User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

  1. #31
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մռութ են։
    Փաստորեն, հեքիաթս նույնիսկ ոգեշնչել ա քեզ, հա՞։

    Կարո՞ղ ա շուտով երաժշտություն գրող էլ հայտնվի... Քիչ–քիչ մուլտֆիլմին պատրաստվենք։
    իսպաներենի դասին նստած Բոքոնիկ էի նկարում…
    աչքիս մի oր բոլոր հերոսներիդ տեսնես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. #32
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթ)

    Նախ ասեմ, որ դժվարությամբ սկսեցի կարդալ: Նույնիսկ առաջին տողերը կարդալիս ինձ թվաց, որ պարտադրված եմ կարդալու, բայց (ինչ լավ է) սխալվել էի
    Կարդալիս ակամա մտածում էի, թե Հոլիվուդցիներն ինչքան բան են կորցրել, որ չեն գտել քեզ: Ան, լուրջ: Այ մերոնք մուլտ են ասում, ես էլ կիսամուլտ, կիսակինո ասեմ, եռաչափ գրաֆիկական դեմք հերոսներով ու իսկական դերասաններով: Լուրջ եմ ասում, ամերիկացիք հիմա տենց բաներ անել սիրում են, սիրում են նաև հեքիաթների հետ խաղեր խաղալ, բայց վստահ եմ, որ ոչ սենց հաջող: Իրոք լավ է ստացվել ու կարևորը, որ իրական, ոչ թե սարքովի հումոր է (չգիտեմ, էս մտքիցս բան հասկացաք):
    Անցումներն էլ են լավը (մի պատմությունից մյուսին): Ուրախ եմ, որ գլխավոր հերոսը կտրուկ փոխվեց (հայ երիտասարդը չմնաց): Ի դեպ դա հետաքրքիր անակնկալ էր, ոչ ստանդարտ, երբ պատմության կեսից գլխավոր հերոսն ասում է «Հաջող, ես իրականում երկրորդական էի»:
    Բայց որ կիսատ բաներ կան, այ դա կպնդեմ: Հա՛, կարելի է անվերջ շարունակել, բայց և միաժամանակ, կարծում եմ, որոշ հարցերի պատասխաններ է պետք տալ: Մասնավորապես Մոխրոտի հարցինը: Հայտնի հեքիաթի տված պատասխանը մեզ չի բավարարում, մենք Անահիտի պատասախանն ենք պահանջում: Այնպես որ, Ան ջան, գործ անելու ժամանակն է
    Մեկ էլ մի քանի դիտողություն կարծիք. օրինակ սոված անդամի մասին հիշատակումդ ահագին զվարճալի էր, մտերմիկ, բայց ես կարծում եմ, որ գործդ ավելին է, քան միայն ակումբում դնելու ենթակա: Իսկ այլ ընթերցողի համար այդ տողերը ոչ միայն մտերմիկ չեն լինի, այլև անհասկանալի կլինեն: Նաև գորշ մասայի տեսարանը կուզեի որ չլիներ: Այդպիսի մի քանի խմբագրական ուղղումների կարիք, կարծում եմ (խիստ սուբյեկտիվ) կա: Ու որոշ տեղերում (առանց մատնացույց անելու ասեմ) զուտ հայկական մտածողությանը հասկանալի հատվածները կարծում եմ կարելի է խմբագրել ու, ինչու ոչ, թարգմանելով ներկայացնել միջազգային հանրության դատին: Ի դեպ, դա հրաշալի բան կլինի: Արդյունքում, երբ որոշակի մասաների կհետաքրքրի հեքիաթդ, նրանց կհետաքրքրի նաև «Անխելք մարդը» ու դու, Ան, քո կամքից անկախ կնպաստես հայ գրականության միջազգային ճանաչմանը: Կարծում ես՝ չափազանցնու՞մ եմ: Բնավ: Չափազանց լուրջ եմ մոտենում այս կոլորիտային ստեղծագործությանդ:
    Հա, ի դեպ շնորհակալություն այս պատմվածքով իմ բանակային միապաղաղ կենցաղում ուրախ ու զրնգուն ծիծաղի ձայներ ավելացնելու համար: Շատ լավն էր, Ան
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.05.2008, 02:18:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #33
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթ)

    Փաստորեն կիսատ էի թողել Ան, անհամբեր սպասում եմ հաջորդ հեքիաթին: Չուշացնես

  4. #34
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս հրաշալի հեքիաթը անասելի հետաքրքիր է գրված: Համ ու հոտը տեղն է, աղն էլ տեղն է: Հրճվանքով կարդացի: Շատ ավելի նախընտրելի է, որ դեպի ավելի հետաքրքիրն էր գնում: Տրամադրության աճն էլ տպավորության մեծ մասն է:

    Էլի եմ ուզում:

    Հ.Գ. Այս թեմային չի սազում խորը քունը, ակտիվացրե՛ք այն, սիրելի ակումբցիներ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  5. #35
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթ)

    Даже Վաղոյի ու Գնդիկ-Բոքոնիկի բախտն ա բերում…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #36
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    առայժմ անվերնագիր

    «Անհայտ դեպքեր հայտնի հեքիաթաստղերի կյանքից» խորագրի տակ նոր հեքիաթ եմ գրել, որը, սակայն, կապ չունի նախորդ հեքիաթի հետ, պարզապես սկզբունքն է ընդհանուր։ Ընդհանրապես վերնագիր դնելն ինձ համար միշտ էլ խնդիր է եղել, դրա համար էլ բազմաթիվ տարբերակներ գցել–բռնելուց հետո, ի վերջո, որոշեցի էս անգամ էդ հարցը թողնել ընթերցողին։ Մի խոսքով՝ ակնկալում եմ առաջարկներ, բայց՝ ամբողջ հեքիաթը կարդալուց հետո։ Իհարկե, չեմ խոստանում, որ պարտադիր դրանցից մեկը կընտրեմ, քանի որ հնարավոր է, որ էդ ընթացքում ինքս էլ հաջող մտահղացումներ ունենամ, բայց ամեն դեպքում շնորհակալ կլինեմ, եթե առաջարկեք վերնագրի ձեր տարբերակները.

    Հեքիաթը կտեղադրեմ մաս–մաս։
    ..................................................


    Ձյունանուշը հեռուստացույցի առջև նստած՝ տաղտկահարված հայացքով դիտում էր նախորդ տարիների ամանորյա տոնակատարությունների տեսագրությունները։
    – Անու՜շ,– հանկարծ կանչեց պապը՝ գլուխը հանելով իր գրասենյակից,– ի՞նչ գործի ես։
    – Պարապում եմ, պապ,– ձանձրացած հառաչելով՝ պատասխանեց Ձյունանուշը։
    – Լավ, դե պարապի, որ վերջացնես, մի հատ արի իմ սենյակ, օգնի, էս նամակների հարցերը լուծենք, տեսակավորենք, մենակ գլուխ չեմ հանում, ծերացել եմ, ծերացել...
    – Պա՞պ,– ծիծաղեց Ձյունանուշը,– ինչի՞ դու ջահել է՞լ ես եղել։
    – Հա, բա ի՞նչ։ Բա էն բանաստեղծությունը չե՞ս հիշում՝ ինձ ձոնված.

    Ձմեռ պապին էլ մանուկ է եղել,
    Մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ...


    – Է՜, պապ, աչքիս՝ իրոք ծերացել ես... Ախր դա Լենինին է ձոնված, ոչ թե քեզ։
    – Վայ... Հա, էլի...,– մի տեսակ խեղճացած ասաց Ձմեռ պապը,– որ ասում եմ՝ ծերացել եմ, ասում ես՝ չէ։
    – Դե լավ, էլ մի՛, դու էլ գիտես, որ անմահները չեն ծերանում , համենայնդեպս, ոչ էնքան, որ դրանից մահանան։ Իսկ Լենին պապին կերազեր, որ իր պատվին էնքան երգեր ու բանաստեղծություններ ձոնվեին, որքան քո մասին։ Համ էլ ինքը մերժված, հնացած հերոս է, իսկ դու՝ դասական ու միշտ սպասված,— հաղթական տոնով ասաց Ձյունանուշը և սիրով պոնչիկ արեց իրեն ջերմագին ժպտացող Ձմեռ պապի մշտակարմիր թշերը։

    – Դե լավ, ես գնամ մի քիչ գործ անեմ։ Ի դեպ, գիտես, չէ՞, որ Նոր տարվա երգերն էլ դեռ պիտի կրկնես։ Հիշու՞մ ես՝ անցյալ տարի բառերը մոռացել էիր, քիչ մնաց՝ խայտառակ լինեինք...
    – Օ՜ֆ, էլի սկսվե՜ց... ,– համարյա լացակումած ասաց Ձյունանուշը,– ամե՛ն անգամ նու՛յն երգերը, նու՛յն ոտանավորները, ամեն ինչ նույնը... Ախր ինչքա՞ն կարելի ա։ Էս տեսագրությունները նայելուց մարդ տաղտուկից մեռնում ա։ Զզվել եմ արդեն։ Նորություն եմ ուզում։ Էն «Տոնածառ ջան, տոնածառ» երգից որ արդեն վրաս դուրս ա տալիս։ Էս տարի էդ երգը չենք երգելու, վե՛րջ, հերի՛ք եղավ։
    – Վայ, ինչի՞, Անուշ ջան, ախր շատ ջերմ, ուրախ երգ է։
    – Ինձ չի հետաքրքրում։ Չեմ ուզում և վե՛րջ։ Ամեն ինչ ինքդ ես որոշում միշտ, ես ձայն չունեմ էս տանը,– այս ասելով՝ բորբոքված վեր կացավ բազմոցից ու նյարդային շարժումով անջատեց հեռուստացույցը։

    Ձմեռ պապն իր թոռնիկին առաջին անգամ էր այսպիսի վիճակում տեսնում։ Զարմացած ու վախվորած նայում էր ու չգիտեր՝ ինչ ասեր, ինչ աներ։
    – Դու ես որոշում, թե ես ինչ պիտի անեմ՝ ինչ հագնեմ, ինչ ասեմ, ինչ երգեմ, երբ ու ոնց ժպտամ,– հիստերիկ ձայնով շարունակեց Ձյունանուշը,– հոգնել եմ իմ ամանորյա դարավոր մուշտակից, անընդհատ կրկնվող հերթապահ խոսքերից, նախնադարյան երգերից ու վերջապես իմ անիմաստ ամանորյա ժպիտից։ Չե՛մ ուզում ոչ մի Նոր տարի։ Թող գրողի ծոցը գնա էդ ապուշ տոնն իր ամեն ինչով...

    Ձյունանուշը դուրս եկավ սենյակից՝ իր հետևից ուժգին շրխկացնելով դուռը, իսկ Ձմեռ պապն ընկավ խոր մտածմունքի մեջ։ Իր թոռնուհին միշտ աչքի էր ընկել բացառիկ բարյացակամությամբ, համբերատարությամբ ու մեղմությամբ։ Իսկ վերջերս կարծես լրիվ ուրիշ մարդ դարձած լիներ. մանրուքներից հանկարծակի բռնկվում էր, անհամբեր, կտրուկ ու անհանդուրժող էր դարձել։

    Որոշ ժամանակ ապարդյուն մտորումներից հետո պապն իջավ նկուղ, որի բանալին, ի դեպ, միայն ինքն ուներ. թոռնուհին դեռ ոտք դրած չկար այնտեղ։ Հանեց պատին կպցրած նկարը, որի վրա ինքն ու թոռնուհին էին պատկերված, և պատի վրա մի դռնակ երևաց... Բանալիով բացեց դռնակն ու այնտեղից դուրս բերեց մաշված կազմով հաստափոր մի գիրք, որի էջերը հնությունից դեղնած ու քրքրված էին։ Միայն աստված գիտե, թե քանի դար կլիներ, որ չէր բացել այն։

    Նկուղը լի էր հսկայական արկղերով։ Նստեց դրանցից մեկի վրա, որի պատին գրված էր. «Նամակներ Ձմեռ պապիկին. 19–րդ դար»։ Բացեց գրքի բովանդակության էջը, գտավ «Մաս երրորդ. Ձյունանուշ» վերնագիրը, բացեց համապատասխան էջը և սկսեց կարդալ։ Տվյալ մասում տարբեր գլուխների ներքո նկարագրված էին Ձյունանուշի ֆունկցիաներն ու պարտականությունները, դաստիարակությունը, կրթությունը։ Դրանք և էլի որոշ գլուխներ պապը վաղուց կարդացել էր ու անգիր գիտեր, բայց, այ, օրինակ, «Տարիքային տարաբաժանումները», «Մանկությունը», «Պատանեկությունը» և մի քանի այլ գլուխներ, չգիտես ինչու, ժամանակին վրիպել էին աչքից։ Եվ հիմա սկսեց համակ ուշադրությամբ կարդալ.

    Տարիքային տարաբաժանումներ

    «Թեև նախասահմանված ուղով գնալու դեպքում Ձյունանուշին ի ծնե տրված է անմահություն, ինչպես նաև որոշակի տարիքում նախատեսված է արտաքին տարիքային կանգ, այնուամենայնիվ, նա անցնելու է մարդ արարածին բնորոշ բոլոր տարիքային փոփոխությունների միջով, բացառությամբ արտաքինի։ Միայն թե այն փոփոխությունները, որոնք հասարակ մահկանացուների հետ տեղի են ունենում տարիների կտրվածքով, Ձյունանուշի դեպքում լինելու են դարերի կտրվածքով։ Մասնավորապես նրա մանկության շրջանն ընկնում է 20–րդ դարի վերջերին, իսկ պատանեկությունը կամ դեռահասությունն սկսվում է 21–րդ դարի սկզբից։


    – Հըմ... Փաստորեն, համարյա 10 տարի է՝ թոռնիկիս դեռահասությունն սկսվել է...,– մտածկոտ գլուխը տմբտմբացրեց պապը։ Ապա սկսեց կարդալ «Մանկություն» գլուխը.

    Նախանշված ուղով զարգանալու, այսինքն՝ իր տեսակի համար սահմանված ճիշտ դաստիարակություն ստանալու դեպքում Ձյունանուշի մանկությունն անցնում է բավական խաղաղ ու առանց նկատելի բարդությունների։ Հանգիստ, կենսուրախ ու հարմարվող բնավորությամբ բալիկ է լինում։ Հաճույքով ու հեշտությամբ յուրացնում է իր կոչմանն անհրաժեշտ ինֆորմացիան։ Ի սկզբանե բնազդաբար գիտակցում է իր դերն ու դրա կարևորությունը մարդկանց կյանքում և բավական վաղ տարիքից իր իսկ կամքով ու նախաձեռնությամբ անցնում է իր բուն պարտականությունների կատարմանը։

    Այս հատվածը կարդալիս պապը գոհունակությամբ ժպտաց՝ վերհիշելով իր սիրելի թոռնիկի քաղցր մանկությունը։ Այնուհետև անցավ «Պատանեկություն» գլխին, որը, սակայն, պակաս լավատեսական էր.

    Դեռահասության շրջանում Ձյունանուշի մեջ ի հայտ են գալիս որոշակի խռովություններ, կոնֆլիկտային հոգեվիճակներ, պոռթկումներ, անհանդուրժողականություն, սեփական անձի և կյանքում ունեցած իր դերի վերագնահատում, բուռն բողոքներ դարերով կատարած իր որոշ պարտականությունների դեմ, ինչպես նաև սեփական իրավունքների ավելացման որոշակի պահանջներ։ Այս ամենն ուղեկցվում է տրամադրության հաճախակի անկումներով և դրանցից բխող բազմապիսի հետևանքներով։

    Այս շրջանում նրա մեջ առաջանում են որոշակի սևեռուն հարցեր, որոնց պատասխանները բարեհաջող գտնելու դեպքում նրա հետագա կյանքն ընթանում է ճիշտ հունով, իսկ պատասխանները չգտնելու կամ ոչ բարենպաստ հանգամանքներում պարզելու և/կամ դրանց նկատմամբ ոչ ադեկվատ արձագանք ունենալու դեպքում հետևանքներն անկանխատեսելի են. պետք է պատրաստ լինել վատագույնին...


    Պապը ցնցվեց ու կտրուկ փակեց գիրքը, ապա, սթափվելով, բացեց, որ կարդա շարունակությունը, բայց այդ գլուխն այդքանով ավարտվում էր։

    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.12.2009, 23:11:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.12.2009), Chuk (16.12.2009), cold skin (16.12.2009), Ingrid (31.03.2013), Jarre (15.12.2009), Yeghoyan (15.12.2009), Աբելյան (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Ռուֆուս (16.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  8. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթ)

    Կներեք, տեղադրելիս սկզբում մոռացել էի նշել, որ սա առաջին մասն է միայն։ Վերջում արդեն ավելացրի «Շարունակելի» բառը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (15.12.2009)

  10. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

    Չեմ ուզում մինչև ավարտվելը կարծիք հայտնել, բայց կարծում եմ, որ հաջորդ պահանջս կհուշի գրվածի նկատմամբ վերաբերմունքս.

    Պահանջու՛մ եմ շարունակությունը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (16.12.2009)

  12. #39
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

    Մեռա վրես հալ չմնաց,շուտվանից էտքան չէի խնդացել,էն Գայլի ու Աղվեսի խոսակցությունը սկզբից մինչև վերջ սպանեց
    Լավն էր ապրես

  13. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

    Առավոտյան Ձյունանուշը, մտնելով պապի սենյակ, հանդիսավոր հայտարարեց.
    – Պապ, ուզում եմ՝ էս Նոր տարին յուրահատուկ անցնի մարդկանց համար։
    – Նոր երգե՞ր ես գտել ինտերնետից,– ոգևորվեց Ձմեռ պապը։
    – Չէ, ուղղակի էս անգամ Նոր տարին առանց Ձյունանուշի կանցնի։ Հա՛մ մարդիկ կհանգստանան ինձնից, հա՛մ ես՝ իրենցից։ Համ էլ թող մի քիչ կարոտեն։
    – Գժվե՞լ ես,– վրդովվեց պապը,– այն օրվանից, ինչ դու առաջին անգամ ինձ հետ գնացիր Նոր տարվա տոնին, դեռ ոչ մի անգամ նման բան չի եղել։
    – Ավելի լավ. վերջապես ինչ–որ նորամուծություն կլինի Նոր տարի կոչվող էդ տխմար տոնում, եթե, իհարկե, որևէ մեկը նկատի իմ բացակայությունը, ինչում մի քիչ կասկածում եմ, ճիշտն ասած։ Ու ընդհանրապես ես ինչի՞ համար եմ. միայն բոլորին անիմաստ ժպտալու՞։ Հերիք է, էլ չեմ ուզում դրանով զբաղվել։ Իսկ նվերներն ինքդ էլ կարող ես բաժանել, մի բարդ բան չի։
    – Բա որ հարցնեն՝ ուր ես, ի՞նչ պիտի պատասխանեմ ես էդ էրեխեքին,– նեղսրտեց Ձմեռ պապը՝ արդեն լրջորեն անհանգստացած։
    – Չգիտեմ, մի բան կմտածես... Ասա, որ հոգնել եմ իրենցից, որ զզվել եմ Նոր տարվա երգերից, անկապ ուտուշ–խմուշներից և էդ ամենի մեջ ունեցած իմ անիմաստ դերից...
    – Չեղավ...
    – Լավ, ուղղակի կասես, որ անորոշ ժամանակով արձակուրդ եմ գնացել։
    – Է՜, բա չե՞ն ասի՝ բա էս 11 ամիս ի՞նչ էր անում, որ հենց Նոր տարվա օրերին է արձակուրդ գնացել։ Հեչ մտածու՞մ ես՝ ինչ ես ասում։
    – Թե ինչ կասեն, ինչ կմտածեն՝ արդեն իրենց խնդիրն է։ Ես պարտավոր չեմ մարդկանց հաշվետվություն տալ իմ գործողությունների համար։ Ա՜խ, տեր Աստված, ինչու՞ ես սովորական աղջիկ չեմ ծնվել։ Չեմ ուզում Ձյունանուշ լինել...
    – Մի լացի, Անուշ ջան, ախր երեխաները քեզ շատ են սիրում, է՛։
    – Հըմ... «Շատ են սիրում»։ Սիրելու համար նախ պիտի գոնե մի քիչ ճանաչեն ։ Իսկ ինձ ոչ ոք չի ճանաչում։ Ախր ի՞նչ ճանաչելու մասին է խոսքը, ես էնքան անդեմ ու անէական ամանորյա ատրիբուտ եմ, որ ինձ իսկի դեմքով չեն ճանաչում. երբ իմ փոխարեն իմ հանդերձանքով ինչ–որ ուրիշ աղջիկներ են ներկայանում որպես Ձյունանուշ, ոչ ոք նույնիսկ չի կասկածում, որ դա ես չեմ Ու գիտե՞ս ինչի, որովհետև թքած ունեն՝ ես եմ, թե ես չեմ, – ու հեկեկոցը պոռթկաց նոր թափով։
    – Ա՜, դե էդ ինքնակոչ Ձյունանուշներն ու Ձմեռ պապիկները միշտ էլ եղել են, ո՞վ չգիտի։ Իմիջիայլոց, ինձ շատ ավելի շատ են կեղծել, քան քեզ։ Հիմա ի՞նչ, ես էլ քեզ նման նեղանամ, ասեմ՝ վերջ, ուրեմն էլ չեմ գա, հա՞։
    – Դու արա՝ ոնց ճիշտ ես գտնում, բայց ես չեմ գալիս,– արցունքները սրբելով ասաց Ձյունանուշը, ապա հանկարծ լուրջ ու գործնական տոնով ասաց.
    – Լսի՛, պա՛պ, իսկ Ձյունանուշը հրաժարական տալու իրավունք չունի՞։
    – Այսի՞նքն...,– չհասկացավ պապն ու միանգամից մռայլվեց. ակնթարթորեն մտքում հնչեցին չարագուշակ տողերը. «Նախանշված ուղով գնալու դեպքում...»։
    – Դե, նկատի ունեմ՝ չկա՞ ինչ–որ փաստաթուղթ, որի միջոցով ես կարողանամ պաշտոնապես վայր դնել իմ ձյունանուշական պարտականությունները։ Իհարկե, ես առանց փաստաթղթի էլ կարող եմ հրաժարվել դրանից, բայց կուզենայի, որ հնարավորության դեպքում ամեն ինչ օրինական ճանապարհով արվեր։
    – Չէ, Անուշ ջան, պաշտոնապես հրաժարվելու դեպքում դու պիտի նախ պաշտոնապես ստանձնած լինեիր Ձյունանուշի պարտականություններդ, այսինքն՝ պիտի դրա վերաբերյալ էլ փաստաթուղթ լիներ, բայց նման փաստաթուղթ չկա ու երբեք էլ չի եղել,– զսպված գոհունակությամբ պատասխանեց պապը։
    – Գրողը տանի։ Այսինքն՝ ստացվում է, որ ես ապօրինի Ձյունանուշ եմ, հա՞, վրաս խաբար չկա...
    – Դե, էդ նույն տրամաբանությամբ Աստված էլ է ապօրինի։ Անուշ ջան, մենք փաստաթղթերի կարիք չունենք, մեր «պաշտոններն» ի վերուստ են սահմանված։ Քեզնից երբևէ փաստաթուղթ պահանջած կա՞ն, չէ, բա էլ ինչի՞դ է պետք էդ թղթի կտորը։
    – Փաստորեն, ի վերուստ «շնորհված» անեծք է...
    – Անուշ ջան, վաղն արդեն Նոր տարի է գալիս, էդ նորամուծություններ, հրաժարական, բան... հետո միասին կմտածենք, մի բան կանենք, որ քեզ համար էլ լավ լինի, բայց արի իմ խաթեր վաղը հետս արի, հա՞, բալես,– պապը մեղմորեն շոյեց թոռնիկի ոսկեգույն ծամերը,– համ էլ քեզ համար պապիկն էս տարի նոր մուշտակ է առել, բա։ Չթողեցիր, էլի, ժամանակին նվիրեմ։
    – Վայ... Ու՞ր է,– Ձյունանուշի աչքերը փայլեցին,– նայեմ։
    Պապը մտավ իր սենյակ, զգեստապահարանից հանեց մի ձյունաթույր մուշտակ ու մեկնեց թոռանը.
    – Հըմ, ի՜նչ լավն է ,– ժպտաց՝ հիացած շոշափելով մուշտակի փափուկ օձիքը,– իսկը իմ ուզածն է։
    – Դե, շնորհավոր, Անուշ ջան, բարով հագնես։
    – Շնորհակալ եմ, պապ։
    Հետո ոգևորված հագավ մուշտակը և վազեց իր սենյակ՝ հայելու մեջ իրեն տնտղելու։


    Առավոտյան Ձյունանուշը հագավ իր նոր մուշտակն ու հին ամանորյա ժպիտը, պապ ու թոռ նստեցին իրենց ավանդական սահնակն ու ճամփա ընկան։
    – Օ՜ֆ, էս ի՜նչ խորդուբորդ ճամփեք են, ամեն անգամ հոգիներս դուրս է գալիս, մինչև տեղ ենք հասնում,– բողոքեց Ձյունանուշը,– ո՞վ է տեսել, որ մարդ քսանմեկերորդ դարում քնձռոտ սահնակով երթևեկի։ Գոնե մի կարգին անձնական ինքնաթիռ կամ ուղղաթիռ տրամադրեին։ Վերջիվերջո, իրենց համար ենք գնում, չէ՞։
    – Դե, Անուշ ջան, սահնակն ավանդական ամանորյա փոխադրամիջոց է, ինքնաթիռը մի քիչ... էնքան էլ սազական չի մեզ, հասկանու՞մ ես։
    – Չէ, չեմ հասկանում։ Էդ որտե՞ղ է գրված, թե Ձմեռ պապը պիտի միշտ անպայման սահնակով երթևեկի։ Հա, միգուցե դեռ մի դար առաջ դա նորմալ էր, բայց էս դարում դա ուղղակի հետամնացություն է։ Ախր էս խեղճ եղջերուներն էլ հալումաշ եղան մեր ձեռը։ Որ մենք ենք հոգնում, բա նրա՞նք ինչ ասեն։
    – Լավ, դրա մասին էլ կմտածենք... Դեռ էսօր բարով–խերով տեղ հասնենք, գործներս անենք, հետո որ հետ գանք, էդ հարցն էլ կքննարկենք, Անուշ ջան, դու մենակ թե մի ներվայնացի։


    Պարզվեց՝ Ձյունանուշն էս անգամ անակնկալ էր պատրաստել երեխաների ու նրանց ծնողների համար. անձամբ կազմել ու ձևավորել էր բավական յուրօրինակ վերնագիր կրող բուկլետներ, որոնցից մեկական հատ նվիրում էր բոլոր այն ընտանիքներին, որոնց այցելում էին։
    Իրականում բուկլետները Ձմեռ պապիկի համար էլ էին անակնկալ. նա դրանց մասին իմացավ միայն այն պահին, երբ Ձյունանուշն առաջին անգամ բուկլետը նվիրեց մի ընտանիքի։ Երբ ընտանիքի մայրը բուկլետը կարդալուց հետո լուրջ կուլ տված, սառած նստեց մի անկյունում, պապը թոռնուհուց հետաքրքրվեց, թե ինչ է գրված բուկլետի մեջ։ Ինքը ենթադրել էր, որ պարզապես ամանորյա բարեմաղթանքներով ավանդական շնորհավորական բացիկներ են։ Ձյունանուշը գոհունակությամբ նրան մեկնեց բուկլետներից մեկը, որի բովանդակությունը հետևյալն էր.

    Տարածված մոլորություններ Ձմեռ պապի ու Ձյունանուշի վերաբերյալ

    1-ին մոլորություն
    Ձմեռ պապիկի մորուքը քաշելու դեպքում ձյուն է գալիս։
    Վերոնշյալ դաժան գործողությունն իրականացնելու դեպքում բացի Ձմեռ պապիկի ծնոտը ցավեցնելուց, ուրիշ ոչնչի չեք հասնի։ Ձմեռ պապիկի մորուքն ամեն դեպքում օդերևութաբանական կարգավորիչ չէ։
    Բայցևայնպես, մորուք քաշելը հիանալի մեթոդ կարող է հանդիսանալ իսկական Ձմեռ պապիկին ստիցից տարբերելու գործում։ Քաշում ես մորուքը, ու եթե գոռում է՝ ա՜խ, ծնոտս, ուրեմն իսկական է, իսկ եթե գոռում է՝ ա՜խ, ականջներս (որոնց վրա ամրացված է արհեստական մորուքը), ուրեմն ստից է։ Բայց հաշվի առնելով նշված գործողության ցավոտությունը՝ խորհուրդ է տրվում այն կիրառել միայն Ձմեռ պապիկի ինքնության վերաբերյալ շատ լուրջ կասկածներ ունենալու դեպքում։


    2-րդ մոլորություն
    Եթե ոտանավոր չարտասանես, Ձմեռ պապիկը քեզ նվեր չի տա։
    Սա ծնողների հորինած անհաջող «դաստիարակչական» հնարքներից է, որը, սակայն, Ձմեռ պապիկին չի վերաբերում։ Նա հատուկ ձեր անունով նվերը պատրաստել է դեռևս ձեր տուն գալուց առաջ և այն ձեզ է հանձնելու՝ անկախ ձեր ասմունքային ունակությունների առկայությունից կամ դրանք դրսևորելու ձեր պատրաստակամությունից։

    Ծնողներին
    Ձմեռ պապիկի անշահախնդիր վերաբերմունքը մի՛ շահարկեք ձեր դաստիարակչական թերացումները կոծկելու համար։ Բացի դրանից, Ամանորյա գիշերը երեխային պատժի ենթարկելու համար ամենահարմար պահը չէ։ Դուք մի ամբողջ տարի ունեիք դրանով զբաղվելու համար։

    3–րդ մոլորություն
    Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը ձյունից են և տաքությունից հալվում են։
    Անկեղծորեն խոստովանեք. երբևէ ականատես եղե՞լ եք նման հալոցքային ողբերգության։ Չէ՞ որ ձեր տներում, որտեղ Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը երբեմն ժամերով հյուրընկալվում են, ամենևին էլ սառնամանիք չի տիրում։ Հիշե՛ք. Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը ձեզ նման միս ու արյունից են, որքան էլ որ դա անհետաքրքիր լինի։


    4–րդ մոլորություն
    Գիշերը Ձմեռ պապիկը ներս է մտնում
    ա) պատուհանից
    բ) ծխնելույզից։

    Դուք ինքներդ պատկերացնու՞մ եք այդ աժդահա ծերուկին՝ նվերներով լի պարկը շալակին ձեր պատուհանից ներս խցկվելիս։ Հավատացեք, դուռն անհամեմատ ավելի հարմար ու ապահով բացվածք է ձեր բնակարան մուտք գործելու համար։ Իսկ ծխնելույզի մասին խոսելն անգամ ամոթ է. Ձմեռ պապիկը բոմժ չէ, որ նման կետոտ ու անպատիվ անցքերից ներս սողոսկի։

    5–րդ մոլորություն
    Երեխաները բակում Ձմեռ պապի են պատրաստել։
    Բակերում ձյունից պատրաստվող այդ գնդակազմ ու գազարաքիթ մարդուկները ձնեմարդ են կոչվում և կապ չունեն Ձմեռ պապիկի հետ։ Թերևս միակ ընդհանրությունն այն է, որ երկուսին էլ միայն ձմռանը կարելի է տեսնել։ Այնուամենայնիվ, Ձմեռ պապիկի համար մի քիչ անպատվաբեր է այդ մարդուկների հետ նույնացվելը։


    Թող եկող տարին մոլորություններից հնարավորինս զերծ լինի։
    Շնորհավոր Նոր տարի։


    Շարունակելի
    ..................
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.12.2009, 19:02:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.12.2009), Chuk (17.12.2009), Yeghoyan (16.12.2009), Աբելյան (05.01.2010), Արշակ (16.12.2009), Դատարկություն (16.12.2009), Դեկադա (16.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Ռուֆուս (16.12.2009), Փոքրիկ (17.12.2009), Ֆոտոն (16.12.2009)

  15. #41
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

    Ան, ինչ լավն ա

    Էդ Մոլորությունները ինձ բացել էին Մի քիչ արագ գրի, էլի
    I may be paranoid but no android!

  16. #42
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

    Էս ինչ լավն էր:Արժե որ բոլոր մոլորվածներս խելքի գանք , շատ դաստիրակչական է

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (05.01.2010)

  18. #43
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անուուուու՜՜՜՜՜՜՜կ,

    Շատ հավենս ա: Շարունակություուու՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ն:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  19. #44
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

    Տեղադրում եմ վերջին մասը։


    – Սրանից հետո առանց ինձ հետ համաձայնեցնելու նման նախաձեռնություններ չանես,– մի քիչ բարկացած շշնջաց պապը և դառնալով դեպի տանտերերը՝ անցավ ավանդական շնորհավորանքներին։

    – Հլը սրանց զարդարած տոնածառը,– ատամների արանքից շշնջաց Ձյունանուշը Ձմեռ պապիկին, – կատարյալ գեղոյություն...
    – Լավ, էլ մի՛ սկսիր։ Իրենք՝ իրենց տոնածառը, ոնց կուզեն՝ կզարդարեն։
    – Է հա, իրենք ոնց կուզեն՝ կզարդարեն, ես էլ ինչ կարծիք կուզեմ՝ կկազմեմ իրենց զարդարածի մասին։ Իրավունք չունե՞մ, ի՞նչ է։ Բայց, աչքիս, մյուս տարի տոնածառ զարդարելու վերաբերյալ խորհուրդների բուկլետ սարքեմ...

    Այս Նոր տարին Ձյունանուշի համար իսկապես բացառիկ էր։ Իրականում ամեն ինչ այնպես էր, ինչպես որ միշտ էր եղել, միայն թե այս անգամ մի տեսակ ուրիշ աչքով էր նայում ամեն ինչին. ուշիուշով հետևում էր շուրջը կատարվածին, որսում իրեն դուր չեկած բաները, գրի առնում՝ որպես հաջորդ Նոր տարվա բուկլետների նյութ։ Այդպես արդեն կսկսի գոնե մի քիչ օգտակար զգալ իրեն, ոչ թե ընդամենը որպես Ձմեռ պապիկի դեկորատիվ կցորդ։

    Ամանորյա հանդիսություններից մեկի ժամանակ ճստիկներից մեկին նրա բաժին նվեր տիկնիկը հանձնելիս Ձյունանուշը հարցրեց նրա տարիքը։
    – Չորս,– չորս մատը տնկելով՝ պատասխանեց ճստոն,– բա դու՞ քանի տարեկան ես։
    Ձյունանուշին առաջին անգամ էին այդ հարցը տալիս։ Սկզբում կարգին շփոթվեց, հետո գիտակցեց, որ չգիտի իր տարիքը, որից է՛լ ավելի ցնցվեց... Այսքան տարի, չէ, ի՞նչ տարի, քանի դար է՝ ապրում է աշխարհիս երեսին, ու դեռ ոչ մի անգամ չի հետաքրքրվել սեփական տարիքով... Իր տարիքը մինչև հիմա ո՛չ իրեն էր պետք եկել, ո՛չ էլ ուրիշներին։
    – Չգիտեմ,– խեղճացած պատասխանեց ճստիկին, որքան էլ որ ամոթ լիներ։
    – Ո՞նց ,– ծիծաղեց ճստոն,– էդքան մեծ ես ու չգիտե՞ս։
    – Հա ,– տխուր–տրտում պատասխանեց Ձյունանուշը։
    – Իսկ քո մաման է՞լ ա Ձյունանուշիկ,– հետաքրքրվեց ճստոն՝ երևի մտքում փորձելով պատկերացնել, թե ինչպիսին կլինի Ձյունանուշիկի մայրը։

    Ձյունանուշն այս անգամ այն աստիճանի շփոթվեց, որ ուղղակի թողեց երեխային ու դուրս փախավ հանդիսության սրահից...

    Մաման... Ի՞նչ մամա... Իսկ ո՞վ է ընդհանրապես իր մայրը։ Կամ կա՞ արդյոք այդպիսին... Կամ երբևէ եղե՞լ է... Ինչ իրեն հիշում էր՝ միայն պապիկ էր ունեցել, ուրիշ ոչ մի ազգականի չէր մտաբերում... Հետաքրքիր է, որ մինչև հիմա իր գլխում էդ հարցը չէր ծագել։ Բայց չէ՞ որ բոլորն էլ, ի վերջո, ինչ–որ մեկից ծնվում են։ Հետևաբար պիտի որ ինքն էլ մայր ունենար։ Բայց ինչու՞ չուներ։ Կամ գուցե ունեցե՞լ է, գուցե հիմա է՞լ ունի, պարզապես տեղը չգիտի... Եվ ինչու՞ միայն մայր, նույն հաջողությամբ պիտի որ հայր էլ ունենար...

    ................................................................
    – Ինտերնետ... Շտապ ինտերնետ է պետք,– հանկարծ բացականչեց Ձյունանուշը և համարյա վազելով դուրս նետվեց շենքից։

    Վազում էր մայթերով՝ հայացքը չկտրելով հանդիպող ցուցանակներից, մինչև որ աչքերը վերջապես որսացին բաղձալի “Internet club” բառերը...

    Ինտերնետային ակումբում երբևէ չէր եղել, իսկ ինտերնետ միշտ մտել էր իրենց տանից՝ օգտվելով ի վերուստ տրված անսահմանափակ ինտերնետից։ Բայց Ձյունանուշը լրիվ մոռացել էր, որ ինտերնետային ակումբներում տրամադրված ծառայության դիմաց վճարում են, իսկ ինքը փող չուներ ու ընդհանրապես երբեք էլ չէր ունեցել։

    – Արա՜, Ձյունանուշ ա էկել մեր ակումբ,– զմայլված դեմքով ասաց պատի տակ բազմած մի պարարտամարմին երիտասարդ։
    – Վայ, հա, էլի, ինքն ա,– երիտասարդի կողքին նստած ընկերն էլ իր հերթին ոգևորվեց։
    – Վատիկը չի, չէ՞,– ընկերոջն աչքով արեց երիտասարդը։
    – Կյանք ա, կյանք։
    – Ըհը, մենակ թե ժպիտն ա մոռացել հագնի, փահահահա...

    «Էս ու՞ր եմ ընկել»,– վախվորած մտածեց Ձյունանուշը և մի պահ նույնիսկ մտածեց ակումբից հնարավորինս արագ ծլկելու մասին, բայց ինտերնետ մտնելու ցանկությունը հաղթեց.
    – Ժամը 350 դրամ է,– ասաց աշխատողուհին։
    – Բայց ես... փող չունեմ,– շփոթված պատասխանեց Ձյունանուշը՝ մտածելով, թե ինչը կարող է փոխարինել փողին...
    Աշխատողուհին անտարբերությամբ ուսերը թոթվեց։
    – Էս մեր Ձյունանուշ քուրն ինտերնետ ա ուզում մտնի, հա՞,– պատատակի երիտասարդն էր,– թող մտնի, պրոբլեմ չունի։
    – Լավ, ոնց կասեք,– ասաց աշխատողուհին՝ ինտերնետային ակումբի՝ պատի տակ նստած երիտասարդ տիրոջը և Ձյունանուշին ցույց տվեց, թե որտեղ նստի։
    – Շնորհակալ եմ,– ժպտաց Ձյունանուշը երիտասարդին։
    – Խնդրեմ, քուր ջան,– իր մեծահոգությունից բավարարված դեմքով պատասխանեց երիտասարդը, ապա դարձավ ընկերոջը,– փաստորեն, ժպիտը հետն էր։

    Ձյունանուշը նստեց ու անմիջապես գործի անցավ.
    – Դե, քեզ տեսնեմ, Գուգո...
    Ու սկսեց արագ–արագ հավաքել որոնելի բառերը... Ձյունանուշ... Снегурочка... Snow Maiden... Ձմեռ պապ... Дед Мороз... Santa Claus… Father Christmas…

    Ձյունանուշ. ռուսական լեգենդների ամանորյա կերպար, Ձմեռ պապիկի թոռնուհին։ Սակայն սլավոնների մոտ Ձյունանուշը համարվում էր Սառնամանիքի/Ձմեռ պապի և Ձյունե դիցուհու (Снежная девица) դուստրը։

    «Հը՞... Ո՞նց թե՝ դուստրը... Այսինքն՝ ես պապիկիս դու՞ստրն եմ... Այ քեզ բան... Չի կարող պատահել։ Բա Ձյունե Դիցուհի՞ն ով է տեսնես...»։

    Որոնում...

    Ձյունե դիցուհի... Ձմեռ պապն ամուսնացած էր Ձյունե դիցուհու հետ, որը Մառայի ու Կոշչեյի դուստրն էր։ Ձմեռ պապն ու Ձյունե դիցուհին ունեին մի դուստր՝ Ձյունանուշը։ Պատմում են, որ Ձյունանուշը Լել աստվածուհու քմահաճույքով սիրահարվել է մարդու, այդ պատճառով էլ Գարնան գալու հետ չի թռել Հյուսիս, և հենց որ Արևը տաքացրել է, նա հալվել է...»։

    «Հըմ... Տխուր պատմություն է, բայց դե պարզ է, որ իմ մասին չի։ Պապիկի մութ անցյալին դեռ կանդրադառնանք, իհարկե, բայց հիմա շարունակենք որոնումները...»։

    «Ձյունանուշիկը». հեքիաթ...

    «Չէ, էս մեկը որ հաստատ լրիվ ուրիշ «օպերայից» էր, մեր ընտանիքի հետ ակնհայտորեն ոչ մի կապ չունի...»։
    ...

    «Էհ, ոնց որ թե Գուգո պապիկն ուրիշ ոչինչ չի ուզում պատմել իմ ծագման մասին...»։

    – Աստվա՜ծ իմ,– հանկարծ տեղից վեր թռավ,– ով գիտի՝ հանդեսն արդեն ավարտվել է, պապն էլ ինձ է փնտրում...

    Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց երիտասարդին ու պոկվեց դեպի այն վայրը, որտեղ հանդեսն էր։ Հասավ հենց այն պահին, երբ բոլորն արդեն դուրս էին գալիս շենքից, Ձմեռ պապն էլ մոլորված այս ու այն կողմ էր նայում։ Շնչակտուր մոտեցավ պապին։
    ........

    – Պապ, ասել էիր, որ հենց տուն հասնենք, կխոսենք, ու դու կպատասխանես բոլոր հարցերիս։
    – Հա։
    – Ովքե՞ր են իմ ծնողները։
    Պապը միանգամից շփոթվեց, սպիտակ բեղերը սկսեցին անօգնական թրթռալ։ Ապա ձեռքով բեղերը շոյեց դեպի ներքև ու ասաց.
    – Հըմ... Երկար պատմություն է, Անուշ ջան...
    – Ոչինչ, ես ոչ մի տեղ չեմ շտապում, կարծեմ՝ դու էլ։

    «Ա՛յ մարդ, հանգիստ ապրում էինք, էլի, թե էդ անտեր հարցը որտեղի՞ց եկավ–մտավ գլուխը »:
    – Նախ ասեմ, որ հայրդ հասարակ մահկանացու էր, ու մահացել է հիվանդությունից։ Այն ժամանակներում մրսածությունից հաճախ էին մահանում։ Իսկ մորդ հետ ամուսնանալը նշանակում էր ընտրել հավերժական սառնամանիքը։ Նա ուղղակի չդիմացավ մեր կլիմային...
    – Իսկ մա՞յրս։
    – Մայրդ՝ իմ աղջիկը, թեև ավելի ուշ, բայց էլի վաղուց է մահացել։ Դու այդ ժամանակ շատ փոքր էիր։

    Ձյունանուշը հոգոց հանեց՝ դեմքին համակերպված հիասթափություն։
    – Ինչի՞ց է մահացել, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում, ամեն ինչ ուզում եմ իմանալ։ Ես մեր ընտանիքի մասին որոշ բաներ կարդացել եմ ինտերնետում, բայց դրանք պարզություն մտցնելու փոխարեն ամեն ինչ միայն ավելի խառնեցին գլխումս... Բացի դրանից, մորս մասին այդպես էլ ոչ մի խելքին մոտ ինֆորմացիա չգտա... Մեկ էլ մի բան չեմ հասկանում. ո՞նց կարող էր մայրս մահանալ, չէ՞ որ մենք անմահ ենք։
    – Անուշ ջան, էս կյանքում ամեն ինչ զարմանալիորեն փոխկապակցված է, ամեն ինչ իր իմաստն ու բացատրությունն ունի։ Գոյություն ունեն անխափան տիեզերական օրենքներ, և դրանց ցանկացած խախտում հանգեցնում է որոշակի հետևանքների։ Մարդիկ աշխարհ են գալիս որոշակի առաքելությամբ, դրանք բոլորի համար տարբեր են, բայց միշտ կան, իսկ դրանցից յուրաքանչյուր լուրջ շեղում արդեն խաթարում է համընդհանուր ներդաշնակությունը, խեղաթյուրում մարդու կյանքի ուղին, ու եթե հաշվի առնենք նաև այն, թե որքան փոխկապակցված է ամեն ինչ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե բազմաթիվ մարդիկ շեղվեն իրենց համար նախանշված ուղուց։ Դե, ճիշտն ասած, առանձնապես պատկերացնելու կարիք էլ չկա, առանց էդ էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջբոլորը։ Մի խոսքով՝ երԳիրը երԳիր չի... Բայց ոնց որ թե շատ շեղվեցի... Հա, ի՞նչ էի ասում...

    Մայրդ էլ ինձ ու քեզ նման ի ծնե անմահությամբ էր օժտված, ճիշտ է, բայց նա շեղվեց իր համար նախասահմանված ուղուց, որի հետևանքով կորցրեց անմահությունը։ Նա գայթակղվեց իշխանությամբ ու հարստությամբ, որոնք, իր կարծիքով, այնքան հզոր էին, որ ամեն դեպքում կապահովեին իր անմահությունը, սակայն անմահությունը երբեք էլ բացարձակ չի լինում. միշտ էլ լինում են «անցքեր», որոնց մեջից նպաստավոր հանգամանքների դեպքում դուրս է սողոսկում մահը։ Ես բազմիցս զգուշացրել եմ մորդ այդ ամենի մասին, բայց նա չափից դուրս շատ էր տարվել... Ոմանք ասում էին, որ դիվահար է եղել... Հետագայում նրա գործած չարիքները կործանեցին իրեն... Մեզ հետ ունեցած նրա ազգակցական կապի մասին պատմության մեջ որևէ հիշատակում չկա, քանի որ մեզնից անդարձ հեռանալուց ու նոր կյանք սկսելուց հետո նա ներկայացել է որպես լրիվ առանձին կերպար ու պատմության մեջ էլ մնացել է հենց այդ կերպարով՝ որպես չարի մարմնացում... Ես ինքս չէի ուզենա, որ մարդիկ քո բարի անունը որևէ կերպ նրա հետ կապեին։

    Ձյունանուշի դեմքին տխրության ու հիասթափության խառնուրդ–արտահայտություն էր հայտնվել... Փաստորեն, հերիք չի՝ մայրը մահացել է, դեռ մինչ մահանալն էլ թքած է ունեցել իր վրա, թողել–հեռացել է ու երբևէ չի հիշել իր գոյության մասին... Ու էդպիսի արատավոր համբավ...

    – Պապ, իսկ ի՞նչ կերպարով է նա հայտնի պատմությանը։ Ու ո՞նց է ստացվել, որ ես թեկուզ պատահաբար ոչինչ չեմ լսել նրա մասին...
    – Դե, դրա մասին ես հատուկ հոգացել եմ հենց սկզբից... Սպասիր, հիմա քեզ մի բան ցույց կտամ։

    Պապն անշտապ քայելով իջավ նկուղ, որտեղ այն նույն թաքստոցից հանեց կիսաճմրթված էջերի ոչ այնքան մեծ կույտ, ապա ներս մտնելով թոռնուհու մոտ, ասաց.
    – Հիշու՞մ ես Անդերսենի հեքիաթների գիրքը, որ տարիներ առաջ նվիրել էի քեզ։
    – Հա, ո՞նց չեմ հիշում, իմ ամենասիրելի գրքերից է։ Մինչև հիմա էլ երբեմն կարդում եմ։
    – Էդ գիրքը բեր։
    Ձյունանուշը մի քիչ զարմացավ, բայց անմիջապես նետվեց գիրքը բերելու։
    – Ահա։ Լավ էլ պահպանվել է։ Նկարներն էլ են շատ սիրուն։ Չնայած շատ եմ կարդացել, բայց էս գրքին միշտ հատուկ խնամքով եմ վերաբերվել։ Ճիշտ է, մեջից մի երեսուն էջ պակասում է, բայց դրանում ես մեղք չունեմ, հենց սկզբից է էդպես եղել։ Հիշու՞մ ես՝ երբ քեզ հարցրի, թե ուր են էդ էջերը, ասեցիր, որ դրանցում մի հեքիաթ է գրված, որը մեծական է, իսկ ես դեռ փոքր եմ, կմեծանամ, նոր կկարդամ։
    – Արդեն մեծացել ես,– ժպտաց պապը,– ահա այդ էջերը։ Կարող ես կարդալ։ Խնդրեմ, հարազատ մայրդ՝ իր ողջ փայլով։

    Ձյունանուշն անհամբերությամբ խլեց թղթերը և առաջին էջի վրա կարդաց հեքիաթի վերնագիրը՝ «Ձյունե թագուհին»...

    ...

    – Էհ...
    – Լավ, էդ ամենն արդեն հեռավոր անցյալ է, պատմություն։ Տխուր է, բայց դե ի՞նչ արած։
    – Պապ, ես նրա նման չեմ դառնա, չէ՞։
    Պապը կիսատխուր ծիծաղեց.
    – Չէ, դժվար։ Դու բոլորովին նման չես նրան։
    – Լսիր, բայց, գիտե՞ս, ես քեզ հետ համաձայն չեմ էն հարցում, որ մորս հետ իմ ազգակցական կապն արժե թաքցնել։ Թող մարդիկ իմանան, ի՞նչ կա որ։ Ես հո պատասխանատու չե՞մ նրա արարքների համար։ Համենայնդեպս, ես չեմ ամաչում էդ փաստից։ Իսկ դու՞։
    – Ես էլ, ես ընդամենը քո պատվի մասին էի մտածում։
    – Դե ուրեմն հաջորդ Նոր տարվանից մարդիկ նոր ու հետաքրքիր տեղեկություններ կիմանան Ձմեռ պապիկի ու Ձյունանուշի կյանքից։
    – Բուկլետներիդ համար նոր սենսացիոն նյութ գտար, հա՞, ավազակի մեկը,– ծիծաղեց Ձմեռ պապը՝ թոռնուհու ծամը քաշելով։
    – Հա, իսկ ի՞նչ կա որ, ինչքան շատ հետաքրքիր անակնկալներ լինեն, էնքան լավ։ Դե լավ, ես գնամ հաջորդ տարվա համար նոր երգեր գտնեմ, քաշեմ, որ սովորեմ`«Տոնածառ ջան, տոնածառ»–ի փոխարեն։ Ձյունանշաձողը պետք է միշտ բարձր պահել։
    ............................

    Որոշ ժամանակ անց երկնքից երեք բուկլետ ընկավ՝ մեկը տոնածառ զարդարելու մասին խորհուրդներով, մեկը՝ Ձյունանուշի ծագման համառոտ պատմությամբ, մյուսն էլ... դատարկ. մեջն ինչ ուզում եք՝ գրեք։

    Վերջ
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.12.2009), cold skin (18.12.2009), Ingrid (31.03.2013), Աբելյան (05.01.2010), Դատարկություն (17.12.2009), Դեկադա (18.12.2009), Լուսաբեր (17.12.2009), Ռուֆուս (18.12.2009), Փոքրիկ (17.12.2009), Ֆոտոն (18.12.2009)

  21. #45
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)

    Հրաշք հեքիաթ էր առաջին անգամ էր, որ մի շնչով ու անհամբեր կարդացել եմ: Ընտիր ա

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Չհեքիաթային հեքիաթներ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.11.2015, 12:15
  2. Հեքիաթներ ոչ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 280
    Վերջինը: 03.12.2012, 23:06
  3. Հեքիաթներ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 01.06.2010, 02:35
  4. Անհայտ նամակ
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 30.12.2006, 14:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •