աաա, Յոժ, հասկացավերջ, սրանից հետե գործից 10-ից ուշ դուրս չեմ գալու, որ կարդացածս հասկանամ
![]()
Լավ, որ Մոզգը չի գրում, ես գրեմ:
Ես սենց եմ տեսնում ֆոկուսը:
Նախ խաղաթղթերի մեջ սահմանենք մեծ ու փոքր: Օրինակ` սիրտ>խաչ>ղառ>քյափ , իսկ նույն մաստերի մեջ, ոնց ընդունված ա` տուզ>կառոլ>դամա>վալետ>10>9>8>7>6>5>4>3>2:
Արդեն հասկանալի ա, որ 5 քարտից միշտ կարելի ա ընտրել 2 նույն մաստի քարտ, դրանցից մեկը օգնականը կդնի առաջինը, մյուսը կտա հանդիսատեսին: Այսպիսով մաստը ասեց, հաջորդը ակնհայտ ա, որ մնացած երեք քարտով (պայմանականորեն ըստ աճման անվանենք նրանց 1, 2, 3 ) օգնականը կարող ա հաղորդի 1-ից 6 թվերը ( 1, 2, 3-ի տարբեր հերթականությամբ դասավորությունները 3!=6 հատ են): Ուրեմն ունեինք մի մաստի 2 քարտ, որոնցից մեկը տալու ա պահեն, մեկը դնի առաջին տեղում: Նույն մաստի 13 քարտերի համար սենց բան սահմանենք «նվազագույն հեռավորություն»(Յոժ էս տերմինը դու ես հորինե՞լ, թե՞ընդունված ա) Պատկերացնենք թե 13 քարտը հերթով դասավորված են շրջանագծով: Պարզ ա որ նրանց հեռավորությունը աղեղներից մեկով, չի գերազանցում 6-ը: Այ էդ էլ թող լինի նրանց միջև «նվազագույն հեռավորությունը»: Օրինակով ասեմ: 6-ի ու վալետի միջև «նվազագույն հեռավորությունը» 5 ա` 6>7>8>9>10>վալետ, իսկ 3-ի ու դամայի միջև`4 ա, դամայից հետո կարոլ>տուզ>2>3 (ընդ որում ըստ էս «նվազագույն հեռավորության» դաման «փոքր» ա 3-ից ): Հիմա օգնականին մնում ա առաջին տեղում դնի երկու նույն մաստի քարտերից ««փոքրը» ըստ «նվազագույն հեռավորության», իսկ մյուս 3-ով հաղորդի նրանց միջև «նվազագույն հեռավորությունը»:
Բա էն 3 քարտերով 1-ից 6 թվերը ո՞նց ա ասում![]()
123 -երը ի՞նչ են
---------- Ավելացվել է՝ 12:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:59 ----------
Ասենք ունես խաչի 8 սրտի 8 ու խաչի տուզ: Ու ուզում ես դասավորես 231 որ ստանաս 5 ո՞նց ես դասավորում![]()
Էն մնացած 3 քարտերն են, փոքրը 1-ն ա, միջնեկը` 2-ը, դե մեծն էլ 3-ն ա: Ասել էլ էի, չէ՞:
---------- Ավելացվել է՝ 12:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:03 ----------
խաչի 8 -> 1
խաչի տուզ -> 2
սրտի տուզ ->3
ուրեմն 231 = խաչի տուզ, սրտի տուզ, խաչի 8:![]()
Ձայնալար (13.08.2010)
հասավ
---------- Ավելացվել է՝ 12:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:10 ----------
Լավ խնդիր էր, էդ նվազագույն հեռավորության պահը մեռնեի չէի ֆայմի:
Դե բայց որ մի անգամ նման բան աչքովդ ընկած լիներ, արդեն կֆայմեիր:
---------- Ավելացվել է՝ 12:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:18 ----------
Իսկ Մոզգը լռում ա, ես սպասում եմ:
Չեմ կարծումը բավարար չի:Նախորդ խնդրում կարելի էր ասել, 3!=6, իսկ մի մաստի քարերից մնացել ա 12 հատ, չեմ կարծում թե կստացվի էս ձևով:
Ձայնալար (13.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ