Իրականում այդքան էլ դժվար չէ օբյեկտիվ գնահատական տալ ինքներս մեզ, միայն պետք է ներքին ազնվություն ունենալ, շատ բաներ կան, որ նույնիսկ ներքուստ մարդու էգոն թույլ չի տալիս ինքն իրեն խոստովանել, մարդ սկսում է ինքնախաբեությամբ զբաղվել և արդյունքում դառնում է, որ նա ոչ օբյեկտիվորեն գերագնահատում է իրեն: Իսկ թերագնահատումը իմ կարծիքով իր փոքր տեսակի մեջ բավականին օգտակար կարող է լինել, եթե դու միշտ ինքդ քեզ մի փոքր թերագնահատում ես, ուրեմն ձգտում ես էլ ավելի կատարյալի, այսինքն զարգանալու առաջ գնալու բոլոր նախադրյալները կան, մնում է այսքանից հետո միայն գործել, այլ ոչ թե ինքներս մեզ վատաբանելով ման գալ ու ասել. "Հա ինչ էս էլ ես եմ, ուզում եք սիրեք, ուզում եք՝ չէ, մեկա չեմ փոխվի, կարամ, բայց հավես չկա", սա իրոք դեգրադացիայի կտանի:

Ձայնալարի հետ համաձայկն եմ, միայն ես նրա փոխարեն երկու սինուսոիդ կգծեի, որոնց հաճախությունները կարող են փոփոխվել՝ նրանք կամ ավելի հաճախ կհանդիպեն կամ էլ ավելի հազվադեպ