Մի քանի օր առաջ Մամուլի ազատության օրն էր։ Ըստ իս, այդ օրը մեզ հետ կապ չունի այնքան, որքան ասենք Զիմբաբվեի անկախության օրը, որովհետև երկուսն էլ մեր իրականության ու մեզ հետ կապ չունեն։
Այդ օրը ընդունված է խոսել մամուլի խնդիրներից, առաքելությունից, բարեփոխումներից։ Իմ հիշելով, այդպես եղել է միշտ՝ ինչ սկսել ենք նշել այդ օրը։ Ես նույնիսկ մի հատ ավանդույթ ունեմ՝ հաշվում եմ, թե քանի հոգի է այդ օրը հարցազրույց վերցրել Ազգի Հակոբ Ավետիքյանից։ Ավետիքյանը հարմար խոսացող է և ընդդիմադիրների և իշխանամետների համար։ Այդ պատճառով, նրա «տոնական» հարցազրույցները գրեթե նույնչափ ավանդական են, որքան նախագահի խոսքը՝ Ամանորի գիշերը։
Այս թեմայում առաջարկում եմ քննարկել այլ բան։ Պարզ է՝ այսօր հասարակությունը լրագրողներին չի վստահում։ Չի հարգում։ Առանձին լրատվամիջոցների նկատմամբ էլ ունի ծայրահեղ վատ վերաբերմունք։ Ինչ անել....
Էջանիշներ