Հույս ունեմ, թեմայում չի եղել:
Կուրսում կա 100 ուսանող, որոնցից յուրաքանչյուրն ունի ստուգման գրքույկ՝ համարակալած 1-ից մինչև 100: Սենյակում կա 100 դարակ, որոնք նույնպես համարակալված են 1-ից մինչև 100: Յուրաքանչյուր դարակում դրված է ուսանողներից մեկի և միայն մեկի ստուգման գրքույկը, բայց պատահական հերթականությամբ: Ոչ մի ուսանող չգիտի, թե իր ստուգման գրքույկը որ համարի դարակում է, բայց յուրաքանչյուր ուսանող գիտի իր ստուգման գրքույկի համարը: Ուսանողները պետք է իմանան, թե քննությունն ինչ են ստացել, բայց դա կարող են իմանալ միայն ստուգման գրքույկում նայելով:
Սենյակ առաջինը մտնելու իրավունք ունի կուրսի ավագը: Վերջինս կարող է բացել ԲՈԼՈՐ դարակները, նայել որի մեջ որ համարի ստուգման գրքույկն է, նայել իր գնահատականը իր ստուգման գրքույկում: Ցանկության դեպքում կուրսի ավագը կարող է երկու ստուգման գրքույկի տեղեր փոխել (A դարակից հանել N համարի ստուգման գրքույկը ու դնել B դարակում, իսկ B դարակում մինչ այդ եղած M համարի ստուգման գրքույկը դնել A դարակում): Ավագը այդ գործողությունը կարող է անել միայն ու միայն մեկ անգամ: Որից հետո ավագը դուրս է գալիս սենյակից մյուս դռնով, իր ստուգման գրքույկը թողնելով տեղում, ու հարևան սենյակում սպասում է մյուս ուսանողներին, քանի որ իրավունք չունի մինչև վերջիններիս սենյակ մտնել ու դուրս գալը նրանց հետ խոսել:
Դրանից հետո սենյակ են մտնում մյուս ուսանողները՝ պատահական հերթականությամբ ու հերթով: Յուրաքանչյուր ուսանող սենյակում կարող է անել հետևյալը. բացել ու նայել ոչ ավելի քան 50 դարակ, տեսնել թե այդ 50-ի մեջ որ համարի ստուգման գրքույկներն են, իր ստուգման գրքույկին հանդիպելու դեպքում նայել իր գնահատականը, ստուգման գրքույկը թողնել տեղում ու մյուս դռնով դուրս գալով հարևան սենյակում սպասել մյուս ուսանողներին: Իրար հետ խոսելը, ինֆորմացիա փոխանցելն արգելվում է:
Եթե բոլոր ուսանողները, անելով այս գործողությունները, իմանան իրենց գնահատականները, ապա կստանան նաև տրամաբանություն առարկայի ստուգարքը: Մինչ սենյակ մտնելը ինչ են պայմանավորվում իրար հետ ուսանողները, որ բոլորն էլ ստուգարքը ստանում են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1. Ուսանողները, մինչև սենյակ մտնելը, իրենց ընկերների ստուգման գրքույկների համարներն իմանալու հնարավորություն ունե՞ն։
2. Ըստ խնդրի պայմանի ավագը իրավունք չունի ուսանողների հետ խոսել մինչև նրանց սենյակ մտնել ու դուրս գալը, իսկ դուրս գալուց հետո ունի՞։
3. Իսկ մյուս ուսանողները սենյակից դուրս գալուց հետո իրար հետ խոսելու իրավունք ունե՞ն։
4. Ուսանողները, սենյակում, իրենցից հաջորդ եկողի համար ինչ-որ հուշող գործողություն անելու հնարավորություն ունե՞ն։
Իսկ ուսանողը հնարավորություն ունի՞ նայելու որևէ մեկի գնահատականը, եթե իր բացած 50 դարակներից ոչ մեկում իր ստուգման գրքույկը չի հայտնաբերում։
Ոնց քեֆն ուզի, John ջան, եթե ուզում ա, թող բոլորն էլ նայի։ Բայց ոչ մեկին ասելու իրավունք չունի։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1. չգիտեմ, էական չի
2, 3. արի համարենք, որ չունեն, ոչ թե կենտրոնանամ ու սկսեմ ասել ասենք «գնահատականներն ասելու իրավունք չունեն»։ Անգամ կարող ես համարել, որ իրար հետո չեն տեսնում
3. քեզնից պահանջվում ա պարզել, թե նախօրոք ինչ են պայմանավորվել։ Ուսանողները սենյակում անում են միայն խնդրում սահմանված գործողությունները. ավագը բացում ու նայում է բոլոր դարակները, կարող է փոխել առավելագույնը երկու ստուգման գրքուկի տեղերը, մյուսներ բացում ու նայում են առավելագույնը 50 դարակ։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ կարա՞ն դարակը բացելուց հետո բաց թողնեն։
Փոքրիկ հուշում, ուսանողները մշակած են լինում տակտիկա, որի շնորհիվ ավագից հետո ներս մտնելով յուջաքանչյուրն առավելագույնը 50 դարակ բացելով գտնում է իր ստուգման գրքույկը։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ու ավագը պարտադիր առաջի՞նն ա մտնում
Sendt fra min E5823 med Tapatalk
Աթեիստ (11.10.2016)
Իսկ ուսանողները ոնց են ստուգում ստուգման գրքույկի գնահատականը, եթե վերջում են ստուգարքը ստանալու?
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ