քո կարծիքով,– նյարդայնացած ճչաց Աղվեսը,– միգուցե ասես, որ արև՞ն եմ կուլ տվել, հը՞։
    – Չէ, արևը հաստատ իր տեղում է...
    – Դե ուրեմն ձմերուկ է։
    – Ա՜,– հանկարծ գոռաց Գայլը,– Բոքո՜նը։ Մեր ախպեր Գնդլիկ Բոքո՜նը։ Հասե՜ք, փրկե՜ք,– և Աղվեսին պինդ բռնելով, որ չփախչի, այնպիսի շուխուր դրեց, որ բոլորն անմիջապես հավաքվեցին նրանց շուրջը։

    Բայց Աղվեսին չգիտես ոնց հաջողվեց դուրս պրծնել Գայլի ձեռքերից, ու ճեղքելով իրենց շրջապատած ամբոխը՝ փախուստի դիմեց...
    Ճանապարհին թափով բախվեց մեկին ու ընկավ հատակին։ Խոչընդոտը մի գայլուհի էր, որն էլ, իրեն չկորցնելով, անմիջապես նստեց Աղվեսի վրա ու բռնեց կոկորդից։
    – Բռնե՜լ եմ, շուտ եկե՛ք,– կանչեց նա։
    Բոլորը վազեցին դեպի ձայնը, և Գայլն առաջին անգամ տեսավ Գայլուհուն...
    «Այսքա՜ն համաձակ, այսքա՜ն ուժեղ ու այսքա՜ն գեղեցիկ... ,- զմայլված մտածեց Գայլը,– ինչպես ասում են՝ երեքը մեկում։ Հրա՜շք»։ Եվ Գայլի զույգ աչքերն ակնթարթորեն սրտիկների վերածվեցին։

    Աղվեսին բռնեցին, կապոտեցին, մեր փայտահատներն էլ արդեն իրենց գործը լավ իմացող վարպետների նման միանգամից գործի անցան։ Բոքոնին հանեցին Աղվեսի փորից։ Վաղոն ու Գայլը՝ որպես վաղեմի բարեկամներ, նետվեցին Բոքոնին գրկելու։ Բոքոնը սկզբում Գայլից վախեցավ, բայց երբ Վաղոն նրան պատմեց, որ Բոքոնին փրկելը նրա մտահղացումն էր, և որ Գայլն իրականում Բոքոնին ուտելու միտք չունի, վերջինս վերջապես հանգստացավ։
    – Ի՜նչ ախորժելի տեսք ունի ,– լսվեց այս ու այն կողմից։
    Բոքոնը վախեցած շուրջը նայեց և արդեն պատրաստվում էր ծլկել, քանի նորից չեն կերել, բայց Գայլը նրան հետ պահեց։
    – Բոքոն ախպեր, անընդհատ փախնելով բան դուրս չի գա։ Բա քո նման տղուն վայե՞լ ա փախած ման գալը։ Մի հատ ճիշտն ասա։
    Բոքոնը տխուր մռութ ընդունեց ու գլուխը կախեց։
    – Չէ, սենց չի լինի։ Դու չափից դուրս ախորժելի տեսք ունես, զարմանալի չէ, որ բոլորն ուզում են քեզ ուտել։ Ախր մեղադրելու էլ չի։ Մարդիկ տեսնում են, ախորժակները գրգռվում է։ Մարդկանց ախորժակը փոխել չենք կարող, բայց այ քո տեսքը փոխելու մասին արժե մտածել։ Քեզ հարկավոր է կերպարանափոխվել։
    – Բայց ո՞նց ,- տխուր ասաց Բոքոնը,– ախր ունեմ–չունեմ մի գլուխ ունեմ...
    – Հա, ու հենց գլուխդ էլ կվերափոխենք։
    – Այսի՞նքն...,– վախեցավ Բոքոնը։
    – Այսինքն՝ գլուխդ, այսինքն՝ քեզ, կներկենք մի ուրիշ գույնի։ Ո՞րն է քո սիրած գույնը։
    – Դեղինը։
    – Չէ, դեղինը չանցավ, ախր դու համարյա դեղին ես, էլի, որ էդ օրին ես։ Ուրիշ գույն ասա։
    – Ուրիշ սիրած գույն չունեմ...
    – Լավ, ուրեմն ի՛մ սիրած գույնի կներկենք քեզ, այսինքն՝ կանաչ։ Համ էլ խոտերի մեջ չես երևա։ Քո համար արխային գլորվելով կգնաս, ու ոչ մեկի մտքով չի անցնի քեզ ուտել։
    – Բայց չէ՞ որ խոտ ուտող կենդանիներ էլ կան, – հանկարծ ասաց Գայլուհին, որ մինչ այդ համակ ուշադրությամբ հետևում էր նրանց զրույցին։
    – Հա, ճիշտ է, էդ մեկը չէի մտածել... Կարող է բույսի տեղ դնեն և ուտեն։ «Փաստորեն, նաև խելացի է »։
    – Իսկ եթե ի՛մ սիրած գույնի ներկե՞նք,– առաջարկեց Գայլուհին։
    – Իսկ ո՞րն է քո սիրած գույնը։
    – Բաց շագանակագույնը, այ այս երանգի ,– և ցույց տվեց Աղվեսի տակ գտնվող ինչ–որ զանգված... Աղվեսը վախից տակը լցրել էր...
    – Ֆու՜... ,– բացականչեց Գայլը,– բայց վատ գույն չի, գիտե՞ս։ Համ էլ եթե քո ցույց տված բանի տեղ դնեն, դրանից մեր Բոքոնը միմիայն կշահի։ Կարծեմ ոչ ոք դրանից ուտել չի սիրում։
    Բոլորը ծիծաղեցին։
    – Ուրեմն որոշվեց։ Հենց այդ գույնի էլ կներկենք,– լրջանալով ասաց Գայլը։


    * * *
    Գայլի ու Գայլուհու հարսանիքն ամենաճոխն էր։ Հրավիրված էին բոլոր այն հեքիաթների հերոսները, որոնց Գայլը երբևէ մասնակցել էր։ Իսկ դրանք, ինչպես գիտեք, բավական շատ են. այնտեղ էին երեք խոզուկները, Գնդլիկ Բոքոնիկը՝ իր նոր՝ առավել ապահով հանդերձանքով, Կարմիր Գլխարկն իր նորաթուխ ամուսնու՝ երբեմնի անխելք, բայց այժմ կարգին խելոք մարդու՝ Վաղոյի հետ, և այլ հերոսներ։

    Իսկ վերջում երկնքից ոչ թե երեք խնձոր ընկավ, այլ ընդամենը մեկ... Բոքոնուհի։ Գուշակեք, թե ում համար...

    * * *
    Ասում են՝ Վաղոյի ու Կարմրիկի հարսանիքից հետո ամեն տարի այդ օրը Վաղոյի մոր գերեզմանի մոտակայքից անընդհատ ինչ–որ շրըխկդրըխկոց էր լսվում, և բոլորը համոզված են, որ այդ Վաղոյի մայրն է դագաղում շուռ գալիս ողջ օրը՝ սեփական խոստման համաձայն... Բայց ասում են նաև, որ մի քանի տարի անց շրըխկդրըխկոցը տարօրինակ կերպով դադարել է... Փաստորեն, մահից հետո էլ մարդկանց հայացքները կարող են փոխվել...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.12.2009, 21:42:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աբելյան (15.12.2009), Արեն (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Կաթիլ (16.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  8. #20
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Շատ լավն էր, շատ-շատ Մի հեքիաթում էսքան հումոր, ժպիտ, բարություն, մեծահոգություն
    Անգամ վերջում հեղինակը չմոռացավ վերջին միայնակի մասին
    Իսկ վերջում երկնքից ոչ թե երեք խնձոր ընկավ, այլ ընդամենը մեկ... Բոքոնուհի։ Գուշակեք, թե ում համար...
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  9. #21
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Անգամ վերջում հեղինակը չմոռացավ վերջին միայնակի մասին
    Բոլորն (նույնիսկ շականակագույն բոքոնիկը) իրենց կեսին գտան , բացի Մոխրոտից , սրտիս դարդ եղավ
    Լավն էր... Ապրես Ուլու ջան՜ :Բայց այն հեքաթներից չի, որոնք գիշերը երեխաներին համար արժի կարդալ, մեծահասակների համար է
    Чеширский КотЭ

  10. #22
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Փաստորեն «կինոյի տղեն» Գայլն էր: Համատարած դաունիզմի մեջ վառ արտահայտված, կարգին համով-հոտով կերպար էր:
    Շատ-շատ լավն էր, Ան ջան, ահագին ուրախացա, ապրես:

    Կարդացի-պրծա ու մտածեցի, որ սենց մի դեմքություն էլ կարելի է հայկական հեքիաթների հիման վրա գրել, օրինակ` "Կիկոսի մահը", "Անբան Հուռին", "Ձախորդ Փանոսը", "Բարեկենդանը" և այլն: Առաջարկում եմ ակումբի հեքիաթագիրներին: Որ դուք չգրեք, ես եմ գրելու` իմ անփորձ ու անտաղանդ տեղով, էնպես որ ավելի լավ է` մի բան մտածեք
    Վերջին խմբագրող՝ Enipra: 10.05.2008, 22:43:

  11. #23
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Ան, դու դեմք ես, դեմք ես մի այլ կարգի…

    Ասեմ, որ մի շնչով էր կարդացվում, հենց տեղադրածդ հատվածը վերջանում էր, չէի դիմանում, մինչև էլի տեղադրես… հիմա էլ մեծ հաճույքով էլի շարունակություն կկարդայի…

    երևակայությանդ մասին խոսք չկա, մեկ էլ նենց սիրուն համադրություն էր գրականի ու խոսակցականի…

    դե ասեմ, որ ամենաշատը դուրս եկավ այն պահը, երբ որ Գայլ Ձյա-ն Գայլուհուն տեսավ ու աչքերի մեջ սրտիկներ հայտնվեցին…

    Իսկական հեքիաթ էր, հեփի էնդով, բոլոր համեմունքներով, ժպիտներով… բարի էր շատ, մոնիտորի դեմը նստած ժպտում եմ դեռ, տպավորության տակ եմ…
    Ապրես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. #24
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Ան, լավ էլի
    Իբր որոշել էի էսօր գործ անել, էն էլ էս հեքիաթդ
    Սկզբից տեսքից վախեցա, ասի էսքան չեմ կարդա
    Հետո, վսյո տակի, որոշեցի վերջին մասը կարդամ ու հիմա ել ցհեմ կարա կանգ առնեմ, պիտի մնացածնեռն ել կարդամ

  13. #25
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Ան, բայց ինչ լավ մուլտ կդառնար էս հեքիաթդ Գայլուհու սրտիկ աչուկներով
    Բայց քիչ էր: Ինձ թվում ա նոր-նոր էր սկսվել. դեռ էնքան կերպարներ ու հեքիաթներ կարելի էր խառնել, երևի…

    Հումորդ շատ լավն էր, հատկապես տեղ-տեղ ուղղակի խփում էր
    Մենակ, Ան, , էն աղվեսի շագանակագույնը ինձ թվում ա չարժեր, переборщила… եսիմ…

  14. #26
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Ան, բայց հեքիաթդ իրոք ահագին մութ հարցեր թողեց. կիսատ ա էլի
    Օրինակ, թե ինչ եղավ մոխրոտի հետ /անհայտ փաստերի առումով/, ասենք` արքայազնը ինչքան ծանր տարավ կարմիր խնձորի բացակայության պահը: Շատ էլ Գերմանիայում են. ռոյալ օրենքները էդ հարցերում դեռ պահպանողական են

  15. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, բայց հեքիաթդ իրոք ահագին մութ հարցեր թողեց. կիսատ ա էլի
    Օրինակ, թե ինչ եղավ մոխրոտի հետ /անհայտ փաստերի առումով/, ասենք` արքայազնը ինչքան ծանր տարավ կարմիր խնձորի բացակայության պահը: Շատ էլ Գերմանիայում են. ռոյալ օրենքները էդ հարցերում դեռ պահպանողական են
    Ան ջան, համաձայն եմ, որ կարելի էր դեռ ահագին զարգացնել իրադարձությունները, ի դեպ, դա կարելի էր անել անվերջ։ Ես էլ, ինչպես քեզ արդեն ասել եմ, առանց էդ էլ ինչ–որ բան ավարտին հասցնելու հետ կապված խնդիրներ ունեմ, ու եթե տրվեի հավեսին`շարունակելով հետևել երևակայությանս ընթացքին, հաստատ տենց էլ չէի վերջացնի... Էս հեքիաթը կդառնար մի հատ անավարտ վեպ։

    Բայց դե, ո՞վ գիտի, մեկ էլ տեսար՝ մի օր խելքիս փչեց շարունակություն գրել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #28
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Նոր կարդացի, մի շնչով, ուղղակի հրաշալի էր: Ան ջան, շաաաաատ լավն էր, սկզբում մտածում էի՝ էսքանը դե արի ու կարդա, բայց շատ սահուն ու հեշտ գնաց: Ասեմ տպավորություններս՝ ուրեմն՝ նախ շատ ուրախ եմ, որ էն ախմախ արքայազնին կույս Մոխրոտ բաժին չընկավ, ապրեն մեր խոպանչի հայերը ՀԱ՜-ՅԵ՜Ր:
    Հետո՝ Կարմրիկի ու Գայլի բռնաբարության մասին խոսակցությունը սպանե՜ց, բարձր ծիծաղում էի կարդալուց, դե վերջն էլ շատ սիրուն էր Ան ջան, հալալ ա քո ֆանտազիային:
    Մի անգամ էլ ասեմ՝ ivy-ական էր թե հարուստ ու համով-հոտով բառապաշարը, թե երևակայության թռիչքները:
    Ան, ապրես

  17. #29
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Ան, հեքիաթիցդ իմ կողմից ամենաշատը սիրված երկու հերոսներին եմ նկարել...
    մռութ են չէ՞…
    Վերջին խմբագրող՝ Երկնային: 16.09.2008, 19:46:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  18. #30
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, հեքիաթիցդ իմ կողմից ամենաշատը սիրված երկու հերոսներին եմ նկարել...
    մռութ են չէ՞…
    Հա, մռութ են։
    Փաստորեն, հեքիաթս նույնիսk ոգեշնչել ա քեզ, հա՞։

    Կարո՞ղ ա շուտով երաժշտություն գրող էլ հայտնվի... Քիչ–քիչ մուլտֆիլմին պատրաստվենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Չհեքիաթային հեքիաթներ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.11.2015, 12:15
  2. Հեքիաթներ ոչ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 280
    Վերջինը: 03.12.2012, 23:06
  3. Հեքիաթներ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 01.06.2010, 02:35
  4. Անհայտ նամակ
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 30.12.2006, 14:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •