Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ՛, թույլ չէ: Ապացուցված է, որ ամեն ինչ մեր զգայարաններին ավելի շուտ է հասնում, քան մենք ընկալում ենք: Այսինքն, մենք խոսքը լսում ենք, բայց ընկալում հաջորդ վայրկյանին, և թվում է, թե արդեն լսել ենք, մինչդեռ ընկալել ենք կես վայրկյան առաջ ասվածը: Մի քիչ խուճուճ է, բայց դե…
Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ ամեն վայրկյան մեզ մոտ դեժավյուի զգացողություն չի լինում, կամ գոնե ամեն օր: Եթե մեր ընկալած ամեն ինչ շուտ է հասնում զգայարաններին, ի՞նչ սկզբունքով է ուղեղը որոշում, որ հենց այս մեկն էր դեժավյու:

Ես ընդունում եմ, որ շատ հնարավոր է, որ ընկալվելիք ինֆորմացիան միլիվայրկյաններ շուտ հասնում է զգայարաններին, բայց միայն դրանով դեժավյուները բացատրելը էլի անհիմն եմ համարում: Ամեն դեպքում պետք է լինի ենթագիտակցական ինֆորմացիայի պաշար` ստացված երազներից կամ չգիտեմ որտեղից, որում այդ միլիվայրկյանների ընթացքում համեմատություն, որոնում, ինչ ուզում եք ասեք, նման բան է անցկացվում ու որոշվում, որ...հո´պ... այ էս մեկը դեժավյու էր

Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հա՛, երազների մեծ մասը չենք էլ հիշում: Հենց դրա համար շատ հեշտ է դեժավյուն երազներին վերագրելը, բայց ինձ մի դեպք ասեք, երբ որևէ մեկն իր երազը նախօրոք պատմած է եղել, հետո դեժավյու ունեցել:
Victory_-ն արդեն նշեց, որ իր` բավական լավ տպավորված երազի պատկերները տեսել է իրականում, պարտադի՞ր է ինչ-որ մեկին պատմած լիներ: Մեկը ես իմ երազներից շատ քչերն եմ պատմում ուրիշներին: Եթե ինձ հետ էլ նման բան լինի, 95%-ով, դեռ մի բան էլ ավելի, չեմ կարողանա վկա բերել: