User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Հրավիրում ենք ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրավիրում ենք ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

    Հարգելի ուսանող,

    Դիմումներն ընդունվում են մինչև 2008 թ. մայիսի 12-ը ներառյալ։2008թ. հունիսի 30-ից մինչև օգոստոսի 2-ը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երևանում կազմակերպում է «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դպրոց/դասընթացներ։

    Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումն ու ուսուցումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների զարգացումը:

    Առաջարկվող դասընթացներն են.

    - Տարածաշրջանային մերօրյա հակամարտությունների պատմաքաղաքական արմատները, ներառյալ պատմական ժողովրդագրության և աշխարհագրության հիմնահարցեր.
    - Ազգային ինքնություն, ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն.
    - Ներկա աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ.
    - Հոգեբանական/տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, PR և հասարակական կարծիքի ձևավորում.
    - Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածում։
    - Դասընթացները վարում են քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, պատմության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։

    ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է

    Ուսանողներն ընտրվելու են մրցութային սկզբունքով` դիմումում ներկայացված տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։

    Ամառային դպրոցը նախատեսված է հասարակական գիտություններ ուսումնասիրող՝ հիմնականում 2-րդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողների համար։ Ընտրության ժամանակ նկատի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները։ Խիստ ցանկալի է նաև օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի տիրապետումը։

    Դասընթացներն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
    Մրցույթը շահած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունն ու մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։
    Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։
    Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։
    Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 12-ը ներառյալ։
    Դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրությունը և անձնագրի պատճեն։ Լրացված փաստաթղթերի փաթեթը հանձնել Այգեձորի նրբանցք #10 հասցեում գտնվող «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին կամ ուղարկել amar2008@dproc.net էլ-փոստի հասցեով մինչև մայիսի 12-ը։

    Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար աշխատանքային օրերին ժամը 14:30-ից մինչև 17:30-ը կարող եք զանգահարել (+374 10) 27 48 33 հեռախոսահամարով։

    http://amar2008.dproc.net/

    Դիմումի ձևերը կարող եք քաշել այստեղից
    Եթե նածընտրում եք Վորդ ֆայլ http://amar2008.dproc.net/dimum.doc
    Եթե նախընտրում եք ՊԴՖ ֆայլ http://amar2008.dproc.net/dimum.pdf
    Նաև հին տառատեսակներով http://amar2008.dproc.net/dimum1.doc
    Վերջին խմբագրող՝ Marduk: 06.05.2008, 11:56:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրավիրում ենք աշխատանքի
    Հեղինակ՝ davidus, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.07.2011, 18:02
  2. Հրավիրում ենք գրասենյակային աշխատանքի
    Հեղինակ՝ davidus, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.07.2011, 20:19
  3. «Ժառանգ» մշակութային հ/կ-ի «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոց
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.06.2010, 13:45
  4. «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոց
    Հեղինակ՝ Mushki, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.06.2009, 18:49
  5. Հրավիրում է մենամարտի...
    Հեղինակ՝ Progress, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.05.2008, 19:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •