User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Ինքնագնահատական

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինքնագնահատական

    Ամեն գնահատման սանդղակ ունի իր կառուցվածքը, միավորները, վերին ու ստորին սահմանները: Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ինքնագնահատման սանդղակը: Կան մարդիկ, որոնք չափազանց ավել են իրենց արժեվորում, և մարդիկ էլ՝ որոնք թերագնահատում են իրենց: Ինչո՞վ է դա պայմանավորված, որտեղի՞ց է գալիս, կամ ո՞րն է այդ չափը, որից անցնելը գերագնահատումն է, և որին չհասնելը՝ թերագնահատումը: Ինչպիսի՞ն են այդ 2 կատեգորիաներին պատկանող մարդիկ ու նրանց փոխհարաբերությունները զանազան միջավայրներում:

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն գնահատման սանդղակ ունի իր կառուցվածքը, միավորները, վերին ու ստորին սահմանները: Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ինքնագնահատման սանդղակը: Կան մարդիկ, որոնք չափազանց ավել են իրենց արժեվորում, և մարդիկ էլ՝ որոնք թերագնահատում են իրենց: Ինչո՞վ է դա պայմանավորված, որտեղի՞ց է գալիս, կամ ո՞րն է այդ չափը, որից անցնելը գերագնահատումն է, և որին չհասնելը՝ թերագնահատումը: Ինչպիսի՞ն են այդ 2 կատեգորիաներին պատկանող մարդիկ ու նրանց փոխհարաբերությունները զանազան միջավայրներում:
    Միքիչ գրեմ էլի: Իմ համեստ կարծիքով, ցանկացած պրոցեսի ճիշտ կազմակերպման համար օբյեկտիվ գնահատական անհրաժեշտ պայման է: Ասել կուզեմ, ասենք, եթե ես սեղան եմ պատրաստում, պետք է կարողանամ օբյեկտիվորեն գնահատել իմ սեղանի առավելություններն ու թերությունները կատարելագործելու համար իմ սեղանների արտադրությունը, արդեն արտադրված սեղանի գինը, օգտագործման ոլորտը, սպառողին և այլն որոշելու համար: Նույնն էլ մարդն է, եթե ուզում ես հասարակության մեջ ճիշտ տեղդ գտնել, կատարելագործվել և այլն, պետք է կարողանաս գնահատել ինքդ քեզ:

    Ինչ վերաբերում է իրենք իրենց գերագնահատողներին ու թերագնահատողներին իմ կարծիքով շատ դեպքերում էդ երկու հատկությունները մարդկանց մեջ համընկնում են:
    Այսինքն էն մարդիկ, որ շատ ինքնահավան են թվում, շրջապատին և միգուցե իրենք իրենց, իրականում միևնույն ժամանակ նաև բարդույթներ ունեն: Դիագրամի տեսքով ես այսպես եմ պատկերացնում՝ օբյեկտիվ գնահատականը ինչ-որ ուղիղ հորիզոնական գիծ է, իսկ մեր կարծիքը դրա շուրջ տատանվող սինուսոիդ. որքան փոքր է սինուսոինդի ամպլիտուդը, այնքան մոտ է մեր կարծիքը ինքներս մեր մասին իրականությանը և հակառակը:

  3. #3
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    Երբեք չեմ սիրել ու չեմ կարողացել ինձ ու իմ արարքները/աշխատանքները գնահատել հաստատ վատ է, բայց ի՞նչ անեմ, չեմ կարողանում... իսկ թե փորձում եմ, սովորաբար թերագնահատում եմ (համեմատած կողմնակի կարծիքների հետ)…
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    Միշտ երբ որ արածս աշխատանքի վերաբերյալ գնահատականս լինումա դրական՝ ապա մասսայի կարծիքնա լինում բացասական, իսկ երբ արածիս վերաբերվում եմ բացասական և գոհ չեմ ինքս ինձնից՝ արի ու տես, որ մասսան գոհա

  5. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    Ինքդ քեզ մի քիչ թերագնահատել, կամ մի քիչ գերագնահատելու դեպքում շատ վատ բան չեմ տեսնում, քանի որ իրոք շատ դժվար է ինքդ քեզ այսպես ասած կողքից նայել ու կարողանալ ճիշտ գնահատական տալ քո արարքներին…

    Խնդիրը նրանում է, որ շատերը չափից դուրս շատ են գերագնահատում, կամ թերագնահատում իրենց: Շատ թերագնահատողները շատ մեծ բարդույթների տեր, անհամարձակ մարդիկ են… իրենք մշտապես կախված են շրջապատի կարծիքից:
    Սովորաբար իրենք իրենց շատ գերագնահատող մարդիկ իրենց կյանքի ընթացքում միայնակ են մնում, հենց այն պատճառով, որ համարում են, որ այս կամ այն մեկը իրենց կողքին լինելու արժանի չէ: Բացի դրանից, նրանք չեն ձգտում ավելի կատարելագործվել, այսինքն` միշտ էլ նույն ինքնահավանն են մնում` շատ դեպքերում հասարակության կողմից չհասկացված ու մերժված…

    Ամեն դեպքում պետք է աշխատես ինքդ քեզ վրա, որ լավագույն տարբերակին հասնես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    Եթե մեկը գտնում է, որ դու քեզ գերագնահատում ես, շատ հավանական է, որ նա քեզ թերագնահատում է:
    Եթե մեկը գտնում է, որ դու քեզ թերագնահատում ես, շատ հավանական է, որ նա քեզ գերագնահատում է:
    Ընդհանրապես, էդ գնահատականները շատ հարաբերական բաներ են, ու ոչ ոք իրավունք չունի ասելու, թե դիմացինի ինքնագնահատականն ինչպիսին է, որքան էլ որ ակնհայտ լինի այն:

  7. #7
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    Իրականում այդքան էլ դժվար չէ օբյեկտիվ գնահատական տալ ինքներս մեզ, միայն պետք է ներքին ազնվություն ունենալ, շատ բաներ կան, որ նույնիսկ ներքուստ մարդու էգոն թույլ չի տալիս ինքն իրեն խոստովանել, մարդ սկսում է ինքնախաբեությամբ զբաղվել և արդյունքում դառնում է, որ նա ոչ օբյեկտիվորեն գերագնահատում է իրեն: Իսկ թերագնահատումը իմ կարծիքով իր փոքր տեսակի մեջ բավականին օգտակար կարող է լինել, եթե դու միշտ ինքդ քեզ մի փոքր թերագնահատում ես, ուրեմն ձգտում ես էլ ավելի կատարյալի, այսինքն զարգանալու առաջ գնալու բոլոր նախադրյալները կան, մնում է այսքանից հետո միայն գործել, այլ ոչ թե ինքներս մեզ վատաբանելով ման գալ ու ասել. "Հա ինչ էս էլ ես եմ, ուզում եք սիրեք, ուզում եք՝ չէ, մեկա չեմ փոխվի, կարամ, բայց հավես չկա", սա իրոք դեգրադացիայի կտանի:

    Ձայնալարի հետ համաձայկն եմ, միայն ես նրա փոխարեն երկու սինուսոիդ կգծեի, որոնց հաճախությունները կարող են փոփոխվել՝ նրանք կամ ավելի հաճախ կհանդիպեն կամ էլ ավելի հազվադեպ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    դու քեզ մի գնահատի, թող ուրիշները գնահատեն
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #9
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    դու քեզ մի գնահատի, թող ուրիշները գնահատեն
    եթե դու ինքդ քեզ չգնահատես, չսիրես ու չհարգես, ոչ ոք էլ չի գնահատի, ոչ էլ կհարգի կամ կսիրի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    դու քեզ մի գնահատի, թող ուրիշները գնահատեն
    Ուրիշների կարծիքը պետք է հաշվի առնել, բայց վերջին ատյանը դու ես:

  11. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    լավ, համոզեցիք
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #12
    Սկսնակ անդամ devil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2007
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագնահատական

    Հոգեբանները գտնում են, որ մարդիկ ինքնագնահատականներ տալիս օգտվում են հետևյալ համակարգից /միգուցե դա չգիտակցելով, բայց օգտվում են/.
    ինքնագնահատականը=ստացված արդյունքը/այդ արդյունքը ստանալու համար կատարված ջանքերին
    Այսինքն մենք մեզ գնահատելիս միշտ համեմատում ենք ուրիշների հետ, փորձում ենք տեսնել, թե նույն գործողությունը կատարելու համար մենք որքան ջանքեր ենք թափում և որքան ջանքեր են թափում ուրիշները: Փաստորեն, որքան քիչ ջանքերով ենք կարողանում հասնել որևէ արդյուքնի, այնքան մեր ինքնագնահատականը բարձրանում է: Իսկ ինչ վերաբերում է գնահատելու կամ թերագնահատելուն, ապա սա նույնպես բնական հոգեբանական պաշտպանական մեխանիզմի մի մասն է կազմում: Երբեմն դա շրջապատի մարդկանց սխալ գնահատականների արդյունքն է: Երբեմն արտաքինից թվում է, թե մարդիկ իրենց գերագնահատում են և մեծ կարծիք ունեն իրենց մասին, սակայն ավելի խորը շփվելով նրաՆց հետ` անձամբ ես բազմիցս համոզվել եմ, որ դա ընդամենը դիմակ է, արտաքին սքեմ, իսկ իրականում նրանք թերագնահատում են իրենց, սակայն շրջապատին անպայման փորձում են ցույց տալ իրենց գերակայությունը: Լինում են նաև հակառակ դեպքեր, երբ թվում է թե մարդիկ թերագնահատում են իրենց, սակայն իրականում նրանք ընդամենը համեստ են, սակայն շատ ինքնավստահ են և գիտեն իրենց հնրավորությունների սահմանները: Այս դեպքերում միշտ պետք է հիշել, որ մարդկանց գնահատել միայն առաջին հայացքից անկարելի է, քանի որ թերությունները քողարկվում են շողոքորթության շղարշով, իսկ առաքինությունները համեստության քողով:
    www.ForStudents.am
    Լավագույն ուսանողական պորտալ:

    Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինքնագնահատական, ինքնագնահատականի վրա ազդող գործոնները
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.04.2015, 23:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •