Ի սրտե շնորհավորում եմ բոլորին մայիսյան փայլուն հաղթանակների առթիվ: Բեռլինի գրավում, Շուշիի ազատագրում, Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա. մեր փայլուն հաղթանակների շարանը:
Մեր բոլոր կենդանի լեգենդներին` Երկրորդ համաշխարհայինի և արցախյան ազատամարտի վետերաններին ցանկանանք ամենալավն ու բարին, բազում ժպիտներ, խաղաղ երկինք, վաստակած արժանի հանգիստ, ... շարունակելի...
Փառք ու պատիվ նրանց, որքեր ընկան մարտում, նրանց, ովքեր այսօր զրկված են կյանքը լիարժեք վայելելու հնարավորությունից, նրանց, ովքեր կենդանի են և մերօրյա կենդանի փայլուն օրինակներ են մեր սերնդի համար: Վառ պահենք մեր հիշողության և գիտակցության մեջ անանուն բոլոր այս մարդկանց, գիտենանք նրանց տեղն ու արժեքը, գնահատենք ճիշտն ու վեհը, շարունակենք նրանց գործն ու ստեղծենք հզոր Հայաստան,փորձենք արժանի լինել նրանց արյանը:
Եվ երբե՛ք, երբե՛ք չմոռանանք, հակառակը` հաճախակի մտաբերենք, որ նրանց ենք պարտական մեր վայելած յուրաքանչյուր վայրկյանի համար...Խոնարհվում ենք...