Ուզում եմ խնդիր դնեմ, բայց չգիտեմ եղել ա թե չէ, ճշտախոսների ու ստախոսների մասին ա:
Մեկ էլ եթե ինչ-որ մեկը խնդիրը ճիշտ ա լուծում գրեք որ իմանանք որն ա ճիշտ պատասխանը:
Դիր, տենանք ճշտախոսես թե ....
Հարցին պատասխանելուց հիմնավորում տվեք թե չե ըտեղ երկու տարբերակա էշը չլնի պոչը կլնի: Էտ սուտասանների ու ճշտասաններիխնդիրն էլ էղել ա, բայց շատ շուտ:
Վերջին խմբագրող՝ BOBO: 14.07.2007, 10:24:
Ուրեմն քաննարկենք դեպքեր:
1. երկուի վրա էլ ճիշտ է գրված, բայց այս դեպքումստացվում է որ ըստ 2-ի 1-ի վրա սխալ է գրած, ուրեմն այս դեպքը չեղավ
2. մեկի վրա ճիշտ էթ մյուսի վրա սխալ, այս դեպում էլ չի բռնում, քանի որ երկուսի վար էլ գրված է որ ոսկին 1-ի մեջ է:
3.երկուսի վրա էլ սխալ է գրված, էս դեպում ստացվում է որ ոսկին հաստատ առաջինի մեջ չի, բայց դա չի նշանակում որ այն 2 -ի մեջ է, չնայած շատ հնարավոր ա![]()
Հենց դա էլ նշանակում ա, որ ոսկին երկրորդի մեջ ա(չնայած մոռացել էի խնդրում նշել որ ոսկին հաստատ երկուսից մեկի մեջ ա):3.երկուսի վրա էլ սխալ է գրված, էս դեպում ստացվում է որ ոսկին հաստատ առաջինի մեջ չի, բայց դա չի նշանակում որ այն 2 -ի մեջ է, չնայած շատ հնարավոր ա![]()
Ես էլ էի Taurus-ի նման մտածել, բայց որ չգիտեի հաստատ մեկում ա դրա համար գրեցի ոսկի չկա
Հատուկ Taurus-ի համար
Պատկերացրու խաչմերուկի մոտ ես, մի ճանապարհը տանում ա ճշտախոսների քաղաք,որտեղ միշտ ճիշտ են խոսում, իսկ մյուսը ստախոսների քաղաք, որտեղ միշտ սուտ են խոսում: Խաչմերուկում նստած են մի ճշտախոս և մի ստախոս, իրանք իրար ճանաչում են, բայց դու չգիտես թե ով ով ա: Քեզ պետք ա գնալ ճշտախոսների քաղաք (որքան էլ որ զարմանալի ա ճանաչելով Taurus-ին), ունես մի հարց տալու հնարավորություն: Ինչ հարց պիտի տաս ?
Հա էսի գիտեմ , կարամ ասեմ, ընդ որում կա 2 լուծում , մեկը խաչմերուկին կանգնած, մյուսն էլ քաղաքներից մեկում լինելով իմանում ես թե որ քաղաքում ես!
Փողոցում կա 5 հատ տուն, տարբեր գույների: Ամեն տան մեջ ապրում են տարբեր ազգի մարդիկ: Այս մարդկանցից յուրաքանչյուրը խմում է տարբեր ըմպելիք, ծխում է տարբեր ծխածոտ, ու պահում է տարբեր կենդանի:
1) Անգլյացին ապրում է կարմիր տան մեջ:
2) Շվեդը պահում է շուն:
3) Դանիացին թեյ է խմում:
4) Կանաչ տունը գտնվում է սպիտակ տան ձախ կողմում:
5) Կանաչ տան մեջ ապրողը խմում է սուրճ:
6) Մարդը, որը ծխում է Pall Mall, պահում է թռչյուն:
7) Դեղին տան մեջ ապրողը ծխում է Dunhill:
8) Մեջտեղում ապրող մարդը խմում է կաթ:
9) Նորվեգացին ապրում է առաջի տան մեջ:
10) Մարդը, որը ծխում է Blends, ապրում է այն մարդու կողքին ով կատու է պահում:
11) Մարդը, որը ձի է պահում, ապրում է այն մարդու կողքին ով ծխում է Dunhill:
12) Մարդը, որը ծխում է Blue Master, խմում է գարեջուր:
13) Գերմանացին ծխում է Prince:
14) Նորվեգացին ապրում է կապույտ տան կողքին:
15) Blends ծխողը ապրում է այն մարդու կողքին ով խմում է ջուր:
ՀԱՐՑ----- Ո՞Վ Է ՊԱՀՈՒՄ ՁՈՒԿ
Տեսնենք ովա ուզում մտածի![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Miko: 14.07.2007, 11:59: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ