User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Դմիտրիյ Մեդվեդեվ

  1. #1
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դմիտրիյ Մեդվեդեվ

    ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՐԴՎԵՑ

    Դմիտրի Մեդվեդեւը այսօր երդվեց եւ պաշտոնապես մտավ Կրեմլ:

    Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը:

    Մեդվեդեւը, որը երկրի վարչապետի առաջին տեղակալն էր, նախագահ է ընտրվել մարտի 2-ին անցկացված ընտրություններում: Ըստ ՌԴ ԿԸՀ-ի` Դմիտրի Մեդվեդեւը ստացել է ընտրողների ձայների 70.28 տոկոսը:

    Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին աջակցության համար:
    5446.jpg

    Ա1+

    Ի՞նչ կարծիք ունեք այս քաղաքական գործչի մասին: Ի՞նչ ակնկալել նրանից: Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանը Մեդվեդեվի նախագահության օրոք: Կդառնա՞ արդյոք Մեդվեդեվը երկրի միանձնյա ղեկավար, թե՞ կզգացվի Պուտինի ազդեցությունը նրա կառավարմանը: Եվ վերջապես ի՞նչ է սպասվում Ռուսաստանի և անդրկովկասյան տարածաշրջանի պետությունների՝ մասնավորապես Հայաստանի հարաբերություններին:

  2. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Չայլդ, նենց լավ ես վերնագիրը գրել` ԴմիտրիՅ

    Պուծինի կուկունա: Ուրիշ ոչինչ:

  3. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Ավելի ճիշտ սենց
    Դմիտրի Մեդվեդեւ արջուկ խաղալիքը այսօր երդվեց եւ պաշտոնապես մտավ Կրեմլ:

    Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը:

    Մեդվեդեւ արջուկ-խաղալիքը, որը երկրի վարչապետի առաջին տեղակալն էր, նախագահ է ընտրվել մարտի 2-ին անցկացված ընտրություններում, սակայն, դա երկրի իրական նախագահ է մնում ՎՎ Պուտինը, և շարունակելու է հանգիստ պաշտոնավարել, իսկ Արջուկ-խաղալիքը մեկմեկ պաշտոնական թղթերկստորագրի: Ըստ ՌԴ ԿԸՀ-ի` Դմիտրի Մեդվեդեւը ստացել է ընտրողների ձայների 70.28 տոկոսը: Դե չեղած տեղից կաղամբն էլ ա միրգ Էլ ում ընտրեին խեղճերը՞՞՞

    Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին աջակցության համար: Նօ Կօմենթս
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    սերժիկին չի հրավիրել չէ՞: Կարողա՞ իմանաք՝ անկոչ հյուրի նման գնացել ա՞, թե չե
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    սերժիկին չի հրավիրել չէ՞: Կարողա՞ իմանաք՝ անկոչ հյուրի նման գնացել ա՞, թե չե
    Չէ դեսպաննա ներկա եղել մեր

  6. #6
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Իմ կարծիքով շատ կարճ ժամանակում կհամոզվենք Մեդվեդեվի խաղալիք չլինելու հանգամանքում: Համոզված եմ, որ Ռուսաստանին լուրջ բարեփոխումներ են սպասվում: Հուսով եմ՝ Մեդվեդեվը ավելի ժողովրդավարական լիդեր կլինի և կաշխատի ընդդիմության հետ, խոսքս ժիրինովսկիազյուգանովական կեղծ ընդդիմության մասին չէ:

  7. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ դեսպաննա ներկա եղել մեր
    Յա՜ խեղջ երեխու երեսի պադոշը մաշվել ա հա՞, փող էլ չունի նորը առնի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #8
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով շատ կարճ ժամանակում կհամոզվենք Մեդվեդեվի խաղալիք չլինելու հանգամանքում: Համոզված եմ, որ Ռուսաստանին լուրջ բարեփոխումներ են սպասվում: Հուսով եմ՝ Մեդվեդեվը ավելի ժողովրդավարական լիդեր կլինի և կաշխատի ընդդիմության հետ, խոսքս ժիրինովսկիազյուգանովական կեղծ ընդդիմության մասին չէ:
    Լօօլ , Հով դու Ռուսաստանի ԱԺՄ-ից ոնց որ լինես

  9. #9
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով շատ կարճ ժամանակում կհամոզվենք Մեդվեդեվի խաղալիք չլինելու հանգամանքում: Համոզված եմ, որ Ռուսաստանին լուրջ բարեփոխումներ են սպասվում: Հուսով եմ՝ Մեդվեդեվը ավելի ժողովրդավարական լիդեր կլինի և կաշխատի ընդդիմության հետ, խոսքս ժիրինովսկիազյուգանովական կեղծ ընդդիմության մասին չէ:
    Child ջան, դա մոտավորապես նույնն ա, որ ասես, Արթուր Բաղդասարյանը շուտով կդառնա ընդդիմություն:
    Տենց հուսալով էլ մնալու ենք, որ իրանցից մեկը կարող ա խելքի գա ու հասկանա ինչա արել էսքան տարի:
    Իրականում, բոլոր այն մարդկանց շահերը, որոնք իրար հետ ընտրվում, աշխատում, համընկնում են:
    Ինչի պետք ա Արջուկ-խաղալիքը ինչ-որ իրա գլխից վեր գործեր բռնի, սկսի դժվարությունների մեջ մտնել, ինչ-որ ժողովրդի համար՞՞՞ Հենա , իրան սենց էլ ա լավ:
    Նույնն էլ մեր մոտ ա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. #10
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Ախր Ռուսաստանը Հայաստան չի, էնտեղ չի կարող Ուկրաինայի կամ Վրաստանի նման հեղափոխություն լինել: Հսկա երկիր ա, քաղաքական իրավիճակի սրումը կարողա հանգեցնի տնտեսության անկայունությանը, ինչը շատ լուրջ և անդառնալի ազդեցություններ կարող է ունենալ Ռուսաստանի և նրանից կախված որոշ երկրների վրա: Ռուսաստանում իշխանափոխությունը պետք դանդաղ և առանց ցնցումների անել:

  11. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր Ռուսաստանը Հայաստան չի, էնտեղ չի կարող Ուկրաինայի կամ Վրաստանի նման հեղափոխություն լինել: Հսկա երկիր ա, քաղաքական իրավիճակի սրումը կարողա հանգեցնի տնտեսության անկայունությանը, ինչը շատ լուրջ և անդառնալի ազդեցություններ կարող է ունենալ Ռուսաստանի և նրանից կախված որոշ երկրների վրա: Ռուսաստանում իշխանափոխությունը պետք դանդաղ և առանց ցնցումների անել:
    Ես չեմ ասում հեղափոխություն անեն: Պետք էլ չի: Կարելի է անել հանգիստ իշխանափոխություն, ինչպես գերմանիայում, ֆրանսիայում……
    Իրանց պրոբլեմը էն է, որ իրենք չունեն իրական օպոզիցիա ու օպոզիցիոն լիդեր:
    Իրենց մոտ էլ է գաղափարակն ճգնաժամ: Չկան զարգացած կուսակցական համակարգ, չկան հասուն կուսակցություններ, որոնք իրարից տարբերվեն հստակ գաղափարախոսությամբ:

    Այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ կարիք էլ չունեն ինչ-որ բան փոխելու, չեն էլ հասկանում, որ վատ վիճակում են, մի հատ նայեք իրենց մարզերում ինչ ա կատարվում………
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 07.05.2008, 16:17:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #12
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Կան , լավ էլ կան ՝ Կասյանով:

  13. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    պատկերացնում եք` ով ա Պուտինը. ինքը նույնիսկ նախագահ ստորադաս ունի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դմիտրիյ Մեդվեդեվ

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Լօօլ , Հով դու Ռուսաստանի ԱԺՄ-ից ոնց որ լինես
    Եր, Սերժին չեն հրավիրել, շատ հնարավոր ա, որ Ռուսաստանում բարեփոխումներ են սկսվել


    ԱՆՀՐԱՎԵՐ



    Այսօր Կրեմլում տեղի է ունենալու ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երդման արարողությունը, որին Սերժ Սարգսյանը հրավիրված չէ: Մինչեւ երեկ ուշ երեկո մեզ չհաջողվեց պարզել, թե Հայաստանից ինչ պատվիրակություն է մեկնելու Մոսկվա` մասնակցելու Մեդվեդեւի ինաուգուրացիային, եւ ով է գլխավորելու պատվիրակությունը: Այս հարցերին համառորեն չէին պատասխանում ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարության մամուլի բաժինների ներկայացուցիչները` մեկը մյուսի վրա գցելով այդ պարտավորությունը: Ավելի ուշ Կրեմլին մոտ կանգնած մեր աղբյուրներից պարզեցինք, որ ՀՀ նախագահի անունով որեւէ հրավեր (ինաուգուրացիաների հրավերները, որպես կանոն, ուղարկվում են տվյալ երկրի նախագահի անունով) Հայաստան չի ուղարկվել: Իսկ երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հետաքրքրվել է, թե ինչու հրավեր չի ուղարկվում, նրանց պատասխանել են, որ հիմնվելով ընդհանուր արարողակարգի վրա, համաձայն որի` ԱՊՀ երկրների նախագահները մասնակցում են ՌԴ նախագահի երդման արարողությանը, Սերժ Սարգսյանը կարող է առանց հրավերի էլ գնալ: Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՊՀ բազմաթիվ այլ երկրների նախագահներ պատշաճ կարգով հրավիրվել են Մեդվեդեւի ինաուգուրացիային: Եւ սա առաջին դեպքն է, երբ Հայաստան նման հրավեր չի ուղարկվել:


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •