matlev-ի խոսքերից
Մի հատ էլ նույն շարքից:
Դևը, որի մոտ սովորաբար գերի էին ընկնում հայը, թուրքը, վրացին, գերել է բազում թզուկների:
Յուրաքանչյուր թզուկի ճակատին դևը դաջել է կարմիր կամ կանաչ դաջվածք, առանց որևէ օրինաչափության:
Թզուկներից ոչ ոք չգիտի իր դաջվածքի գույնը: Նրանց արգելվում է մյուսին հայտնել նրանց դաջվածքի գույնը, ու թզուկներն այդ օրենքը չեն խախտում:
Ամեն երեկո թզուկները շարվում են հրապարակում, և դևը հաշվում է նրանց:
Մի օր դևը հայտարարում է, որ նրանց բոլորին բաց կթողնի, եթե ինչ-որ մի օր, երեկոյան, հրապարակում շարված ժամանակ, հաշվելուց հետո կանաչ դաջվածքով բոլոր թզուկները միաժամանակ մեկ քայլ առաջ գան, իսկ կարմիրովները մնան իրենց տեղում: Հայտնում է նաև, որ երկու գույնի դաջվածքներով էլ թզուկներ կան, ու եթե թեկուզ մեկը սխալվի, ինքը բոլորին կուտի:
Թզուկները տրամաբանող են և ուզում են ազատ արձակվել, ինչպե՞ս վարվեն:
Էջանիշներ