inheritance-ի խոսքերից
Այսօր ես գտա այս խնդիրը 100 հոգու և 1-100 թվերի համար: Ավելի հետաքրքիր է խնդրի լուծումը n թվով գլխարկների և իմաստունների համար: Հետաքրիր է ինչպես կարելի է ալգորիթմը ընդհանրացնել: Եթե փորձենք ֆորմալիզացնել, երևի պետք է ստանանք այնպիսի տրամաբանական արտահայտություն, որ վերջում միշտ տա true: Օրինակ 2-ի դեպքւմ ստանում ենք (x=y | x!=y), որտեղ x-ը առաջինի գլխարկի թիվն է, y-ը երկրորդի: Առաջին իմաստունը իրականացնում է x=y պայմանը, երկրորդը x!=y, այսինքն եթե x=y ճիշտ դուրս կգա առաջինը, հակառակ դեպքում երկրորդը: Չնայած համոզված չեմ, որ այս մոտեցումը ճիշտ է:
Էջանիշներ