Սոնա թվում է թե դու հիմա պիտի երջանիկ լինեսբայց իրականում դու հիմա շատ ավելի ես մտահոգ ու մի տեսակ նեղված երևում
Ուզում եմ քեզ մի փոքրիկ հեքիաթ պատմեմ, հուսով եմ դուրդ կգա...
Լինում է չիլինում, մի աղջիկ է լինում։ Ապրում է այս աղջիկը ճենապակե դղյակում, ուր ամեն ամեն ինչ այնքան սեփական ու հարազատ էր, այնքան մաքուր ու իրական։ ՄԻայն մի բան էր, որ աղջկան անհանգստացնում էր՝ ա երբեկ դուրս չէր եկել այդ դղյակից առանց ուղեկցության։ Մի անգամ ճենապակե դղյակի գեղեցկուհին ծածուկ դուրս եկավ դղյակից։ Ինչպես բոլոր հեքիաթներում, այս մեկում էլ նա հանդիպեց գեղեցիկ երիտասարդին։ Չէ երիտասարդն այս արքայազն չէր, այլ հասարակ մոմավաճառ։ Մոմավաճռը նկատեց աղջկա կայծակնային սիրահարվածությունն ու նրան մի գեղեցիկ թիթեռնիկ հիշեցնող մոմ նվիրեց ու եղբայրաբար շոյեց նրա "ոսկի" մազերը։ Աղջիկն այս այդ շոյանքն ընդունեց որպես սիրո փախադարձության նշան։ Հաջորդ օրերին նա ծածուկ դուրս էր գալիս ու գնում հանդիպելու, իսկ ավելի շուտ հեռվից նայելու իր սիրելիին։ Սակայն երկար չտևեց նրա հիացմունքն ու սիրահարվածությունը։ Մի օր նա տեսավ իր մոմավաճառին ուրիշի հետ։ Երեկոյան մոմին նայելից նա բարկությունից ու արցունքներից խեղդվելուց խուսափելու համար թիթեռնիկանման մոմը դուրս նետեց։ Մոմը կոտրվեց կորտելով նաև աղջնակի սիրտը։
Այս պատմությունից շատ տարիներ են անցել և չկա ճենապակե դզյակը, սակայն աղջկա ու թիթեռաձև մոմի մասին լեգենդը կլինի հավերժ։
Էջանիշներ