" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
ինձ թվում է վատ առիթ չէր մարդկանց կոփվելու համար. հեծանիվ քշել` ունենալով համբերություն, սպասել նրանց ովքեր ետ էին ընկնում, նեղ տարածքում սառնամիքին քնել` վայելելով մարդկանց խռոցները, դիմանալ հոգեբանական ագրեսիային Ալավերդիյում և Թեղուտում, միաժամանակ քաջություն ունենալով `շնչել Ալավերդու օդը,որոշ մասնակիցների դեպքում ֆիզիկական տրավմաներին դիմանալ /մեկը վնասել էր գլուխը,մեկ ուրիշը ձեռքը/:
Ընդհանուր առմամբ, կարծում եմ վատ չէրհաշվի առնելով, որ առաջին փորձն էր այսպիսի ծավալներով հեծանվարշավ կազմակերպելու:
Թեղուտից ետ վերառադարնալը դա կապված էր անվտանգության հետ/Զարուհի Փ.-ն նույնպես կողմ էր այդ որոշմանը/:Ես հասկանում եմ, որ մնալով ավելի շատ բան կարող էինք անել: Ձմեռվա Թեղուտի այցի Համեմատ` այս անգամ կարծում եմ առաջընթաց կար` վերջապես ստացվեց կապ հաստատել այն մարդկանց հետ, ովքեր դեմ էին հանքի շահագործմանը:
Թեղուտի հասարակությանը մասնատված է մասերի`
- նրանք ովքեր բավականապես տեղեկացված ԵՆ միանշանակ դեմ են անտառի վերացմանը,
- նրանք ովքեր նեյտրալ
մոտեցում ունեն այսինքն ցանկացած այլընտրանքային աշխատանքի առկաության դեպքում դեմ կլինեին անտառի վերացմանը,- նրանք ովքեր ցանկանում են, որ հանքը շահագործվի,հիմնականում նախատեսելով որ հետագայում կթողնեն կգնան այդ տարածքներ կամ ուղղակի անտեղյակ լինել իրականում ինչ է սպառնում նրանց և նրան երեխաների առողջությանը:
Այս մասնատվածությունը բերում է լարված միջավայրի ստեղծման, մարդիկ վախեցած են թե իրարից, թե բազամիլիարդանոց օգուտ սպասող կոռպորացիայից , որը չի կանգնի ոչինչի առջև, որպիսզի իր գրպանները հարստացնի, իսկ Հայաստանը դառնա մահվան գոտի: Դրանով էլ պայմանավորված է առաջին մասի լռությունը և հակառակը .
ովքեր ուզում էին, որ շահագործվի հանքը գերակտիվ էին, իդեպ այն մարդիկ ովքեր կողմ էին ասում էին նաև, որ այդ ակտիվ բանավիճողները ովքեր սպասում էին մեր ավտոբուսին նույնիսկ Թեղուտից էլ չէին այլ հատուկ մարդիկ են, ովքեր ունակ են ակտիվ վեճ տանելու և դրա համար ստանում են վարձատրություն, իդեպ այս մարդկանց նաև բերել էին անցյալ մեր այցի ժամանակ`ձմռանը:
Այն ոսկե միջուկը, իսկական գյուղացին.. ով սիրում է իր հայրենի հողը և երբեք չի փոխարինի բերրի հողը. հարյուրավոր հեկտարներով անտառը, զուլալ գետերը, կենդանական աշխարհը ` ծանր մետաղներով լցված մի պոչամբարի ,որը անեծք կլինի թե ներկա թե հետագա սերունդերի համար:Գյուղացին սիրում է իր հողը, որի վրա իր պապերնեն աշխատել, դա իր Հայրենիքն է, իր սննունդի աղբյուրը իր փրկիչը, գյուղացին խնամում է հողը իր երեխու նման և նրա համար այդ ամենը սպանել և վերացնել դա հանցագործությունն է:
Մենք պետք է լինենք Թեղուտցիների հետ, այդ մարդկանց կյանքը վտանգված է բոլոր դեպքերում, թե եթե չպայքարեն և հանքը շահագործվի թե եթե փորձեն պայքարել ընդդեմ մեծ ուժերի:
"Ես գյուղացի եմ և գյուղացի էլ մնալու եմ, ես չեմ գաղթելու այստեղից . այս հողերի և անտառի շնորհիվ է որ մենք կարող ենք այստեղ ապրել, եթե չլինի արտովայրը ինչպես ենք կարողանալու պահել անասուներին. եթե հողը թունավորված լինի ինչպես է ապրելու գյուղացին" այսպես է մտածում գյուղի բնակիչներից մի կին,"խաբելու էն և գյուղացին մնալու է առանց ոչինչ" ասում է մի այլ մարդ, նրանց հաջորդ քայլը լինելու է ժողով որտեղ համախմբվելու են բոլոր նրանք ովքեր դեմ են հանքի շահագործման..սակայն շատերը վախեցած են
...
...
Ավելացվել է 13 րոպե անց
ժողովուրդ ինչ որ մեկը կարող ա տեսած լինի ավտոբուսով ետ գալուց վրանի արծաթագույն երկար տոպրակ ու իրա ամրացնելու փայտիկները առանձին կրկին արձաթագույն երկար տոպրակի մեջ?եթե տեսել եք խնդրում եմ գրեք..
իդեպ ինչ որ մեկը իր գլխարկն է մոռացել կապույտ գույնի
Վերջին խմբագրող՝ Grieg: 11.05.2008, 23:42: Պատճառ: Գրառման ավելացում
...
Բարի վերադարձ բոլոր արշավորդներին:
Ժողովուրդ, էն օրը մի միտք ա ծագել մոտս: Ասում եմ շապիկներ պատվիրենք Թեղուտը փրկելու թեմայով ու ամռանը կրենք, կարծում եմ սա էլ հասարակության ուշադրությունը գրավելու մի տարբերակ է: Ի՞նչ կասեք![]()
Ես ինքս շուտով մի էդպիսի շապիկ սարքելու եմ իմ համար![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
հա շապիկներ ժամանակին պատրաստել ենք բայց քիչ քանակությամբ/ֆինանսների հետա կապված/ , կարծում եմ եթե ցանկացողներ էլի լինեն կարելի ա ֆիրդուսից մեծաքանակ սպիտակ շապիկներ գնել /երևի կարժենա մոտ 800-1000 դր./ , պետք է ներկ որը հագուստի վրա կմնա և մի հոգի ով կկարողանա տռաֆարետ վատմանի միջոցով նկարել շապիկի վրա.. նախ տեսնենք քանի հոգի կցանկանա այդպիսի շապիկներ, ցանկացողները թող ձեռ բարձացնեն այս թեմայում
Ավելացվել է 2 րոպե անց
մասնակիցներին` եթե ունեք Թեղուտի անտառի լուսանկներ խնդրում եմ շտապ ուղարկել ինձ, շնորհակալություն![]()
Վերջին խմբագրող՝ Grieg: 12.05.2008, 12:25: Պատճառ: Գրառման ավելացում
...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ