Yellow Raven (06.07.2009), Արամ (06.07.2009)
Երեխեք չգիտեմ էս խնդիրը արդեն եղելա թե չէ, եթե եղելա մոդերատորներին խնդրում եմ ջնջել, դե եթե չէ լսեք
Երթուղայինի մեջ երկու ընկեր են հանդիպում, մեկը մյուսին հարցնումա, թե քանի տարեկան դարձան նրա 3 տղաները: Ընկերը պատասխանում է
1.Եթե նրանց տարիքները բազապատկես կլինի 36
2.Եթե նրանց տարիքները գումարես կստացվի մեր երթուղայինի համարը
Ընկերը մտածում է և ասում, որ կլուծեր խնդիրը, բայց իրեն մի պայման է պակասում:
-Մեծ տղաս շատ ընդունակ է,-պատասխանում է ընկերը, որից հետո հնչում է ճիշտ պատասխանը:
Քանի տարեկան էին տղաները??
Դժվարանում եմ էս խնդրին հստակ լուծում գտնել...
Սկզբի համար կարելի է 36-ը տրոհել պարզ արտադրիչների` 36=2*2*3*3 ;
Այսինքն հնարավոր տարբերակներն են`
1. 3,3,4
2, 2,3,6
3, 2.2.9
Ընկերը իմանալով երթուղայինի համարը արդեն կարող էր պատասխանել հարցին, բայց մենք չգիտենք հետևաբար երկրորդ հուշումը անիմաստ է դառնում ըստ ինձ:
Տղայի ընդունակ լինելն էլ ոչ մի բան չի ասում,ընդունակ կարող է լինել և 4 տարեկան երեխան, և 6,և 9:
Ու ստեղից առաջ էլ չի լինում գնալ![]()
1,6,6 և 2,2,9 սրանք առաջին երկու պայմանների հատում դեպքերն են, ու երրորդից էլ տեսնում ենք որ տղաները 2,2,9 տարեկան էին:
Վահիկ, 1 տարեկանի դեպքը չէիր հաշվել: Ու երկրորդ պայմանը շատ կարևոր էր, ոչ թե ոչպետքական![]()
Վահե ջան նայի հնարավոր դեպքերն էին
1. 1 1 36
2. 1 4 9
3. 2 2 9
4. 2 3 6
5. 3 3 4
6. 1 6 6
քանի որ պատասխանողը դժվարացավ պատասխանել ու ասաց, որ ինչ-որ բան պակասում է, ուրեմն նրան խանգարեց երկրորդ պայմանը /գումարի մասին/, որովհետև կան երկու դեպք /6 և 3/ որոնց թվերի գումարը նույնն է: Երրորդ հուշումը ստանալուց նա իմացավ որ այդ մարդուն ունի մեծ որդի, ուրեմն մնում է միայն 2 2 9
Լավ պարզա ապրես
Ես որ մենակ էն 3 դեպքն էի նայել,բոլոր գումարներն էլ տարբեր էին,դրա համար չէր ստացվում...
Ռեդո աչքիս ...յանը ինձ լավ չի դաստիարակել![]()
Ամեն ինչ ճիշտ է, կարծում եմ ավելանելու ոչինչ չկա` 2 2 9:
Հիմա մի հատ թեթև հարց, մարդ կա շփոթում է:
Երեք ճնճղուկ դուրս թռան բնից, որքան է հավանականությունը, որ 15վ-ից նրանք կգտնվեն նույն հարթության մեջ:![]()
Արամ (07.07.2009)
Աշխեն (07.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ