Ինչպե՞ս գտնել աշխատանք, երբ չունես համապատասխան թիկունք (ծանոթ) և աշխատանքային փորձ…
Բոլորս էլ ԲՈՒՀ-երը ավարտելուց հետո կամ մինչ այդ մի օր կանգնում ենք աշխատանք գտնելու խնդրի առաջ: Ո՞րն է լուծումը… Մի ժամանակ գործատուները պահանջում էին, որ իրենց ապագա աշխատակիցները լինեն երիտասարդ ու բարետես, ցանկացած աշխատանքի դեպքում, նույնիսկ հավաքարարի ցանկալի կամ պարտադիր էր օտար լեզվի իմացությունը…Հիմա, փառք աստծո, փոքր ի շատե այդ "բարետեսության" խնդիրը մղվել է ետին պլան, բայց առաջնային է դարձել աշխատանքային փորձը, ինչպես նաև համապատասխան գիտելիքների առկայությունը: Գիտելիքները գնահատվում են ու դա հնարավոր չի ժխտել: Բայց միայն դա բավարար չէ, աշխատանքային փորձը պարտադիր է: Ինչպե՞ս վարվել, եթե ոչ ոք չի ցանկանում հնարավորություն տալ ձեռք բերելու աշխատանքային փորձ: Ի վերջո, հո մարդիկ աշխատանքային փորձով չե՞ն ծնվում:
Ի՞նչ եք մտածում ներկայիս աշխատաշուկայի մասին:
Էջանիշներ