Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
Ամեն գնահատման սանդղակ ունի իր կառուցվածքը, միավորները, վերին ու ստորին սահմանները: Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ինքնագնահատման սանդղակը: Կան մարդիկ, որոնք չափազանց ավել են իրենց արժեվորում, և մարդիկ էլ՝ որոնք թերագնահատում են իրենց: Ինչո՞վ է դա պայմանավորված, որտեղի՞ց է գալիս, կամ ո՞րն է այդ չափը, որից անցնելը գերագնահատումն է, և որին չհասնելը՝ թերագնահատումը: Ինչպիսի՞ն են այդ 2 կատեգորիաներին պատկանող մարդիկ ու նրանց փոխհարաբերությունները զանազան միջավայրներում:
Միքիչ գրեմ էլի: Իմ համեստ կարծիքով, ցանկացած պրոցեսի ճիշտ կազմակերպման համար օբյեկտիվ գնահատական անհրաժեշտ պայման է: Ասել կուզեմ, ասենք, եթե ես սեղան եմ պատրաստում, պետք է կարողանամ օբյեկտիվորեն գնահատել իմ սեղանի առավելություններն ու թերությունները կատարելագործելու համար իմ սեղանների արտադրությունը, արդեն արտադրված սեղանի գինը, օգտագործման ոլորտը, սպառողին և այլն որոշելու համար: Նույնն էլ մարդն է, եթե ուզում ես հասարակության մեջ ճիշտ տեղդ գտնել, կատարելագործվել և այլն, պետք է կարողանաս գնահատել ինքդ քեզ:

Ինչ վերաբերում է իրենք իրենց գերագնահատողներին ու թերագնահատողներին իմ կարծիքով շատ դեպքերում էդ երկու հատկությունները մարդկանց մեջ համընկնում են:
Այսինքն էն մարդիկ, որ շատ ինքնահավան են թվում, շրջապատին և միգուցե իրենք իրենց, իրականում միևնույն ժամանակ նաև բարդույթներ ունեն: Դիագրամի տեսքով ես այսպես եմ պատկերացնում՝ օբյեկտիվ գնահատականը ինչ-որ ուղիղ հորիզոնական գիծ է, իսկ մեր կարծիքը դրա շուրջ տատանվող սինուսոիդ. որքան փոքր է սինուսոինդի ամպլիտուդը, այնքան մոտ է մեր կարծիքը ինքներս մեր մասին իրականությանը և հակառակը: